Լրահոս
23.03.19,
09:38
ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին. (լուսանկարներ)
Այսօր ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմը` ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ, մասնակցել է համապետական շաբաթօրյակին:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` Կոմիտեի բոլոր ստորաբաժանումների և դեպարտամենտի աշխատակիցներն առավոտյան ժամը 10:00-ից ներգրավվել են ՔԿ վարչական շենքերի և դրա հարակից տարածքների մաքրման աշխատանքներին:
ՔԿ աշխատակիցների ջանքերով մաքրվել և բարեկարգվել է իրենց հատկացված տարածքները, իսկ որոշ վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցներ ներգրավվել են բնակելի շենքերի բակերի մաքրման աշխատանքներում:
ՔԿ նախագահը շրջել է քննչական բաժնի շենքերով և ծանոթացել համապետական շաբաթօրյակի շրջանակներում կատարվող աշխատանքներին: