ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
29.01.25, 11:45

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2025թ. հունվարի 29-ի N83-Ա հրամանը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԸ

29.01.25թ. N83-Ա

ՎԱՐԴԱՆ ՅՈԻՐԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԱՈԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 20-ի եզրակացությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի Յ֊րդ կետով և 20-րդ հոդվածի 7֊րդ մասով.

հրամայում եմ`

1. Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վարդան Յուրիկի Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ (գլխավոր 3-րդ)` ազատելով նրան նույն բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչի (առաջատար 2-րդ) պաշտոնից:

2. Վարդան Սարգսյանին հանել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ծառայողական առաջխաղացման ցուցակից:

3. Աշխատավարձը սահմանել համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:



Ա.Պողոսյան