ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
21.06.24, 13:27

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի սեպտեմբերի 16-ի N153-Ա հրամանը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
       ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆ

21.06.2024թ. N 153-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության քրեական և քրեադատավարական օրենսդրության փոփոխություններով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի կողմից ընդունված որոշ իրավական ակտերի անհրաժեշտությունը կորցնելու հանգամանքը և ղեկավարվելով
Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին Հայաստանի Հանրապետության  օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

Հրամայում եմ.


1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետևյալ անհատական իրավական ակտերը՝ համաձայն հավելվածի:


2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, խորհրդականներին, մամուլի քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի աջակցող և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին և ողջ անձնակազմին:

Ա. ՔՅԱՐԱՄՅԱՆ                      

Հավելված
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
__  __  2024թթիվ     -Ա հրամանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉՎՈՂ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ


1.
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2014 թվականի նոյեմբերի 17-ի «Մասնավոր մեղադրանքի կարգով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու միասնականության վերաբերյալ ուղեցույցը հաստատելու մասին» թիվ  10-Ա հրամանը.


2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2014 թվականի նոյեմբերի 17-ի «Նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու որոշում կայացնելու աշխատանքների կազմակերպման միասնականության վերաբերյալ ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 11-Ա հրամանը.

3. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի հունվարի 29-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչների անհատական ուսումնառության թեմաները հաստատելու մասին թիվ 2-Ա հրամանը.   

4. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի փետրվարի 18-ի 2016 թվականի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների վերապատրաստման, քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ժամաքանակը և ուսումնառության ժամկետի տևողությունը սահմանելու մասին թիվ 5-Ա հրամանը.

5. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի  2018 թվականի հուլիսի 31-ի Մինչև փորձագետի եզրակացությունը ստանալը քրեական գործով վարույթի կասեցումը բացառելու մասին թիվ 108-Ա հանձնարարականը.

6. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  նախագահի 2019 թվականի դեկտեմբերի 2-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նիստի արդյունքները զեկուցագրով ներկայացնելու մասին թիվ 151-Ա հանձնարարականը.

7. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  նախագահի 2020 թվականի հունիսի 25-ի «Քննիչ» գիտագործնական և ուսումնամեթոդական հանդեսի խմբագրական խորհուրդ ստեղծելու և կազմը հաստատելու մասին թիվ 111-Ա հրամանը.

8. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի օգոստոսի 12-ի  Որպես քրեադատավարական հարկադրանքի միջոց՝ գույքի վրա կալանք դնելու իրավական հիմքերի և նպատակների վերաբերյալ թիվ 105-Ա հանձնարարականը.

9. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 29-ի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տեղային փորձագիտական հանձնաժողովների անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի հունիսի 25-ի թիվ 95-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 99-Ա հրամանը.

10. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  նախագահի  2023 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքով սահմանված վարութային գործողությունները էլեկտրոնային եղանակով ամրագրելու օրենսդրական պահանջի կիրարկումն ապահովելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին» թիվ 206-Ա հրամանը: