ՀՀ քննչական կոմիտեն շնորհավորական ուղերձներ է ստացել ՀՀ ՔԿ ծառայողի օրվա կապակցությամբ
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ
Հարգելի՛ պարոն Քյարամյան,
Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակիցների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Քննչական կոմիտեի անձնակազմին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի զարգացման և իրավապահ համակարգի նկատմամբ ՀՀ քաղաքացիների վստահության բարձրացման համատեքստում դժվար է գերագնահատել քննիչների արհեստավարժ ու նվիրված աշխատանքը: Այդ աշխատանքն ունի անձամբ իմ և ՀՀ դատախազության աջակցությունը:
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ և ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմին առողջություն, խաղաղություն, անձնական և ընտանեկան երջանկություն, ինչպես նաև ուժ ու կորով՝ արդյունավետ իրականացնելու ձեր աշխատանքը՝ հանուն Հայաստանի Հանրապետության:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ քննչական կոմիտեի օրվա առթիվ
Հարգելի՛ պարոն Քյարամյան,
ՀՀ ազգային անվտանգության ծառայության անունից շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: Ձեր ղեկավարած կառույցն իր առանցքային դերակատարությունն ունի Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի ամրապնդման, ՀՀ քաղաքացիների օրինական իրավունքների ու շահերի պաշտպանության, հանցավորության դեմ արդյունավետ պայքարի իրականացման գործում:
Իրատեսորեն արժևորելով ձեռքբերումները և խորապես գիտակցելով Ձեր ստանձնած բարդ ու պատասխանատու աշխատանքի կարևորությունը՝ միանգամայն վստահ եմ, որ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների արհեստավարժությունը, կուտակած փորձն ու նվիրումը լավագույնս կնպաստեն մեր երկրում իրավապահ մարմինների հանդեպ հասարակական վստահության բարձրացմանը: Մեր կառույցների միջև ձևավորված համագործակցությունն արդեն ավանդույթի ուժ է ստացել և, լիահույս եմ, որ հետայսու այն ավելի կամրապնդվի և կկատարելագործվի:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, տոկունություն և մասնագիտական նոր ձեռքբերումներ ծառայության մեջ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ
Հարգելի՛ պարոն Քյարամյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ղեկավարած կառույցի ողջ անձնակազմին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա և կառույցի կազմավորման 9-րդ տարեդարձի կապակցությամբ:
Քննիչի աշխատանքը մեծագույն պատասխանատվություն է, որը պահանջում է նախևառաջ կամք, նվիրում և բարձր պրոֆեսիոնալիզմ՝ օրինականության ապահովման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում ստանձնած առաքելությունն ըստ արժանվույն իրագործելու համար: Ձեր ղեկավարած կառույցի ծառայողներն իրենց կատարած մեծածավալ ու բարդ աշխատանքով յուրաքանչյուր օր ապացուցում են գործին և հայրենիքին իրենց նվիրվածությունը:
Համոզված եմ, որ հատկապես այս փուլում, երբ մենք առերեսվում ենք բազմաթիվ մարտահրավերների, Քննչական կոմիտեի ծառայողները նույն վճռականությամբ և արդյունավետությամբ կշարունակեն անմնացորդ ծառայել մեր երկրին և կնպաստեն իրավապահ համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը:
Վերստին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ բոլորիդ մաղթում եմ հաջողություն, բարօրություն և արդյունավետ աշխատանք:
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ
Հարգելի՛ պարոն Քյարամյան,
ՀՀ ներքին գործերի նախարարության անունից և անձամբ շնորհավորում եմ Ձեզ և Քննչական կոմիտեի անձնակազմին՝ մասնագիտական տոնի առթիվ:
Ձեր ղեկավարած ծառայությունը միշտ աչքի է ընկել բարձր պրոֆեսիոնալիզմով և կատարել իր խնդիրները պետությանն ուղղված մարտահրավերներին հակազդելու գործում:
Վստահ եմ, որ մեր գերատեսչությունների արդյունավետ համագործակցությունը հասարակության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ ավելի է խորանալու:
Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում արդյունավետ ծառայություն:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի շնորհավորական ուղերձը՝
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ
Հարգելի՛ պարոն Քյարամյան,
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Քննչական կոմիտեի ողջ անձնակազմին Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ:
Ձևավորման օրվանից՝ Քննչական կոմիտեն իր առանցքային դերն ունի Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի ամրապնդման, հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում: Կառույցի դերն առանձնապես կարևոր է օրինականության ամրապնդման, այդ թվում ՀՀ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործում:
Վստահ եմ՝ Ձեր ղեկավարությամբ, համակարգի նվիրյալ աշխատակիցների բարեխիղճ և հետևողական աշխատանքի շնորհիվ Կոմիտեն շարունակելու է նորանոր հաջողություններ գրանցել օրենքով իրեն վերապահված լիազորություններն իրականացնելիս՝ միաժամանակ ապահովելով գիտության և տեխնիկայի ձեռքբերումների, ոլորտի դրական փորձի, նախաքննության կազմակերպման առաջավոր ձևերի և մեթոդների ներդրումը:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Ձեզ և Քննչական կոմիտեի բոլոր ծառայողներին մաղթում եմ խաղաղություն, ուժ, վճռականություն և արդյունավետ աշխատանք ՝ հանուն Հայաստանի Հանրապետության և ժողովրդի:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի շնորհավորական ուղերձը՝
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ
Հարգելի՛ պարոն Քյարամյան,
Անձամբ և Արդարադատության ակադեմիայի անունից ջերմորեն շնորհավորում եմ Քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ:
2014 թվականից սկսած՝ ՀՀ քննչական կոմիտեն իր գործունեությամբ առանցքային դերակատարություն ունի ՀՀ քաղաքացիների օրինական իրավունքների և շահերի պաշտպանության, հանցավորության և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացման գործում: Կառույցը մեծ պատասխանատվությամբ չափազանց կարևոր առաքելություն է իրականացնում՝ հաշվի առնելով առկա թե՛ ներքին, թե՛ արտաքին դժվարին մարտահրավերները, ստեղծված բարդ ու ծանր իրավիճակը:
Արդարադատության ակադեմիան և ՀՀ քննչական կոմիտեն այս տարիների ընթացքում աշխատել և շարունակում են աշխատել արդյունավետ՝ նպաստելով մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը: Վստահ եմ՝ նույն ջանասիրությամբ և սկզբունքայնությամբ շարունակելու ենք երկու կառույցների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը:
Լիահույս եմ, որ ՀՀ քննչական կոմիտեն կշարունակի իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները՝ ի շահ մեր պետության և հասարակության միասնական նպատակի:
Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ և Ձեր գլխավորած կառույցի բոլոր ծառայողներին ուժ, եռանդ, կամք և վճռականություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության:
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինի շնորհավորական ուղերձը՝
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ
Հարգելի պարոն Քյարամյան,
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակազմին՝ Ձեր կառույցի ձևավորման 9-րդ տարեդարձի կապակցությամբ:
Այս դժվարին պահին, ուզում եմ իմանաք, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում ՀՀ իրավապահ մարմիններին օգնություն ցուցաբերելուն՝ իմ՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) և Տարածաշրջանային անվտանգության գրասենյակի (RSO) միջոցով՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI), Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) և ԱՄՆ իրավապահ այլ մարմինների հետ համագործակցությամբ: Մենք աջակցում ենք ձեր երկրին՝ անդրազգային հանցագործության դեմ պայքարելու, արդարադատության ոլորտում թափանցիկությունն ու պատասխանատվությունը խթանելու և, ի վերջո, Հայաստանը բոլոր քաղաքացիների համար ավելի ապահով վայր դարձնելու հարցում:
Մենք հատկապես ողջունում ենք Ձեր կառույցի համագործակցությունը՝ ընտանեկան և սեքսուալ բռնությունը, անչափահասների դեմ հանցագործությունները, կիբեռհանցագործությունները, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, մարդկանց թրաֆիքինգը և տնտեսական հանցագործությունները կանխելու աշխատանքներում:
Մենք ակնկալում ենք, որ Ձեր հաջողությունները կլինեն շարունակական:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ
Հարգելի՛ պարոն Քյարամյան,
Շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ղեկավարած կառույցի ողջ անձնակազմին ՀՀ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա և կառույցի կազմավորման 9-ամյակի առթիվ։
Իրենց ուսերին կրելով մինչդատական քննություն իրականացնելու ծանր և պատասխանատու պարտականությունը՝ Քննչական կոմիտեի ծառայողներն իրագործում են երկրում արդարություն հաստատելու, պահպանելու և արդարադատության նկատմամբ վստահություն ներշնչելու կարևորագույն առաքելություն։ Կուտակած փորձով, արհեստավարժությամբ, հաստատուն կամքով, նվիրված աշխատանքով նրանք ծառայում են քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ու օրինականության պահպանմանը՝ նպաստելով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության և իրավակարգի ամրապնդմանը։
Ուստի, խորին շնորհակալություն ենք հայտնում քննիչի կոչմանն ազնվորեն ծառայող արժանի մասնագետներին։
Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ և Ձեր գլխավորած կառույցի բոլոր ծառայողներին անկոտրում կամք ու վճռականություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության բարգավաճման։
«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ
Հարգելի՛ պարոն Քյարամյան,
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և անձամբ իմ անունից, շնորհավորում եմ Ձեզ և Քննչական կոմիտեի բոլոր ծառայողներին՝ մասնագիտական օրվա առթիվ: Մաղթում եմ քաջառողջություն, Ձեր պատասխանատու գործունեության մեջ նորանոր աշխատանքային հաջողություններ մեր պետության ամրապնդման, ինչպես նաև մեր ժողովրդի իրավունքների և օրինական շահերի լիարժեք պաշտպանության գործում:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ
Հարգելի՛ պարոն Քյարամյան,
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորում ենք ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արգիշտի Քյարամյանին և ՀՀ քննչական կոմիտեի բոլոր աշխատակիցներին ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա ևհամակարգի կազմավորման 9-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, ամուր կամք և վճռականություն, ինչպես նաև անսասան հավատ և նվիրում՝ մեր երկրում օրենքի գերակայության և իրավակարգի ամրապնդման դժվարին գործի հաջող իրականացման, առկա մարտահրավերների հաղթահարման և արդյունավետ գործունեության ծավալման համար։
Աշխարհաքաղաքական ներկայիս բարդ իրողությունների պայմաններում, երբ մեր երկիրը կանգնած է տարածաշրջանային դժվարին մարտահրավերների առջև, առավել քան կարևորվում է համակարգի անխափան և արդյունավետ գործունեությունը, բարձր պատասխանատվությամբ և նվիրումով աշխատանքը։
Համոզված ենք, որ համակարգի նվիրյալների բարձ մասնագիտական պատրաստվածությունն ու պրոֆեսիոնալիզմը, սկզբունքայնությունն ու անաչառությունը կօգնեն ձեզ անշեղորեն իրականացնել Սահմանադրությամբ և օրենքով վերապահված լիազորությունները, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարողանա ապրել և արարել անվտանգ ու ապահով միջավայրում:
Մաղթում ենք խաղաղություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ և նվաճումներ՝ մեր պետության իրավական համակարգի կերտման դժվարին ճանապարհին։