Լրահոս
08.10.19, 18:07

ՀՀ քննչական կոմիտեի 5-ամյակի հոբելյանական հանդիսավոր նիստին ելույթով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահները

ՀՀ քննչական կոմիտեի 5-ամյակի հոբելյանական հանդիսավոր նիստին ելույթով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահները

Այսօր  տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի 5-ամյակի հոբելյանական հանդիսավոր նիստ, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը, Կառավարության անդամներ և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Հանդիսավոր նիստին ելույթով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը:

ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը իր ելույթում շնորհակալություն հայտնեց՝   հանդիսավոր նիստին մասնակցելու հրավերքի համար:

Մեր հազարավոր աշխատակիցների կողմից ողջունում ենք Ձեզ  և շնորհավորում ՀՀ ՔԿ ծառայողի  հրաշալի օրվա առթիվ: Ցանկանում ենք Ձեզ, որ ամեն տարի այս տոնը դիմավորեք նորանոր հաջողություններով ու  մեծ ձեռքբերումներով:  Ձեր գործերով Դուք նպաստում եք օրինականության ամրապնդմանը, առավել վտանգավոր հանցագործությունների՝ կոռուպցիոն, երկրի տնտեսության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտմանը: Ձեր գործունեությամբ ամրապնդում եք ՀՀ քաղաքական, օրինականության և իրավունքի դաշտը: Հիանալի է , որ հինգ տարիների ընթացքում ամրապնդվում է   Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի    համագործակցությունը: Մենք վստահեցնում ենք Ձեզ, որ մեր օգնությունն ակնկալելու դեպքում կանենք ամեն բան:  Մեր համագործակցության հիմքը հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն է: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ տոնի կապակցությամբ , ցանկանում Ձեզ երջանկություն, առողջություն և հատուկ շնորհակալություն Ձեր ընտանիքներին՝ այս դժվարին աշխատանքում Ձեզ աջակցելու համար:

Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը ևս իր ելույթում շնորհավորեց՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա և ՔԿ կազմավորման 5-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Անցած 5 տարիների ընթացքում նշանակալի արդյունքները, հեղինակությունը և հավատը կառույցի նկատմամբ հնարավոր է դարձել կոլեկտիվի մասնագիտական բարձր որակների և աշխատանքի, մյուս իրավապահ մարմինների հետ համագործակցության, ինչպես նաև միջազգային համագործակցության զարգացման և ամրապնդման շնորհիվ: Համոզված եմ, որ ՀՀ քննչական կոմիտեն հետագայում էլ կշարունակի զարգացնել իր հնարավորությունները, ներդնել նորագույն տեխնոլոգիաներ, աշխատանքի նոր ձևեր, որոնք կհամապատասխանեն ամենաառաջատար չափանիշներին: Ծառայողական հարցերի էֆեկտիվ լուծման, քննչական գործողությունների որակյալ կատարման համար անհրաժեշտ է նպատակասլացություն, նախաձեռնողականություն, դիմադրողականություն, համառություն, ինչպես նաև՝ հարազատ և մտերիմ մարդկանց կողմից աջակցություն, այն ամենը, ինչ բնորոշ է եղբայրական Հայաստանի քննիչներին: Ես գիտեմ, որ ՀՀ քննչական կոմիտեում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում երիտասարդ քննիչների դաստիարակությանը, նրանց մեջ մասնագիտական որակների ձևավորմանը: Բացի այդ, շնորհակալական առանձին խոսքեր եմ ուզում հղել վետերան քննիչներին, ովքեր իրենց ամբողջ կյանքը նվիրաբերել են քրեական գործերի նախաքննությանը: Լարված աշխատանքով նրանք ամուր հիմքեր են ստեղծել այսօրվա դրական արդյունքների համար:

Համոզված եմ, որ երիտասարդ քննիչներն էլ կկարողանան պահպանել և բազմապատկել քննչական աշխատանքի լավագույն ավանդույթները: Դիմելով երիտասարդ քննիչներին՝ ուզում եմ մաղթել պատվով ծառայել ձեր հայրենիքին, հպարտությամբ կրել այդ բարձր կոչումը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի կոչումը: Թող հայրենիքի նկատմամբ սերը, պետությանը և հասարակությանը օգուտ բերելու ձգտումը, բարոյական արժեքներին նվիրվածությունը, բարձր պատասխանատվությունը և կարևորությունը ընտրած ուղու նկատմամբ օգնեն հաջողությամբ լուծել Ձեր առջև դրված առաջադրանքները»,- ասաց Բելառուսի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը:

Նիստի ավարտին՝ ՀՀ քննչական կոմիտեի բակում՝  ի նշան բարեկամության, ՔԿ ղեկավարները ծառ են տնկել: