10-ամյակի վերաբերյալ լրահոս
23.09.24, 18:20

ՀՀ քննչական կոմիտեն, իր 10-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում, համագործակցության հուշագրեր է ստորագրել հանրապետության 9 առաջատար գիտաուսումնական հաստատությունների հետ (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեն, իր 10-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում, համագործակցության հուշագրեր է ստորագրել հանրապետության 9 առաջատար գիտաուսումնական հաստատությունների հետ (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեն իր կազմավորման 10-ամյակը նշանավորում է ՀՀ-ում գործող գիտակրթական և գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցության նոր, հեռանկարային նախաձեռնությամբ։

Սեպտեմբերի 23-ին իր 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում կազմակերպված «ՀՀ քննչական կոմիտե. 10-ամյա իրողություններ և զարգացման հեռանկարներ» խորագրով գիտաժողով-սեմինարի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն երկկողմ համագործակցության հուշագրեր է ստորագրել hանրապետությունում իրավաբանների պատրաստման և վերապատրաստման, իրավագիտության զարգացման ոլորտում ակտիվ գործունություն ծավալող գիտաուսումնական ինը հաստատության՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանիՀՀ արդարադատության ակադեմիայի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, «Ռուս-Հայկական» (Սլավոնական) համալսարանի, Հայաստանում ֆրանսիական  համալսարանի, Հայաստանի Եվրոպական  համալսարանի և ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի հետ։

Փաստաթղթերն ստորագրել են մի կողմից՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, մյուս կողմից՝ գիտաժողովին մասնակից՝ նշված գիտաուսումնական հաստատությունների ռեկտորները, ղեկավարները, նրանց տեղակալները։

Հուշագրերի ստորագրման նպատակն է ձևավորել համագործակցության առավել արդյունավետ ձևաչափեր՝ իրավական կրթության և գիտական հետազոտությունների, ուսանողների կարիերայի արդյունավետ պլանավորման, ուսանողների տեսական ու գործնական գիտելիքներն ամրապնդելու, ինչպես նաև՝ ՔԿ քննիչների մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերում բուհերի մտավոր ու գիտական ներուժն ավելի նպատակային օգտագործելու համար։  

Հուշագրերով կողմերը նախատեսում են համագործակցել Կոմիտեում բուհերի իրավագիտության ֆակուլտետների ուսանողների ուսումնա-արտադրական պրակտիկաների, համատեղ գիտակրթական միջոցառումների անցկացման ոլորտներում, ներգրավվել գիտահետազոտական ծրագրերում, համատեղ մշակված ուսումնական և մեթոդական նյութերով անցկացնել սեմինարներ, բաց դասեր և այլն։

Գիտաժողովի մասնակիցներն ընդգծել են, որ հուշագրերի ստորագրումը և դրանցով նախատեսված միջոցառումների իրականացումը որակապես նոր էջ է բացում ՀՀ քննչական կոմիտեի և գիտաուսումնական հաստատությունների հարաբերություններում։