ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
31.01.25, 10:30

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2025թ. հունվարի 31-ի N100-Ա հրամանը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԸ

31.01.25թ. N100-Ա

ԱՐԳԱՄ ԱՂԱՍԻ ՌԱՖԱԵԼՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

հրամայում եմ՝

1.Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արգամ Աղասի Ռաֆաելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ՝ ի հաշիվ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի (գլխավոր 3֊րդ)՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետի (գլխավոր 3-րդ) պաշտոնից:

2.Աշխատավարձը սահմանել համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

Ա.Պողոսյան