ՀՀ քննչական կոմիտեն մեկնարկում է քննիչների ընդունելության հերթական փուլը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը սկսել է կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների ընդունելության հերթական գործընթացը։
Այն անձինք, ովքեր ունեն քննիչ դառնալու ցանկություն և համապատասխանում են դրա համար օրենսդրությամբ սահմանված պահանջներին, անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենք։
Դիմումներն ընդունվում են 2024թ. մարտի 18-ից 29-ըներառյալ՝ բացի ոչ աշխատանքային օրերից:
Ընդունելությունը կամակերպվում է երկու փուլով։ Առաջին՝ գրավոր քննությունը, տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 11-ին, ժամը 11:00-ին։ Գրավոր քննությունից դրական գանահատական՝ 50 և ավելի միավոր ստացած հայտատուների հետ սեղմ ժամկետում անցկացվելու է բանավոր քննություն:
Դիմումների ընդունման գործընթացին, պահանջվող փաստաթղթերի ցանկին, բանավոր և գրավոր քննությունների ընթացակարգերին և հետաքրքրող այլ տեղեկություններին կարելի է ծանոթանալ կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությամբ։
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: