ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
01.10.15, 10:46

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2015թ. հոկտեմբերի 1-ի N91-Լ հանձնարարականը

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 
 
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 134-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-5-ՐԴ ԿԵՏԵՐՈՎ  ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՎԵՐՑՆԵԼՈՒ  ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 ք.Երևան, 01.10.2015թ., N91-Լ   

 

Նկատի ունենալով  Հայաստանի Հանրապետության  քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելիս կասկածյալի կամ մեղադրյալի կողմից առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության այլ տեղանք մեկնելը կամ բնակության վայրը փոխելը կանխելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին»  Հայաստանի   Հանրապետության  օրենքի   12-րդ  հոդվածի 2-րդ մասի  3-րդ կետով`

 


Հանձնարարում եմ`


1.Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելու մասին որոշումը կասկածյալին կամ մեղադրյալին հայտարարելուց հետո «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N821 որոշման 19-րդ կետի 1-ին մասի համաձայն՝ ժամանակավորապես վերցնել կասկածյալի կամ մեղադրյալի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և այդ մասին անմիջապես գրավոր հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

2.Սույն հանձնարարականի 1-ին կետով նախատեսված որոշումը հայտարարելուց հետո անհապաղ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N884-Ն որոշմամբ սահմանված տեղեկատվությունը  տրամադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում մուտքագրելու համար: 

3. Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելուց հետո անմիջապես  վերադարձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու  անձնագիրը և այդ մասին անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը:

4.Հանձնարարականի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:



Ա. Գ. Հովսեփյան