ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի մայիսի 27-ի N46-Լ հրամանը (ինկորպորացիա՝ լրացված 15.09.2020թ. N149-Լ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀԱՏԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈԻՄՆԵՐՈԻՄ ՎԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
27.05.2015թ., N46-Լ
Ինկորպորացիա առ 15.09.2020թ. N149-Լ
Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով առանձին քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման արդյունքների հաշվառումն ապահովելու նպատակով, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հրամայում եմ՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում և ստորաբաժանումներում վարման ենթակա հաշվառման մատյանների հետևյալ տեսակները՝
1) քրեական գործերի հաշվառման մատյան,
2) նյութերի հաշվառման մատյան,
3) իրեղեն ապացույցների, առգրավված, կալանք դրված գույքի և այլ արժեքների հաշվառման մատյան,
4) փորձաքննությունների հաշվառման մատյան: (կետը. փոփ. 15.09. 2020թ. N 149 -L
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում և ստորաբաժանումներում վարման ենթակա հաշվառման մատյանների ձևերը համաձայն N 1-4-րդ հավելվածների։ (կետը. փոփ. 15.09. 2020թ. N 149 -L)
2.1. Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նշանակված փորձաքննությունների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն: (կետը. լրաց. 15.09. 2020թ. N 149 -L
3. Սույն հրամանի կատարումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ենթաստորաբաժանումների պետերին։ (կետը. փոփ. 15.09. 2020թ. N 149 -L)
4. Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին մինչև 2015թ. հուլիսի 1-ն ապահովել սույն հրամանի 1-ին կետի ենթակետերով հաստատված մատյանների տպագրությունը։
5. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել համապատասխանաբար Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների:
գործունեության վերահսկողության գլխավոր վարչության, զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետերին և հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալին։ (կետը. փոփ. 15.09. 2020թ. N 149 -L)
6.Հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին։
Ա. Գ. Հովսեփյան