ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
19.01.24, 13:55

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 8-ի N167-Լ հրամանը (ինկորպորացիա լրացված 19.01.20242թ. N 20-Լ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


ՀՐԱՄԱՆԸ 

08.12.2021թ.N 167-Լ
Ինկորպորացիա առ 19.01.20242թ. N 20-Լ


Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՊԱՐԳԵՎԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի ԹԻՎ 56-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագ. փոփ. 25.01.2023. N 33-L)


Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում աշխատանքի արդունավետության բարձրացումը խթանելու, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանումները և քննիչին պարզելու, վերջիններիս մասնագիտական գործունեությունը պատշաճ գնահատականի արժանացնելու նկատառումներից ելնելով և ղ
եկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

(փոփ. 25.01.2023. N 33-L)

Հրամայում եմ.


1. Հաստատել Հայաստանի
Հանրապետության քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանումներ և տարվա քննիչ ճանաչելու կարգը և պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի: (փոփ. 25.01.2023. N 33-L)


2.  Հաստատել  «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տարվա ստորաբաժանում»,  «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարվա ստորաբաժանում», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների տարվա ստորաբաժանում» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա քննիչ» պարգևագրերի նկարագրերը՝ համաձայն N 2 հավելվածի: (փոփ. 25.01.2023. N 33-L)

3. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու կարգը, պայմանները հաստատելու, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տարվա ստորաբաժանում և Տարվա քննիչ պարգևագրերի նկարագրերը հաստատելու մասին» թիվ 56-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչել:

4. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին:

Ա. Քյարամյան

                              

        Հավելված N 1
Հայաստանի  Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
08.12.2021թ. թիվ 167-Լ հրամանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(վերնագ. փոփ. 25.01.2023. N 33-L)

ԳԼՈՒԽ 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ  ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ
(վերնագ. փոփ. 25.01.2023. N 33-L)


1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե)  յուրաքանչյուր տարի Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից ընտրվում է.

1) մեկ ստորաբաժանում Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներից (բացառությամբ հատկապես կարևոր գործերի քննության վարչության և վերահսկողության վարչության)՝ Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տարվա ստորաբաժանում ճանաչելու նպատակով,
2) մեկ ստորաբաժանում Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներից (բացառությամբ ծանր հանցագործությունների քննության բաժնի)՝ Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարվա ստորաբաժանում ճանաչելու նպատակով,
3) մեկ ստորաբաժանում մարզային քննչական վարչություններից՝ Կոմիտեի մարզային քննչական վարչությունների տարվա ստորաբաժանում ճանաչելու նպատակով,
4) մեկ քննիչ Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունից, հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունից, տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունից, պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության  գլխավոր վարչությունից, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներից, մարզային քննչական վարչություններից և զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներից (բացառությամբ վերահսկողության վարչության)՝ Կոմիտեի տարվա քննիչ ճանաչելու նպատակով:
(խմբ. 04.01.2023. N 7-Լ, 25.01.2023. N 33-L, փոփ. 19.01.2024. N 20-Լ)

2. Հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, որը ձևավորվում է Կոմիտեի նախագահի հրամանով: Հանձնաժողովի կազմում են Կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը, Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը, հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետը, ներքին անվտանգության վարչության պետը, Երևան քաղաքի քննչական վարչության պետը, զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետը և Կոմիտեի նախագահի կողմից ներկայացված Կոմիտեի 2 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ՝ մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումներից: Հանձնաժողովի նախագահը Կոմիտեի նախագահի տեղակալն է: (փոփ. 13.10.2022. N 192-Լ, 19.01.2024. N 20-Լ)

3. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տարվա ստորաբաժանում, Երևան քաղաքի քննչական վարչության տարվա ստորաբաժանում և մարզային քննչական վարչությունների տարվա ստորաբաժանում (այսուհետ՝ միասին Կոմիտեի տարվա ստորաբաժանում) և Կոմիտեի տարվա քննիչի տվյալները հանձնաժողովին ներկայացնելու  համար պատասխանատու ստորաբաժանումներն  են՝
1) Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունը՝ Կոմիտեի տարվա ստորաբաժանում ճանաչելու նպատակով թեկնածություն ներկայացնելու համար.
2) Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը, հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունը, տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունը, պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության  գլխավոր վարչությունը, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումները, մարզային քննչական վարչությունները,  զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը, կայազորային վարչությունը, կայազորային քննչական բաժինները՝ Կոմիտեի տարվա քննիչ ճանաչելու նպատակով թեկնածություն ներկայացնելու համար: (փոփ. 13.10.2022. N 192-Լ, փոփ. 04.01.2023. N 7-Լ, խմբ. 25.01.2023. N 33-Լ, փոփ. 19.01.2024. N 20-Լ)

4. Մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պատասխանատու ստորաբաժանումը Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների (բացառությամբ հատկապես կարևոր գործերի քննության վարչության և վերահսկողության վարչության), Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների (բացառությամբ ծանր հանցագործությունների քննության բաժնի) և մարզային քննչական վարչությունների գործունեության վերաբերյալ սույն հավելվածի 14-րդ, 16-րդ և 18-րդ կետերով նախատեսված տվյալները և տեղեկանքներն ուղարկում է հանձնաժողովին՝ Կոմիտեի տարվա ստորաբաժանում ընտրելու նպատակով: (փոփ. 13.10.2022. N 192-Լ, խմբ. 25.01.2023. N 33-Լ)

5. Մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը սույն հավելվածի 3-րդ կետի 2-րդ  ենթակետով նախատեսված պատասխանատու ստորաբաժանումները քննարկում և համապատասխան ոլորտը համակարգող՝ Կոմիտեի նախագահի տեղակալի համաձայնությամբ հանձնաժողովին են ներկայացնում Կոմիտեի տարվա քննիչի մեկական թեկնածուի տվյալ՝ հավաստող զեկուցագրով և սույն հավելվածի 15-րդ, 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված տվյալները և տեղեկանքները: (փոփ. 13.10.2022. N 192-Լ, խմբ. 25.01.2023. N 33-Լ)

6. Հանձնաժողովն ուսումնասիրում է սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված կարգով ներկայացված ստորաբաժանումների, ինչպես նաև Կոմիտեի տարվա քննիչի համար ներկայացված թեկնածությունների վերաբերյալ տվյալները, հիմնավորող  փաստաթղթերը և կայացնում Կոմիտեի տարվա ստորաբաժանում և Կոմիտեի տարվա քննիչ ճանաչելու վերաբերյալ որոշում: (փոփ. 04.01.2023. N 7-Լ, խմբ. 25.01.2023. N 33-Լ)

7. Հանձնաժողովի որոշումն ընդունվում է տվյալ նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ: Հավասար ձայների դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:

8. Կայացված որոշման վերաբերյալ կազմված արձանագրությունը մինչև հունվարի 30-ն ուղարկվում է Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն:

9. Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունը նախապատրաստում և Կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում Կոմիտեի տարվա ստորաբաժանում ճանաչելու, ինչպես նաև Կոմիտեի տարվա քննիչ ճանաչելու վերաբերյալ հրամանների նախագծերը:

10. Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունը Կոմիտեի տարվա ստորաբաժանումների  անվանումները, ինչպես նաև Կոմիտեի տարվա քննիչի լուսանկարը և կենսագրական տվյալներն ուղարկում է Կոմիտեի արարողակարգի և կազմակերպչական հարցերի վարչություն՝ Կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրելու համար: (փոփ. 04.01.2023. N 7-Լ)

11. Կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու մասին հրամանները հրապարակվում են Կոմիտեի կոլեգիայի նիստում, որտեղ Կոմիտեի տարվա ստորաբաժանումներին, ի դեմս ստորաբաժանումների պետերի, և Կոմիտեի տարվա քննիչին համապատասխանաբար հանձնվում են «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տարվա ստորաբաժանում», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարվա ստորաբաժանում», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների տարվա ստորաբաժանում» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա քննիչ» անվանումներով պարգևագրեր: (խմբ. 25.01.2023. N 33-Լ)

12. Կոմիտեի տարվա քննիչ ճանաչված ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը,  Կոմիտեի տարվա ստորաբաժանում ճանաչված ստորաբաժանումների պետերը, ինքնավար պաշտոն զբաղեցնող մյուս անձինք, ինչպես նաև տվյալ ստորաբաժանման աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողները և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք կարող են խրախուսվել Կոմիտեի նախագահի կողմից:  (փոփ. 25.01.2023. N 33-Լ)

ԳԼՈՒԽ 2.  ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ


13. Կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու նպատակով  ընտրությունը կատարվում է սույն գլխով նախատեսված տվյալների ուսումնասիրությունների հիման վրա: (փոփ. 25.01.2023. N 33-Լ)


14. Կոմիտեի տարվա ստորաբաժանում ճանաչելու նպատակով ներկայացվում են հաշվետու տարվա կտրվածքով տվյալ ստորաբաժանմանը վերաբերելի հետևյալ տվյալները՝
1) նախաձեռնված քրեական վարույթների (քրեական գործերի) թիվը, ընթացքը և դրանք ավարտելու ժամկետներն` ըստ հանցանքի տեսակները (ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր).
2) կազմված մեղադրական եզրակացությունների, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար եզրափակիչ ակտերի (բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշումների) թիվը.
3) մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտած քրեական վարույթներով (քրեական գործերով) մեղադրանք ներկայացված (առաջադրված) անձանց թիվը՝ նշելով ըստ դրվագների, թե որ հոդվածներով է մեղադրանքներ ներկայացվել (առաջադրվել).
4) կարճված քրեական վարույթների (քրեական գործերի) թիվը՝ նշելով կարճման որոշումների հիմքերը՝ արդարացնող և ոչ արդարացնող, ինչպես նաև ոչ արդարացնող  հիմքերով կարճված վարույթներով այն անձանց թիվը, որոնց նկատմամբ կայացվել է կարճման որոշում.
5) բացահայտված քրեական վարույթների (քրեական գործերի) թիվը.
6) քրեական վարույթներով (քրեական գործերով) կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դատարան ուղարկված  միջնորդությունների, ինչպես նաև դատարանի կողմից բավարարված միջնորդությունների թիվը.
7) քրեական վարույթներով (քրեական գործերով) դատարանի թույլտվությամբ իրականացվող քննչական գործողությունների, այդ թվում՝ գաղտնի քննչական գործողությունների, կատարման համար դատարան ներկայացված միջնորդությունների, ինչպես նաև դատարանի կողմից բավարարված միջնորդությունների թիվը.
8) քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում հարուցելու, չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին միջնորդությունների, ինչպես նաև բավարարված միջնորդությունների թիվը.
9) քրեական վարույթներով (քրեական գործերով) դատախազի կողմից չհաստատված  մեղադրական եզրակացությունների, բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու համար եզրափակիչ ակտերի (բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշումների) թիվը (ներկայացնելով դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը կամ եզրափակիչ ակտը հաստատված չլինելու մասին որոշումների պատճենները).
10) քրեական վարույթներով (քրեական գործերով)  ձերբակալված անձանց թիվը՝ նշելով հիմքերը.
11) քրեական վարույթներով (քրեական գործերով) բացահայտված գույքային վնասի վերականգնման ուղղությամբ ձեռնարկված միջոցները.
12) քրեական վարույթներով (քրեական գործերով) ստեղծված քննչական խմբերում մասնակցության թիվը.
13) առավել բարդ, բազմադրվագ կամ հասարակական հնչեղություն ունեցող քրեական վարույթներով (քրեական գործերով) նախաքննության իրականացումը.
14) մարդկանց թրաֆիքինգի, կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված, խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների դեպքերով քրեական վարույթներով (քրեական գործերով) նախաքննության իրականացումը.
15) Կոմիտեի գործունեությանն առնչվող ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունները.
16) առերևույթ հանցանքի մասին ստացված հաղորդումների (նախապատրաստված նյութերի) թիվը, ընթացքը.
17) չնախաձեռնված քրեական վարույթի նյութերի (քրեական գործի հարուցումը մերժված նյութերի) թիվը, այդ թվում՝ հսկող դատախազի կողմից հաստատված:
 

15. Կոմիտեի տարվա քննիչ ճանաչելու նպատակով ներկայացվում են հաշվետու տարվա կտրվածքով տվյալ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վերաբերելի սույն կարգի 14-րդ կետով նախատեսված տեղեկությունները, այդ թվում՝
1) հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան անձանց այդ հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին միջնորդագրեր ներկայացնելը.
2)մինչդատական վարույթ իրականացնելիս քրեաիրավական և քրեադատավարական նորմերի կիրառության էական խախտումների բացակայությունը.
3) կարգապահական տույժի ենթարկված չլինելը.
4) խրախուսված լինելը. 
5) քրեական վարույթների (քրեական գործերի) թիվը, որոնցից հեռացվել է վարույթ իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը (ներկայացնելով դատախազի որոշման պատճենը):

16. Կոմիտեի տարվա ստորաբաժանումների ընտրության համար սույն կարգի 14-րդ կետի 1-4-րդ, 8-րդ, 10-րդ ենթակետերով նախատեսված  տվյալները (ցուցանիշները) ներկայացվում են համապատասխանաբար Կոմիտեի  զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներում, մարզային քննչական վարչություններում հաշվետու ժամանակահատվածի համար գրանցված միևնույն ցուցանիշների ընդհանուր հանրագումարում (ինչպես բացարձակ թվերով, այնպես էլ տոկոսային արտահայտությամբ): (խմբ. 04.01.2023. N. 7-Լ)

17. Կոմիտեի տարվա քննիչի համար առաջադրվող թեկնածուի համար սույն կարգի 14-րդ կետի 1-4-րդ, 8-րդ, 10-րդ ենթակետերով նախատեսված  ցուցանիշները ներկայացվում են տվյալ ստորաբաժանման, ինչպես նաև համապատասխանաբար Կոմիտեի  զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների կամ Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների կամ մարզային քննչական վարչության և դրանց ստորաբաժանումներում հաշվետու ժամանակահատվածի համար գրանցված միևնույն ցուցանիշների ընդհանուր հանրագումարում (ինչպես բացարձակ թվերով, այնպես էլ տոկոսային արտահայտությամբ):

18. Սույն կարգի 14-րդ կետի 5-րդ ենթակետի, 12-ից 14-րդ ենթակետերով,  15-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված տվյալների հետ ներկայացվում են նաև տեղեկանքներ:
(2-րդ գլուխը խմբ. 13.10.2022. N 192-Լ)

Հավելված N 2
Հայաստանի  Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
08.12. 2021թ. թիվ  167 -Լ հրամանի
(խմբ. 25.01.2023.N  33-Լ)

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ»,  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ» ՊԱՐԳԵՎԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ 

ԳԼՈՒԽ 1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ»,  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» ՊԱՐԳԵՎԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ


1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
զինվորական քննչական գլխավոր վարչության տարվա ստորաբաժանում», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարվա ստորաբաժանում» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների տարվա ստորաբաժանում» պարգևագրերն իրենցից ներկայացնում են 350 x 350 միլիմետր չափսերով քառակուսի ցուցանակներ, որոնք բաղկացած են փայտային արտաքին տեսք ունեցող մուգ շագանակագույն, ոսկեգույն եզրագծով շրջանակից՝ մուգ կարմրագույն թավշեպատ ստվարաթղթից և ունեն շրջանակաձև և ուղղանկյունաձև վրադիր երկու դետալներ:


2. Սույն հավելվածի 1-ին կետով նախատեսված պարգևագրերի վերևի հատվածում թավշեպատ ստվարաթղթին փակցված շրջանակաձև և ոսկեգույն վրադիր դետալի արտաքին տրամագիծը 170 միլիմետր է (թույլատրելի շեղումը ± 1 միլիմետր):

3. Շրջանակաձև դետալի վերին հատվածի արտաքին եզրագծից դեպի կենտրոն՝ 2 միլիմետր հեռավորությամբ, շրջանաձև փորագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ» գրառումը, որից դեպի կենտրոն 3 միլիմետր հեռավորությամբ (ըստ պարգևագրի տեսակի) փորագրված է համապատասխանաբար «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» (Ձև 1), «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» (Ձև 2) և «ՄԱՐԶԱՅԻՆ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» (Ձև 3)  գրառումները:

4. Շրջանակաձև դետալի ստորին հատվածի արտաքին եզրագծից դեպի կենտրոն՝ 2 միլիմետր հեռավորությամբ՝ շրջանի մեջտեղում, շրջանաձև փորագրված է «ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» գրառումը, որից դեպի կենտրոն՝ 3 միլիմետր հեռավորությամբ՝ «ՏԱՐՎԱ» գրառումը: Գրառումների տառաչափը յոթ միլիմետր է (թույլատրելի շեղումը ± 0,2 միլիմետր):

5. Շրջանակաձև դետալի արտաքին շրջանագծից դեպի կենտրոն 25 միլիմետր հեռավորության վրա՝ կենտրոնական հատվածում, փորագրված է 120 միլիմետր արտաքին տրամագծով և 1,3 միլիմետր հաստությամբ շրջանագիծ:
Շրջանագծի վերևից դեպի կենտրոն 4 միլիմետր հեռավորության վրա՝ 50 x 50 միլիմետր չափսերով, եռաչափ փորագրված է Կոմիտեի խորհրդանիշի ոսկեգույն երկու արծիվները, որոնք պահում են խաչված աչքերի գծապատկերով ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի սպիտակ մորթու պատկերով:
Շրջանագծի ստորին հատվածում եռաչափ փորագրված է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)  կենտրոնական մարմնի վարչական շենքի ոսկեգույն պատկերը՝ 60 միլիմետր բարձրությամբ և 90 միլիմետր երկարությամբ:   

6. Շրջանակաձև դետալից 30 միլիմետր ներքև փակցված է 45 միլիմետր լայնությամբ, 150 միլիմետր երկարությամբ, ոսկեգույն, մետաղական, ուղղանկյուն դետալ, որի վրա նշված է Կոմիտեի նախագահի տարվա ստորաբաժանում ճանաչելու մասին հրամանի ամսաթիվն ու հերթական համարը, համապատասխան ստորաբաժանման անվանումը, «ճանաչվել է» գրառումը, տարվա ստորաբաժանում ճանաչվելու տարեթիվը և ըստ պարգևագրի տեսակի՝ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ», «ՄԱՐԶԱՅԻՆ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ»  գրառումները:

ԳԼՈՒԽ 2. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ» ՊԱՐԳԵՎԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ


7. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա քննիչ պարգևագիրն  (այսուհետ՝ «Տարվա քննիչ» պարգևագիր) իրենից ներկայացնում է 340 x 340 միլիմետր արտաքին չափսերով քառակուսի ցուցանակ՝ վրադիր երկու դետալներով (Ձև 4):


8. Ցուցանակը բաղկացած է փայտային արտաքին տեսք ունեցող մուգ կապույտ շրջանակից՝ արծաթագույն եզրագծով, մուգ կապտագույն թավշեպատ ստվարաթղթից, ունի շրջանակաձև և ուղղանկյունաձև երկու վրադիր դետալներ:

9. «Տարվա քննիչ» պարգևագրի վերևի հատվածում թավշեպատ ստվարաթղթին փակցված շրջանակաձև, ոսկեգույն վրադիր դետալի արտաքին տրամագիծը 150 մմ է (թույլատրելի շեղումը ± 1 միլիմետր):

10. Շրջանակաձև դետալի արտաքին եզրագծից դեպի կենտրոն՝ 3,5 միլիմետր հեռավորության վրա՝ վերին հատվածում, շրջանաձև փորագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ» գրառումը:

11. Շրջանակաձև դետալի ստորին հատվածում՝ արտաքին եզրագծից դեպի կենտրոն 3.5 միլիմետր հեռավորությամբ՝ շրջանի ստորին հատվածի մեջտեղում, շրջանաձև փորագրված է «ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ» գրառումը: Գրառումների տառաչափը  յոթ միլիմետր է (թույլատրելի շեղումը ± 0,2 միլիմետր):

12. Շրջանակաձև դետալի արտաքին շրջանագծից դեպի կենտրոն 3.5 միլիմետր հեռավորության վրա՝ կենտրոնական հատվածում, փորագրված է 120 միլիմետր արտաքին տրամագծով և 1,3 միլիմետր հաստությամբ շրջանագիծ:
Շրջանագծի վերևից դեպի կենտրոն 4 միլիմետր հեռավորության վրա՝ 50 x 50 միլիմետր չափսերով, եռաչափ փորագրված է Կոմիտեի խորհրդանիշի արծաթագույն երկու արծիվները, որոնք պահում են խաչված աչքերի գծապատկերով՝ ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի սպիտակ մորթու պատկերով:
Շրջանագծի ստորին հատվածում եռաչափ փորագրված է Կոմիտեի կենտրոնական մարմնի վարչական շենքի արծաթագույն պատկերը՝ 60 միլիմետր բարձրությամբ և 90 միլիմետր երկարությամբ:

13. Շրջանակաձև դետալից 30 միլիմետր ներքև փակցված է 50 միլիմետր լայնությամբ և 130 միլիմետր երկարությամբ, ոսկեգույն, մետաղական, ուղղանկյուն դետալ, որի վրա նշված է Կոմիտեի նախագահի տարվա քննիչ ճանաչելու մասին հրամանի ամսաթիվն ու հերթական համարը, Կոմիտեի համապատասխան ստորաբաժանման քննիչի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը, «ճանաչվել է» գրառումը, Կոմիտեի տարվա քննիչ ճանաչվելու տարեթիվը և «ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ» գրառումները:

Ձև 1

Ձ Ե Վ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» ՊԱՐԳԵՎԱԳՐԻ

Ձև 2

Ձ Ե Վ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» ՊԱՐԳԵՎԱԳՐԻ

Ձև 3

Ձ Ե Վ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ»  ՊԱՐԳԵՎԱԳՐԻ

Ձև 4

Ձ Ե Վ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ» ՊԱՐԳԵՎԱԳՐԻ