ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
10.10.23, 10:36

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հոկտեմբերի 10-ի N238-Լ հանձնարարականը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
       ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ

10.10.2023թ. N 238-Լ

 

ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ, ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼՈՒ, ՎԵՐԱՑՆԵԼՈՒ,  ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՄ ԴՐԱ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ  ԺԱՄԿԵՏԸ ՉԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի ԹԻՎ 44-Լ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի  Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒՄ ԵՄ.



1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հիմնական մասնագիտական  կառուցվածքային ստորաբաժանումների պետերին՝
1) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմքով անձին, ում վերաբերյալ առկա է ձերբակալման որոշում, ձերբակալումից ազատելու, ինչպես նաև դատարանի որոշմամբ կիրառված խափանման միջոցը հսկող դատախազի կողմից փոխելու կամ վերացնելու, խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարաձգելու մասին դատարան ներկայացված քննիչի միջնորդությունը հետ վերցնելու դեպքերում` անհապաղ այդ մասին իրազեկել Կոմիտեի նախագահի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալին.
2) Որպես խափանման միջոց կիրառված կալանքի, տնային կալանքի ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության բացակայության դեպքում՝ դատարանի որոշմամբ սահմանված ժամկետը լրանալուց 10 օր առաջ այդ մասին  իրազեկել  Կոմիտեի նախագահի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալին:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2022 թվականի մարտի 4-ի՝ Անձին արգելանքից ազատելու վերաբերյալ իրազեկելու մասին թիվ 44-Լ հանձնարարականը:

3. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին և մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց:

Ա. ՔՅԱՐԱՄՅԱՆ