Լրահոս
30.08.23, 16:44

ՀՀ քննչական կոմիտեի թիմը հաղթել է Բանակային առաջին խաղերի՝ իրավապահ մարմինների թիմային հաշվարկում․ Արգիշտի Քյարամյանն ընդունել ու շնորհավորել է թիմի անդամներին (լուսանկարներ

ՀՀ քննչական կոմիտեի թիմը հաղթել է Բանակային առաջին խաղերի՝ իրավապահ մարմինների թիմային հաշվարկում․ Արգիշտի Քյարամյանն ընդունել ու շնորհավորել է թիմի անդամներին (լուսանկարներ

ՀՀ վարչապետի հովանու ներքո հանրապետությունում առաջին անգամ անցկացված բանակային խաղերի՝ իրավապահ մարմինների թիմային հաշվարկում հաղթանակ տանելու և գավաթին արժանանալու կապակցությամբ այսօր ՀՀ քննչական կոմիտեի թիմի 18 անդամներին հանդիպել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը իր և ողջ համակարգի անունից շնորհավորել է թիմի անդամներին՝ բանակային առաջին խաղերում ունեցած արժանապատիվ մասնակցության, ցուցաբերած թիմային բարձր ոգու և կազմակերպվածության և արձանագրած պատվաբեր արդյունքի համար։

Արգիշտի Քյարամյանը անցկացված բանակային խաղերը կարևորել է ոչ միայն պետական ծառայողների ֆիզիկական և հոգեբանական պատրաստության բարձրացման առումով, այլ նաև՝ մասնակից պետական մարմինների միջև համագործակցության խթանման, ուժային և իրավապահ մարմիններում ընդհանուր նպատակներին հասնելու կոլեկտիվ կամային որակներ զարգացնելու, թիմային հոգեբանություն կոփելու տեսանկյունից։ Նա համոզմունք է հայտնել, որ այդ հատկանիշները թիմի անդամները լավագույնս կօգտագործեն նաև իրենց աշխատանքային գործունեության ընթացքում, իսկ տարած հաղթանակը մոտիվացիոն խթան կդառնա Քննչական կոմիտեի ամբողջ համակարգի համար։

Հանդիպման ընթացքում ՀՀ ՔԿ թիմի ղեկավար, ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը ներկայացրել է հիշարժան դրվագներ բանակային առաջի խաղերին թիմի նախապատրաստման, մասնակցության ընթացքից, ներկայացրել թիմի անդամների անհատական ներդրումը արձանագրած հաջողության մեջ։

Մասնավորապես՝ հրաձգություն ՊՄ ատրճանակից մրցաձևում ընդհանուր անհատական հաշվարկում 2-րդ մրցանակային տեղ է զբաղեցրել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի քննիչ Վարդանուշ Արմենի Մակարյանը` արժանանալով արծաթե մեդալի և դրամական պարգևի, իսկ հրաձգություն ԴԴՀ ինքնաձիգից մրցաձևում 3-րդ մրցանակային տեղ է զբաղեցրել ՀՀ ՔԿ քաղաքացիների ընդունելության կազմակերպման և անցագրային բաժնի պետ Մհեր Բադալյանը՝ արժանանալով բրոնզե մեդալի և դրամական պարգևի:

Կամո Սահակյանը շեշտել է, որ թիմի մյուս անդամներից յուրաքանչյուրի կողմից դրսևորվել է թիմին օգուտ բերելու նվիրում՝ առանձին դեպքերում՝ նաև առողջության հաշվին։

ՀՀ ՔԿ թիմի անդամները նաև կիսվել են խաղերից, մյուս մասնակից թիմերի անդամների հետ շփումներից իրենց տպավորություններով՝ հույս հայտնելով, որ Բանակային խաղերը գեղեցիկ ավանդույթ կդառնան հանրապետությունում։ 

ՀՀ քննչական կոմիտեի թիմի կազմը

1. Թիմի ղեկավար` Կամո Նորիկի Սահակյան, ՀՀ քննչական կոմիտեի (ՔԿ) հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական
2.  Թիմի ներկայացուցիչ, մրցավարական խորհրդի անդամ Կարեն Ռուբենի Հովհաննիսյան` ՀՀ ՔԿ գլխավոր քարտուղարի տեղակալ
3.  Թիմի ներկայացուցիչ` Հենրիկ Արմենի Գրիգորյան` ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ, երկրորդ դասի խորհրդական

Թիմի անդամները`

1. Սարգիս Համբարձումի Մելքոնյան` (ռազմականացված կրոսավազք) ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական:

2. Գեղամ Հակոբի Գալստյան` (ռազմականացված կրոսավազք) ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերի քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական:

3. Արտուշ Հարությունի Խաչատրյան` (ռազմականացված կրոսավազք) ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի քննիչ, երկրորդ դասի խորհրդական:

4. Արտեմ Արմենի Ամիրջանյան` (բանակային քառամարտ) ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, առաջին դասի խորհրդական:

5. Միհրան Վարդանի Հայրապետյան (բանակային քառամարտ) ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ, երկրորդ դասի խորհրդական:

6. Արաքսյա Ալեքսանդրի Պողոսյան` (բանակային քառամարտ) ՀՀ ՔԿ արտաքին կապերի և թարգմանության բաժնի պետի տեղակալ:

7. Գուրգեն Արտուշի Գալստյան` (հրաձգություն ԱԿ74 ինքնաձիգից) ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ,առաջին դասի խորհրդական:

8. Նազելի Արմենի Սարգսյան` (հրաձգություն ԱԿ74 ինքնաձիգից) ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ,երկրորդ դասի խորհրդական:

9. Տաթևիկ Հարությունի Վարդանյան` (հրաձգություն ԴԴՀ ինքնաձիգից) ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ, երկրորդ դասի խորհրդական

10. Մհեր Բորիկի Բադալյան (հրաձգություն ԴԴՀ ինքնաձիգից) ՀՀ ՔԿ քաղաքացիների ընդունելության կազմակերպման և անցագրային բաժնի պետ

11. Գագիկ Թաթուլի Մանուկյան` (հրաձգություն ՊՄ ատրճանակից) ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, առաջին դասի խորհրդական

12. Վարդանուշ Արմենի Մակարյան` (հրաձգություն ՊՄ ատրճանակից) ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի քննիչ, երկրորդ դասի խորհրդական:

13. Ռուստամ Սիրասի Մուրադյան (կողմնորոշում) ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ, առաջին դասի խորհրդական:

14. Էդգար Միքայելի Անտոնյան` (կողմնորոշում) ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի քննիչ, երրորդ դասի խորհրդական:

15. Մերի Սասունի Հովսեփյան` (կողմնորոշում)  ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ, երկրորդ դասի խորհրդական: