Լրահոս
27.09.24, 17:21

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը արժանացել է լավագույն դասախոսի մրցանակին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը արժանացել է լավագույն դասախոսի մրցանակին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից արժանացել է 2022-2023 ուսումնական տարվա լավագույն դասախոսի մրցանակին։

Մրցանակը շնորհվել է համալսարանի ուսանողների շրջանում անցկացվող՝ դասավանդման որակի վերաբերյալ ամենամյա հարցումների արդյունքների հիման վրա։

Պարոն Այվազյանն ունի դասավանդման տարիների փորձ, իսկ Հայաստանի ֆրանսիական համալսարանում դասավանդում է 2006 թվականից՝ հանդիսանալով «Քրեական դատավարություն» առարկայի դասախոս։

Շնորհավորում ենք պարոն Այվազյանին և մաղթում բեղմնավոր աշխատանք ինչպես ՀՀ քննչական կոմիտեում, այնպես էլ` իր գիտամանկավարժական գործունեության շրջանակներում։