ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2022թ. սեպտեմբերի 6-ի N61-Լ հրամանը (ինկորպորացիա՝ լրացված 25.07.2023թ. N 202-Լ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆ
29.05.2018թ. N61-L
Ինկորպորացիա առ 25.07.2023թ. N 202-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԱՑԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի 20-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(փոփ. 08.10.2022. N 180-Լ)
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2017 թվականի մարտի 13-ի թիվ 03-Ն հրամանի 2-րդ կետով հաստատված «Պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների արխիվների օրինակելի կանոնակարգը»՝
Հրամայում եմ՝
1. Հաստատել.
1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործունեությամբ առաջացած փաստաթղթերի արխիվացման և ոչնչացման կարգը՝ համաձայն հավելված N 1-ի. (փոփ. 08.10.2022. N 180-Լ)
2) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործունեությամբ առաջացած փաստաթղթերի արխիվացման ընթացքում օգտագործվող ձևաթղթերի և գրքերի ձևերը` համաձայն հավելված N 2-ի: (խմբ. 08.10.2022. N 180-Լ)
2. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին: (փոփ. 08.10.2022. N 180-Լ)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի գործունեությամբ առաջացած փաստաթղթերի արխիվացման և ոչնչացման կարգը հաստատելու մասին» թիվ 20-Լ հրամանը:
4. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի արխիվի պետին:
Ա. Գ. Հովսեփյան
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
29.05. 2018թ. N 61-Լ հրամանի
(հավելվածը խմբ. 08.10.2022. N 180-Լ)
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԱՑԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) գործունեության ընթացքում առաջացած ոչ գաղտնի փաստաթղթերի արխիվացման (փաստաթղթերի ձևավորման, համապատասխան ակտի կազմման, Կոմիտեի արխիվի բաժին հանձնման), ինչպես նաև Կոմիտեի արխիվի բաժնում (այսուհետ` արխիվ) հաշվառման, կարգավորման, պահպանության, օգտագործման, համալրման և ոչնչացման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով Կոմիտեի գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերն են (այսուհետ` փաստաթուղթ).
1) կարճված քրեական վարույթներ և դրանց թվայնացված նյութեր պարունակող էլեկտրոնային կրիչներ կամ լազերային սկավառակներ,
2) դատարան ուղարկված քրեական վարույթների թվայնացված նյութեր պարունակող էլեկտրոնային կրիչներ կամ լազերային սկավառակներ,
3) չնախաձեռնված քրեական վարույթի նյութեր,
4) անձնական գործեր,
5) գրքեր և մատյաններ,
6) փաստաթղթաշրջանառության ընթացքում առաջացած այլ փաստաթղթեր:
3. Փաստաթղթերի արխիվացումն իրականացվում է «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 884-Ն որոշմամբ հաստատված կարգին, Կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 175-Լ հրամանին, սույն կարգին և այլ իրավական ակտերին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերը, օրենսդրությամբ սահմանված ժամկետներում մինչև պետական արխիվ հանձնելը, Կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից (այսուհետ` ստորաբաժանում) համալրվում, հաշվառվում, պահպանվում, օգտագործվում են արխիվում:
5. Արխիվ են հանձնվում Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումների փաստաթղթերը (բացառությամբ հաշվապահական հաշվառմանը վերաբերող փաստաթղթերի), Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումներում կարճված քրեական վարույթները և դատարան ուղարկված քրեական վարույթների թվայնացված նյութերը:
6. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության, մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության մշտական և երկարաժամկետ պահպանության փաստաթղթերը (բացառությամբ կարճված քրեական վարույթների և Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի) արխիվացվում և պահպանվում են համապատասխան ստորաբաժանումներում:
7. Արխիվում վարվում է փաստաթղթերի էլեկտրոնային տեղեկատու-որոնողական համակարգ (տվյալների բազա), որտեղ զետեղվում են կարճված, դատարան ուղարկված քրեական վարույթների թվայնացված նյութերը և դրանց վերաբերյալ տվյալները, ինչպես նաև Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներում չնախաձեռնված քրեական վարույթների նյութերի վերաբերյալ տվյալները:
8. Արխիվը համակարգում է փաստաթղթերի արխիվացման աշխատանքները:
ԳԼՈՒԽ 2. ԱՐԽԻՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Արխիվի գործունեության հիմնական խնդիրներն են.
1) արխիվում պահպանվող փաստաթղթերի հաշվառումը, կարգավորումը, պահպանության ապահովումը, օգտագործումը և համալրումը,
2) արխիվում պահպանվող փաստաթղթերի տեղեկատու-որոնողական համակարգի վարումը,
3) փաստաթղթերի նախապատրաստումը և սահմանված կարգով դրանց հանձնումը պետական արխիվ,
4) պահպանության ժամկետը լրացած փաստաթղթերի ոչնչացումը` օրենսդրությամբ սահմանված կարգով:
10. Արխիվն իր գործունեության խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) սահմանված ժամկետներում համապատասխան ակտերով ստորաբաժանումներից արխիվ հանձնվող փաստաթղթերի ընդունում,
2) ընդունված փաստաթղթերի ուսումնասիրության, հաշվառման, կարգավորման, պահպանության ու համալրման աշխատանքների իրականացում,
3) արխիվում պահպանվող փաստաթղթերի տեղեկատու-որոնողական համակարգի վարում և կատարելագործում,
4) սահմանված կարգով արխիվում փաստաթղթերի ժամանակավոր օգտագործման կազմակերպում,
5) Ստորաբաժանումներում Արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով փաստաթղթերի պահպանության ժամկետների նկատմամբ հսկողության իրականացում և մեթոդական օգնության ցուցաբերում,
6) փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորելու աշխատանքների նախապատրաստում ու կազմակերպում, փաստաթղթերի ցուցակների և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման ակտերի կազմում, կենտրոնական փորձագիտական հանձնաժողովի և/կամ պետական արխիվի մեթոդական փորձագիտական հանձնաժողովի քննարկմանը և հաստատմանը ներկայացում,
7) պետական արխիվ հանձնելու նպատակով փաստաթղթերի նախապատրաստման և սահմանված կարգով հանձնման գործընթացի ապահովում,
8) փաստաթղթերի պահպանության, հաշվառման, օգտագործման ու համալրման պայմանների բարելավման նպատակով իրավասու պաշտոնատար անձանց համապատասխան առաջարկությունների ներկայացում,
9) յուրաքանչյուր հինգ տարին մեկ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից հաստատված «Կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի պահպանության կազմակերպման մասին» վիճակագրական հաշվետվություն 2-ԿԱ ձևի կազմում և պետական արխիվ ներկայացում:
11. Արխիվն իր հիմնական խնդիրների և գործառույթների կատարման համար հսկողություն է իրականացնում ստորաբաժանումներում փաստաթղթերի ընթացիկ պահպանության ապահովման և սահմանված ժամկետներում դրանք արխիվ հանձնելու նկատմամբ:
ԳԼՈՒԽ 3. ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՐԽԻՎ ՀԱՆՁՆԵԼԸ
12. Մինչև փաստաթղթերն արխիվ հանձնելը կատարվում են փաստաթղթերի որոշակի նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես՝ ձևավորում և ընտրություն:
13. Փաստաթղթերի ձևավորումն (բացառությամբ կարճված քրեական վարույթի, չնախաձեռնված քրեական վարույթի նյութերի և անձնական գործերի) իր մեջ ներառում է փաստաթղթերի կարումը, թերթերի համարակալումը, ներքին ցուցակի կազմումը և շապիկի վրա սույն կարգով նախատեսված նշումների կատարումը:
14. Արխիվ հանձնվող փաստաթղթերը (200 թերթից ոչ ավելի), դրվում են ստվարաթղթե շապիկում և կարվում:
15. Փաստաթղթերի թերթերը համարակալվում են արաբական թվանշաններով և աճող հերթականությամբ: Թերթերի համարները դրվում են վերևի կամ ներքևի աջ անկյունում:
16. Փաստաթղթերի հաշվառումն իրականացնելու նպատակով կազմվում է ներքին ցուցակ: Ներքին ցուցակը կազմվում է առանձին թերթի վրա, դրվում փաստաթղթի սկզբում և կարվում է նրա հետ: Ներքին ցուցակը պարունակում է փաստաթղթի վերնագիրը, փաստաթղթի թերթերի համարները:
17. Փաստաթղթերի շապիկների վրա նշվում են. ՀՀ քննչական կոմիտե, ստորաբաժանման անվանումը, փաստաթղթի վերնագիրը, սկսման և ավարտման տարեթիվը, թերթերի քանակը, պահպանման ժամկետ և պահպանման ժամկետի իրավական հիմքը:
18. Փաստաթղթերն արխիվ հանձնելիս դրանց մշակման, հաշվառման, պահպանության, պետական արխիվ հանձնելու նպատակով նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ստորաբաժանման և/կամ արխիվի կողմից:
19. Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումների փաստաթղթերը (բացառությամբ հաշվապահական հաշվառմանը վերաբերող փաստաթղթերի) արխիվ են հանձնվում գործավարությամբ ավարտվելուն հաջորդող երրորդ տարվա հունվարի 1-ից:
20. Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումների վարույթում չնախաձեռնված քրեական վարույթի նյութերն արխիվ են հանձնվում դրա օրինականությունը հսկող դատախազի կողմից հաստատվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
21. Փաստաթղթերն ստորաբաժանումներից արխիվ են հանձնվում հանձնման-ընդունման ակտով՝ ձևավորված և ցուցակագրված վիճակում: Հանձնման-ընդունման ակտը կազմվում է երկու օրինակից: Մեկ օրինակը տրվում է փաստաթուղթ հանձնող ստորաբաժանմանը, մյուսը պահպանվում է արխիվում:
22. Հանձնման-ընդունման ակտով արխիվ հանձնվող և ցուցակագրված փաստաթղթերի ճշտությունն ստուգում են արխիվի ծառայողները:
23. Խախտումներով ձևավորված փաստաթղթերն ու ակտերը վերադարձվում են հանձնողին և ենթակա են ուղղման:
24. Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության (mulberry) համակարգում ներառված ցանկացած փաստաթղթի գործողության ընթացքն ավարտվելուց հետո այն համակարգում պահպանվում է երեք տարի ժամկետով, որից հետո արխիվացվում է համակարգում:
ԳԼՈՒԽ 4. ԿԱՐՃՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ, ԴԱՏԱՐԱՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ՆՅՈՒԹԵՐՆ ԱՐԽԻՎ ՀԱՆՁՆԵԼԸ
25. Կարճված քրեական վարույթներն արխիվ են հանձնվում վարույթն իրականացնող քննիչի լրացրած և ստորագրած տեղեկատվական քարտի, ինչպես նաև քրեական վարույթի թվայնացված տարբերակը պարունակող էլեկտրոնային կրիչի կամ լազերային սկավառակի հետ: Կարճված քրեական վարույթի թվայնացված նյութերը կարող են հանձնվել նաև «fs1.e-criminal.am» կամ «fs2.e-criminal.am» հղմամբ էլեկտրոնային տվյալներ պահպանելու համար նախատեսված էլեկտրոնային կրիչի (այսուհետ էլեկտրոնային պահոց) միջոցով:
Արխիվ են հանձնվում նաև կարճված քրեական վարույթի շրջանակներում տեսաձայնագրման միջոցով իրականացված և էլեկտրոնային պահոցում կամ էլեկտրոնային շարժական կրիչների վրա պահվող քննչական գործողությունների տեսաձայնագրությունները:
26. Կարճված քրեական վարույթները արխիվ են հանձնվում, դրանցով կայացված որոշումը հսկող դատախազի կողմից հաստատված վիճակում ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում` քննիչի կողմից կազմված և ստորաբաժանման պետի կողմից հաստատված հանձնման-ընդունման ակտով (յուրաքանչյուր քրեական վարույթի վերաբերյալ կազմվում է առանձին հանձնման-ընդունման ակտ)՝ փոստային կապի միջոցով՝ Կոմիտեի փաստաթղթաշրջանառության ապահովման բաժնի միջոցով կամ առձեռն:
Կարճված քրեական վարույթների շրջանակներում տեսաձայնագրության միջոցով կատարված քննչական գործողություններ պարունակող էլեկտրոնային նյութերը, մինչ հանձնման-ընդունման ակտով արխիվի պետին հանձնելը, անհրաժեշտ է էլեկտրոնային պահոցի միջոցով համապատասխան հաղորդագրությամբ ուղարկել արխիվի պետին, իսկ տեսաձայնագրությունները էլեկտրոնային շարժական կրիչի վրա պահպանված լինելու դեպքում՝ դրանք արխիվի պետին ներկայացնել հանձնման-ընդունման ակտի հետ միաժամանակ:
27. Մեղադրական եզրակացությամբ կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար եզրափակիչ ակտով դատարան ուղարկված քրեական վարույթների թվայնացված նյութերը արխիվ են հանձնվում քրեական վարույթը դատախազին հանձնելուց հետո` մեկամսյա ժամկետում: Վարույթի թվայնացված նյութերը արխիվի պետին են ուղարկվում քննիչի կողմից կազմված և ստորաբաժանման պետի կողմից հաստատված հանձնման-ընդունման ակտով (յուրաքանչյուր քրեական վարույթի վերաբերյալ կազմվում է առանձին հանձնման-ընդունման ակտ)՝ փոստային կապի միջոցով՝ Կոմիտեի փաստաթղթաշրջանառության ապահովման բաժնի միջոցով կամ առձեռն:
Դատարան ուղարկված քրեական վարույթի թվայնացված նյութերը կարող են հանձնվել նաև էլեկտրոնային պահոցի միջոցով: Դատարան ուղարկված քրեական վարույթների շրջանակներում տեսաձայնագրության միջոցով կատարված քննչական գործողություններ պարունակող նյութերը, մինչ հանձնման-ընդունման ակտով արխիվի պետին հանձնելը, անհրաժեշտ է էլեկտրոնային պահոցի միջոցով համապատասխան հաղորդագրությամբ ուղարկել արխիվի պետին, իսկ տեսաձայնագրությունները էլեկտրոնային շարժական կրիչի վրա պահպանված լինելու դեպքում՝ դրանք արխիվի պետին ներկայացնել հանձնման-ընդունման ակտի հետ միաժամանակ:
28. Փոստային կապով Կոմիտեի փաստաթղթաշրջանառության ապահովման բաժին հանձնված կարճված քրեական վարույթները և դատարան ուղարկված քրեական վարույթների թվայնացված նյութերը ներկայացվում են Կոմիտեի արխիվի պետին:
29. Կարճված քրեական վարույթների և դատարան ուղարկված քրեական վարույթների թվայնացված նյութերի հանձնման-ընդունման ակտը կազմվում է երկու օրինակից, մեկը պահվում է արխիվի բաժնում, մյուսը՝ քրեական վարույթներն հանձնող ստորաբաժանումում:Հանձնման-ընդունման ակտը համապատասխան ստորաբաժանման կողմից արխիվի պետին հասցեագրված ուղեկցական գրությամբ ուղարկվում է նաև «Mulberry» էլեկտրոնային համակարգով:
Էլեկտրոնային պահոցի միջոցով սույն կետով նախատեսված քրեական վարույթների նյութեր (այդ թվում՝ տեսաձայնագրության միջոցով կատարված քննչական գործողություններ պարունակող նյութերը) ստանալու դեպքում, արխիվի պետը դրանք կրկնօրինակում է էլեկտրոնային պահոցի իր դաշտում, հանձնման-ընդունման ակտում նշում է կատարվում էլեկտրոնային պահոցի միջոցով քննիչի կողմից արխիվ ուղարկված նյութերն ընդունելու մասին, որից հետո նոր միայն քննիչը իր դաշտում կարող է ջնջել համապատասխան նյութերը:
30. Հանձնման-ընդունման ակտում նշված տեղեկատվության ճշտության ստուգման արդյունքում արխիվի պետի կողմից ստորագրվում է ակտը և մեկ օրինակը տրամադրվում համապատասխան ստորաբաժանմանը:
31. Արխիվ հանձնված քրեական վարույթների լիարժեքությունը, ինչպես նաև տեղեկատվական քարտերի առկայությունը, դրանցում զետեղված տվյալների ճշտությունը ստուգում են արխիվի ծառայողները:
Խախտումներով, սխալներով լրացված հանձնման-ընդունման ակտերը, տեղեկատվական քարտերը չեն ընդունվում և քրեական վարույթների հետ վերադարձվում են համապատասխան ստորաբաժանմանը և ենթակա են ուղղման:
32. Արխիվում պահպանվող կարճված քրեական վարույթի կարճման որոշումը վերացվելու դեպքում քրեական վարույթը հետ է պահանջվում արխիվից, իսկ հետագայում կարճվելու դեպքում արխիվ է հանձնվում սույն գլխով նախատեսված կարգով:
(գլուխը խմբ. 27.07.2023. N 202-Լ)
ԳԼՈՒԽ 5. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
33. Փաստաթղթերն արխիվում հաշվառվում են դրանք համեմատելով հանձնման-ընդունման ակտի տվյալների հետ: Փաստաթղթերին տրվում է արխիվային համար, իսկ հատորների դեպքում՝ մեկ արխիվային համար:
34. Արխիվում փաստաթղթերը հաշվառվում են էլեկտրոնային եղանակով, իսկ կարճված քրեական վարույթները և չնախաձեռնված քրեական վարույթի նյութերը՝ արխիվ հանձնված կարճված քրեական վարույթների հաշվառման և արխիվ հանձնված չնախաձեռնված քրեական վարույթի նյութերի հաշվառման գրքերում ու մուտքագրվում էլեկտրոնային տեղեկատու-որոնողական համակարգ: Կարճված քրեական վարույթներով տեսաձայնագրման միջոցով կատարված և քննիչի կողմից էլեկտրոնային պահոց ներբեռնված քննչական գործողություններ պարունակող նյութերը պահվում են էլեկտրոնային պահոցում` «Արխիվի պետ» օգտատիրոջ դաշտում: Տեսաձայնագրությունները էլեկտրոնային կրիչի վրա պահպանված վիճակում ներկայացվելու դեպքում դրանք կցվում են հանձնման-ընդունման ակտին:
(կետը խմբ. 27.07.2023. N 202-Լ)
35. Դատարան ուղարկված քրեական վարույթների թվայնացված նյութերը հաշվառվում են էլեկտրոնային եղանակով և մուտքագրվում էլեկտրոնային տեղեկատու-որոնողական համակարգ: Տեսաձայնագրման միջոցով կատարված և քննիչի կողմից էլեկտրոնային պահոց ներբեռնված քննչական գործողություններ պարունակող նյութերը պահվում են էլեկտրոնային պահոցում` «Արխիվի պետ» օգտատիրոջ դաշտում: Տեսաձայնագրությունները էլեկտրոնային կրիչի վրա պահպանված վիճակում ներկայացվելու դեպքում դրանք կցվում են հանձնման-ընդունման ակտին:
(կետը խմբ. 27.07.2023. N 202-Լ)
36. Արխիվում ցուցակագրվում են պետական արխիվ հանձնվող մշտական պահպանության, արխիվում մշտական և երկարաժամկետ պահպանության փաստաթղթերը:
37. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերը մինչև պետական արխիվ հանձնելն արխիվում պահպանվում են յոթ տարի ժամկետով:
38. Ստորաբաժանումներում արխիվացվող գրքերը, մատյանները հաշվառվում են արխիվացվող փաստաթղթերի հաշվառման գրքերում, իսկ չնախաձեռնված քրեական վարույթի նյութերը՝ ստորաբաժանումներում արխիվացվող չնախաձեռնված քրեական վարույթի նյութերի հաշվառման գրքերում:
39. Ստորաբաժանումներում արխիվացվող մշտական և երկարաժամկետ պահպանության փաստաթղթերը ցուցակագրվում են:
40. Արխիվում փաստաթղթերը պահպանվում են ստվարաթղթե արկղերի մեջ, դարակներում կամ պահարաններում: Արկղերի վրա փակցվում են պիտակներ, որոնց վրա նշվում են ստորաբաժանման անվանումը, փաստաթղթի տարեթիվը և անվանումը, կարճված քրեական վարույթի և չնախաձեռնված քրեական վարույթի նյութերի դեպքում` դրանց անվանումը և արխիվային համարը:
41. Արխիվի համար նախատեսվում են պահպանության և սպասարկման բավարար պայմաններ: Արխիվապահոցը պետք է ապահովված լինի ջերմության 17-19 աստիճան, խոնավության 50-55 տոկոս և լույսի թույլատրելի նվազագույն և առավելագույն չափաքանակներն ապահովող և վերահսկող, նաև հակահրդեհային, փաստաթղթի կորուստն ու հափշտակումը կանխող սարքավորումներով:
ԳԼՈՒԽ 6. ԱՐԽԻՎՈՒՄ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ
42. Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` արխիվում պահպանվող փաստաթղթերից օգտվում են ստորաբաժանումների ծառայողներն արխիվի պետի թույլտվությամբ՝ արխիվում կամ ստորաբաժանման պետի կողմից արխիվի պետին հասցեագրված գրության հիման վրա՝ համապատասխան ստորաբաժանումում՝ բացառությամբ սույն կարգի 43-րդ կետում նշված դեպքերի:
43. Կարճված քրեական վարույթները կամ դրանց թվայնացված նյութերը, ինչպես նաև դատարան ուղարկված քրեական վարույթների թվայնացված նյութերն արխիվից տրամադրվում են.
1) Կոմիտեի նախագահին, նրա տեղակալներին՝ պահանջի դեպքում,
2) Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներին, Կոմիտեի մարզային քննչական վարչություններին և դրանց ստորաբաժանումներին` Կոմիտեի կենտրոնական մարմնի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության միջոցով,
3) Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժիններին` զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության միջոցով,
4) Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներին՝ անմիջականորեն,
5) Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությանը և վերահսկողության վարչությանը՝ անմիջականորեն,
6) Հայաստանի Հանրապետության դատախազությանը, դատարաններին, նախաքննություն իրականացնող այլ պետական մարմիններին՝ ըստ անհրաժեշտության՝ Կոմիտեի նախագահի կամ նրա տեղակալների հանձնարարությամբ:
44. Կարճված քրեական վարույթների կամ դրանց թվայնացված նյութերի, ինչպես նաև դատարան ուղարկված քրեական վարույթների թվայնացված նյութերի (այդ թվում՝ օրենքով պահպանվող գաղտնիք բովանդակելու դեպքում) սույն կարգի 43-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված՝ Կոմիտեի ստորաբաժանումներին տրամադրելու նպատակահարմարության հարցը որոշվում է համապատասխանաբար Կոմիտեի կենտրոնական մարմնի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության և զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության կողմից:
45. Փաստաթղթերն արխիվից տրամադրվում են ուղեկցական գրությամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
46. Փաստաթուղթը մեկ ամսից ավելի ժամկետով ստորաբաժանումում պահելու անհրաժեշտության դեպքում ժամկետի երկարաձգման համար հիմնավոր գրություն է ուղարկվում արխիվի պետին:
47. Փաստաթղթի վերադարձի ժամանակ արխիվի ծառայողն ստուգում է փաստաթղթի ամբողջականությունը:
48. Արխիվից փաստաթուղթ, ինչպես նաև կարճված կամ դատարան ուղարկված քրեական վարույթների թվայնացված նյութերը էլեկտրոնային կրիչով տրամադրելիս կատարվում են համապատասխան նշումներ արխիվային փաստաթղթերի տրամադրման գրքում:
ԳԼՈՒԽ 7. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՄԲ ԱՐԺԵՔԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
49. Փաստաթղթերը փորձաքննությամբ արժեքավորելու արդյունքում դասակարգվում են ըստ հետևյալ խմբերի.
1) պետական արխիվ հանձնվող մշտական պահպանության փաստաթղթեր,
2) մշտական պահպանության փաստաթղթեր,
3) երկարաժամկետ պահպանության փաստաթղթեր (տասը տարուց ավելի),
4) անձնակազմին վերաբերող փաստաթղթեր,
5) պահպանության ոչ ենթակա փաստաթղթեր:
50. Փաստաթղթերը փորձաքննությամբ արժեքավորվում են յուրաքանչյուր տարի սույն կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 884-Ն որոշմամբ հաստատված կարգով և այլ իրավական ակտերով:
51. Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման արդյունքում կազմվում են մշտական և երկարաժամկետ պահպանության ու անձնակազմին վերաբերող փաստաթղթերի ցուցակներ, ինչպես նաև պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտ:
52. Ոչնչացման ենթակա են Կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 175-Լ հրամանով հաստատված ցանկով սահմանված պահպանման ժամկետները լրացած փաստաթղթերը:
53. Կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 175-Լ հրամանով հաստատված ցանկում նշված փաստաթղթերի ժամկետները հաշվարկվում են դրանց գործավարությամբ ավարտվելուն հաջորդող տարվա հունվարի 1-ից:
54. Փաստաթղթերը ոչնչացվում են փորձաքննությամբ արժեքավորելու արդյունքում կազմված պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտի հիման վրա` մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը` այրման կամ վերամշակման եղանակով:
55. Արխիվում ոչնչացվում են.
1) պահպանության ժամկետները լրացած կարճված քրեական վարույթները,
2) Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումների պահպանության ժամկետները լրացած փաստաթղթերը:
56. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, մարզային քննչական վարչություններում, Երևան քաղաքի քննչական վարչությունում արխիվացված և պահպանության ժամկետները լրացած փաստաթղթերը ոչնչացվում են համապատասխան ստորաբաժանումներում:
57. Պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը, նախքան համապատասխան ակտում ընդգրկելը (դրա անվանումը, արխիվային համարը և թերթերի քանակը) համեմատվում են համապատասխան հաշվառման գրքերի գրառումների հետ:
58. Ոչնչացնելուց առաջ պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը համեմատվում են համապատասխան պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտի գրառումների հետ:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
29 05. 2018թ.N 61-Լ հրամանի
(հավելվածը խմբ. 08.10.2022. N 180-Լ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԱՑԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԳՐՔԵՐԻ ՁԵՎԵՐ
Ձև 1
Հաստատում եմ՝
Ստորաբաժանման պետ
Ա.Ա.________ ստորագրություն
« »________________ 20 թ.
ԱԿՏ ԹԻՎ ----
ՀՀ քննչական կոմիտեի գործունեությամբ առաջացած արխիվ հանձնվող փաստաթղթերի
(գրքերի, մատյանների, անձնական գործերի և այլն) հանձնման‑ընդունման
Հ/Հ |
Փաստաթղթի անվանումը |
Հատորների, թերթերի քանակը |
Սկսման թվագրումը |
Ավարտման թվագրումը |
Այլ նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
Ակտը կազմված է երկու հավասարազոր օրինակից, որոնք տրվում են հանձնողին և ընդունողին:
Ակտն ընթերցվեց բարձրաձայն, հայտարարություններ ու դիտողություններ չկան, ճիշտ է, որի համար ստորագրում ենք:
Հանձնող` --------------
(ստորագրություն) (հանձնողի պաշտոնը, անունը, ազգանունը)
Ընդունող` --------------
(ստորագրություն) (արխիվի պետ, անունը, ազգանունը)
«------» ----- 20 թ.
Ձև 2
Հաստատում եմ՝
Ստորաբաժանման պետ Ա.Ա.________ ստորագրություն
« »________________ 20 թ.
ԱԿՏ ԹԻՎ ----
Կարճված քրեական վարույթների հանձնման-ընդունման
Հ/Հ |
Քրեական վարույթի համարը |
ՀՀ քրեական oրենսգրքի հոդվածը (մասը, կետը) |
Կարճման հիմքը (հոդվածը, մասը, կետը) |
Հատորների, թերթերի քանակը |
Այլ նշումներ |
1. |
2 |
3 |
4 |
5 |
6 |
2. |
|
|
|||
3. |
|
|
|
|
|
Ակտը կազմված է երկու հավասարազոր օրինակից, որոնք տրվում են հանձնողին և ընդունողին:
Ակտն ընթերցվեց բարձրաձայն, հայտարարություններ ու դիտողություններ չկան, ճիշտ է, որի համար ստորագրում ենք:
Հանձնող` --------------
(ստորագրություն) (հանձնողի պաշտոնը, անունը, ազգանունը)
Ընդունող` --------------
(ստորագրություն) (արխիվի պետ, անունը, ազգանունը)
« -------»----- 20 թ.
Ձև 3
Հաստատում եմ՝
Ստորաբաժանման պետ
Ա.Ա.________ ստորագրություն
« »________________ 20 թ.
ԱԿՏ ԹԻՎ ----
Դատարան ուղարկված քրեական վարույթների թվայնացված նյութերի հանձնման-ընդունման
Հ/Հ |
Քրեական վարույթի համարը |
ՀՀ քրեական oրենսգրքի հոդվածը (մասը, կետը) |
ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, մասը, կետը, որով քրեական վարույթն ուղարկվել է դատարան |
Նշում լազերային սկավառակի կամ էլեկտրոնային կրիչի վերաբերյալ |
Այլ նշումներ |
1. |
2 |
3 |
4 |
5 |
6 |
2. |
|
|
|||
3. |
|
|
|
|
|
Ակտը կազմված է երկու հավասարազոր օրինակից, որոնք տրվում են հանձնողին և ընդունողին:
Ակտն ընթերցվեց բարձրաձայն, հայտարարություններ ու դիտողություններ չկան, ճիշտ է, որի համար ստորագրում ենք:
Հանձնող` --------------
(ստորագրություն) (հանձնողի պաշտոնը, անունը, ազգանունը)
Ընդունող` --------------
(ստորագրություն) (արխիվի պետ, անունը, ազգանունը)
«-------»----- 20 թ.
Ձև 4
Հաստատում եմ՝
Ստորաբաժանման պետ
Ա.Ա.________ ստորագրություն
« »________________ 20 թ.
ԱԿՏ ԹԻՎ ----
Արխիվ հանձնվող չնախաձեռնված քրեական վարույթի նյութերի հանձնման-ընդունման
Հ/Հ |
Չնախաձեռ-նըված քրեական վարույթի նյութերի համարը |
Համառոտ բովանդակությունը |
Քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքը (հոդվածը, մասը, կետը) |
Քրեական վարույթ չնախաձեռնելու թվագրումը |
Հատորների, թերթերի քանակը
|
Այլ նշումներ)
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
2 |
|
|
|
|
|
|
Ակտը կազմված է երկու հավասարազոր օրինակից, որոնք տրվում են հանձնողին և ընդունողին:
Ակտն ընթերցվեց բարձրաձայն, հայտարարություններ ու դիտողություններ չկան, ճիշտ է, որի համար ստորագրում ենք:
Հանձնող` --------------
(ստորագրություն) (հանձնողի պաշտոնը, անունը, ազգանունը)
Ընդունող` --------------
(ստորագրություն) (արխիվի պետ, անունը, ազգանունը)
«-------»----- 20 թ.
Ձև 5
Կարճված քրեական վարույթների արխիվացման տեղեկատվական քարտ
Քրեական վարույթի համարը |
ՀՀ քրեական oրենսգրքի հոդվածը (մասը, կետը)
|
Հանցագործության մասին հաղորդում տված անձի (անձանց) և տուժողի/ների անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը |
Մեղադրյալի/ների (ում նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է) անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը |
Քրեական հետապնդում չհարուցելու դեպքում՝ տվյալ անձի (անձանց) անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը |
Կարճման հիմքը (հոդվածը, մասը, կետը) |
Կարճման թվագրումը |
Հատոր-ների, թերթերի քանակը (այլ նյութեր) |
Ընտանեկան բռնության դեպքով կատարել V նշումը (նշումը կատարվում է, եթե քրեական վարույթը Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով վերաբերում է ընտանեկան բռնության դեպքի) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
Քննիչ՝ ------------------------- -----------------------------
(ստորագրություն) (անունը, ազգանունը)
Ձև 6
Դատարան ուղարկված քրեական վարույթների արխիվացման տեղեկատվական քարտ
Քրեական վարույթի համարը |
ՀՀ քրեական oրենսգրքի հոդվածը (մասը, կետը)
|
Հանցագործության մասին հաղորդում տված անձի (անձանց) և տուժողի/ների անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը |
Քրեական հետապնդում չհարուցելու և/կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում՝ տվյալ անձի (անձանց) անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը |
Մեղադրյալի/ների, (անձի, ում հոգեկան վիճակը թույլ չի տալիս նրան ներգրավել որպես մեղադրյալ) անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, մասը, կետը, որով գործն ուղարկվել է դատարան |
Մեղադրական եզրակացությու-նը կազմելու կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթը դատարան ուղարկելու մասին եզրափակիչ ակտ կայացնելու օրը, ամիսը, տարեթիվը |
Ընտանեկան բռնության դեպքով կատարել V նշումը (նշումը կատարվում է, եթե քրեական վարույթը Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով վերաբերում է ընտանեկան բռնության դեպքի) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
|
|
Քննիչ՝ ------------------------- -----------------------------
(ստորագրություն) (անունը, ազգանունը)
Ձև 7
ԳԻՐՔ
Արխիվ հանձնված կարճված քրեական վարույթների հաշվառման
Փաս-տաթըղ-թի արխի-վային համարը |
Քրեական վարույթի համարը |
Քրեական վարույթ նախաձեռնելու, հոդվածը (մասը, կետը), թվագրումը |
Հատոր-ների, թերթերի քանակը |
Կարճող ստորաբա-ժանումը |
Կարճման թվագրումը
|
Կարճման հիմքը (հոդվածը, մասը, կետը)
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|
|
|
|
|
|
Ձև 8
ԳԻՐՔ
Արխիվ հանձնված չնախաձեռնված քրեական վարույթի նյութերի հաշվառման
Չնախաձեռ-նըված քրեական վարույթի նյութերի արխիվային համարը |
Առերևույթ հանցանք կատարած անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), բովանդակությունը |
Հատորների, թերթերի քանակը |
Քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքը (հոդվածը, մասը, կետը) |
Քրեական վարույթ չնախաձեռնելու թվագրումը |
Այլ նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
Ձև 9
ԳԻՐՔ
ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում արխիվացվող փաստաթղթերի հաշվառման
----------------------------------------
(ստորաբաժանման անվանումը)
Փաստաթղթի արխիվային համարը |
Փաստաթղթի վերնագիրը |
Փաստաթղթի հատորների, թերթերի քանակը |
Փաստաթղթի պահպանութ-յան ժամկետը |
Այլ նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
|
|
|
|
Ձև 10
ԳԻՐՔ
ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում արխիվացվող չնախաձեռնված քրեական վարույթի նյութերի հաշվառման
--------------------------------
(ստորաբաժանման անվանումը)
Չնախաձեռ-նըված քրեական վարույթի նյութի արխիվային համարը |
Առերևույթ հանցանք կատարած անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), բովանդակությունը |
Հատորների, թերթերի քանակը |
Քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքը (հոդվածը, մասը, կետը) |
Քրեական վարույթ չնախաձեռնե-լու թվագրումը |
Այլ նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
Ձև 11
ԳԻՐՔ
Արխիվային փաստաթղթերի տրամադրման
Հ/Հ |
Փաստաթուղթը պահանջող ստորաբաժանման անվանումը, ելից համարը, թվագրումը |
Փաստաթղթի համառոտ բովանդակությունը |
Փաստաթղթի արխիվային համարը |
Փաստաթղթի տրամադրման թվագրումը |
Փաստաթուղթը ստացողի անունը, ազգանունը, ստորագրությունը |
Փաստաթուղթը վերադարձնելու թվագրումը, ստացողի ստորագրությու-նը |
Այլ նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
|
|
|
|
|
|
|