ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին (լուսանկարներ, տեսանյութ)
![ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին (լուսանկարներ, տեսանյութ) ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին (լուսանկարներ, տեսանյութ)](https://investigative.am/storage/files/2025 ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ/ՆՈՐ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ/228a5874-6720x4480.jpg?token=26443a61e0e5ac68d187181957a5e8b822b4e65f)
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում անձնակազմին են ներկայացվել Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալներ՝ Վազգեն Ավետիսյանը և Արթուր Նահապետյանը:
Ներկայացնելով Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալներին՝ Արթուր Պողոսյանն ընդգծել է, որ Վազգեն Ավետիսյանը և Արթուր Նահապետյանն ունեն աշխատանքային հարուստ փորձ, վերջիններս իրենց աշխատանքային գործունեությունը սկսել են քննիչի աշխատանքից, զբաղեցրել են նաև ղեկավար պաշտոններ, ունեն մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշներ, մշտապես աչքի են ընկել պրոֆեսիոնալիզմով, կատարողական բարձր ցուցանիշներ են արձանագրել և այսօր պատրաստ են իրենց գիտելիքներն ու փորձը ծառայեցնելու Քննչական կոմիտեի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը, և հույս է հայտնել, որ արդյունքները տեսանելի ապագայում երկար սպասեցնել չեն տա:
Անդրադառնալով Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Արթուր Մելիքյանին՝ Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել վերջինիս:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Վազգեն Ավետիսյանը և Արթուր Նահապետյանը շնորհակալություն են հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին այդ պատասխանատու պաշտոնն իրենց վստահելու համար և հավաստիացրել են, որ գործադրելու են առավելագույն ջանքեր պատշաճ և համակողմանի նախաքննության իրականացումն ապահովելու, հասարակության շրջանում Քննչական կոմիտեի հեղինակությունը բարձրացնելու, հանրության սպասելիքներն արդարացնելու համար:
Խորհրդակցության վերջում Քննչական կոմիտեի նախագահը Արթուր Մելիքյանին պարգևատրել է հուշանվեր ժամացույցով: