ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
31.01.25, 10:20

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2025թ. հունվարի 31-ի N98-Ա հրամանը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԸ

31.01.25թ. N98-Ա

ԱՐՏԱԿ ՄԵLԻՔԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2֊րդ մասի 3-րդ կետով.

հրամայում եմ`

1.Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Մելիքի Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ (գլխավոր 3-րդ)՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի (գլխավոր 3-րդ) պաշտոնից:

2.Աշխատավարձը սահմանել համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

Ա.Պողոսյան