ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2015թ. օգոստոսի 12-ի N 79-Լ հրամանը (ինկորպորացիա՝ լրացված 07.04.2023. N 99-Լ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԸ
12.08.2015թ. N 79-Լ
Ինկորպորացիա առ 07.04.2023. N 99-Լ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԵԴԱԼՆԵՐԸ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ծառայողական գործունեության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խնդիրների իրականացման գործում համագործակցության խթանման նպատակով, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 28-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրության 10-րդ կետի 16-րդ ենթակետով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մեդալները և կրծքանշանները՝
1) «Պատվավոր քննիչ» կրծքանշան.
2) «Հավատարմության համար» մեդալ.
3) «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալ.
4) «Վաստակի համար» մեդալ.
5) «Անբասիր ծառայության համար» մեդալ.
6) (Ուժը կորցր. 07.04.2023. N 99-Լ)
7) «Լավագույն քննիչ» կրծքանշան:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի՝
1) «Պատվավոր քննիչ» կրծքանշանի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն հավելված 1-ի.
2) «Հավատարմության համար» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն հավելված 2-ի.
3) «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն հավելված 3-ի.
4) «Վաստակի համար» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն հավելված 4-ի.
5) «Անբասիր ծառայության համար» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն հավելված 5-ի.
6) «Համագործակցության համար» մեդալի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն հավելված 6-ի.
7) «Լավագույն քննիչ» կրծքանշանի շնորհման կարգը, նկարագիրը և ձևը՝ համաձայն հավելված 7-ի:
3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին: (փոփ. 07.04.2023. N 99-Լ)
4. Հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել ինձ:
Ա.Գ. Հովսեփյան
Հավելված №1
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
«12» 08 2015թ. թիվ 79-L հրամանի
ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ, ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ՁԵՎ
«Պատվավոր քննիչ» կրծքանշանի
1. «Պատվավոր քննիչ» կրծքանշանը (այսուհետ՝ Կրծքանշան) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) բարձրագույն գերատեսչական պարգևն է:
2. Կրծքանշանով պարգևատրվում են Կոմիտեի՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 20 տարի մասնագիտական ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների արժանացած ծառայողներն իրենց ծառայողական պարտականությունների գերազանց կատարման, աշխատանքի հմուտ կազմակերպման և ծառայողական գործունեության երկարամյա բարձր ցուցանիշների համար:
3. Կրծքանշանով կարող են պարգևատրվել նաև օտարերկրյա պետությունների քննչական մարմինների՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 20 տարի մասնագիտական ստաժ ունեցող աշխատակիցները Կոմիտեի խնդիրների իրականացման գործում աջակցության և երկարամյա համագործակցության համար:
4. Կրծքանշանով պարգևատրելու հարցը քննարկելիս հաշվի է առնվում Կոմիտեի որակավորման հանձնաժողովի կարծիքը:
5. Կրծքանշանն ունի հերթական համար:
6. Կրծքանշանով կրկնակի պարգևատրումն անթույլատրելի է:
7. Կրծքանշանը կրում են կրծքի աջ կողմում՝ պետական պարգևներից ներքև՝ Կոմիտեի մյուս պարգևներից առաջ:
8. Կրծքանշանն իրենից ներկայացնում է 44 x 36 միլիմետր չափերի ուռուցիկ օվալաձև սկավառակ՝ վրադիր էլեմենտներով (Ձև 1): Պատրաստվում է 925 հարգի արծաթի համաձուլվածքից և ոսկեպատվում է 999 հարգի ոսկով:
9. Կրծքանշանի հիմնական գույնը ոսկեգույնն է:
10. Կրծքանշանի արտաքին կոնտուրը եզերված է ձախ կողմից` դափնու, իսկ աջ կողմից կաղնու ճյուղերով: Կրծքանշանի կենտրոնում տեղակայված է Կոմիտեի խորհրդանիշը` 23 միլիմետր տրամագծով, որը եզերված է Հայաստանի Հանրապետության եռագույնը խորհրդանշող կարմիր, կապույտ, նարնջագույն էմալներով: Խորհրդանիշի վահանը ևս պատված է սպիտակ էմալով: Կրծքանշանի ներքևի մասում, ծածանվող ժապավենի վրա առկա է «ՊԱՏՎԱՎՈՐ ՔՆՆԻՉ» հորիզոնական երկտող ռելիեֆային գրությունը՝ մուգ կապույտ գույնով: (կետը խմբ. 07.06.2018թ. N 66-Լ)
11. Կրծքանշանը դարձերեսից համարակալված է և ունի պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:
12. Կրծքանշանի հետ հանձնվում է նաև վկայական (Ձև 2), որը պատրաստված է «կրեմագույնը ոսկու հետ» գույնի հաստ թղթից և փակված վիճակում ունի 100x70 միլիմետր չափերը:
13. Վկայականի գրառումների համար օգտագործվում է GHEA Grapalat տառատեսակը:
14. Վկայականի վրա «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե» (ռուսերեն՝ Следственный комитет Республики Армения / անգլերեն՝ Investigative Committee of the Republic of Armenia) և «Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն «Պատվավոր քննիչ» կրծքանշանի» (ռուսերեն՝ У Д О С Т О В Е Р Е Н И Е к нагрудному знаку «Почетный следователь» / անգլերեն՝ C E R T I F I C A T E of the badge «Honorable investigator») բառերը գրվում են մգեցված տառերով՝ ոսկեգույնով:
15. Վկայականի վրա տեղակայված Կոմիտեի խորհրդանիշի տրամագիծը 30 միլիմետր է:
16. Վկայականի մեջ Կրծքանշանը պատկերվում է իր իրական չափերով, իսկ գրառումները կատարվում են սև գույնով:
17. Սույն կարգի 3-րդ կետում նշված անձանց պարգևատրելու դեպքում վկայականը հանձնվում է ռուսերեն կամ անգլերեն լեզվով:
18. Կրծքանշանն ունի 120x100 միլիմետր չափերի կապույտ տուփ՝ Կոմիտեի 50 միլիմետր տրամագծով գունավոր խորհրդանիշով:
Ձև 1
Ձ Ե Վ
«Պատվավոր քննիչ» կրծքանշանի
Ձև 2
Ձ Ե Վ
«Պատվավոր քննիչ» կրծքանշանի վկայականի
Վկայականի արտաքին տեսքը՝ բացված վիճակում
|
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշը
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն «Պատվավոր քննիչ» կրծքանշանի
|
Վկայականի դարձերեսը՝ բացված վիճակում
«Պատվավոր քննիչ» կրծքանշանի պատկերը
|
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն №___
Ա.Ա.Հ. ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «Պատվավոր քննիչ» կրծքանշանով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի « »_______20__թ. №___ հրամանով
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ՝ ստորագրություն և կնիք
|
Գրառումները ռուսերեն լեզվով՝
У Д О С Т О В Е Р Е Н И Е № ___
НАГРАЖДЕН(А)
Нагрудным знаком «Почетный следователь»
приказом председателя Следственного комитета Республики Армения
« »_______20__г. №___
Председатель
Следственного комитета РА
Գրառումները անգլերեն լեզվով՝
C E R T I F I C A T E № ___
AWARDED
the Badge «Honorable investigator»
by Order of the Chairman of the Investigative Committee of the Republic of Armenia « »_______20__ №___
Chairman of
RA Investigative Committee
Հավելված №2
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
«12» 08 2015թ. թիվ 79-L հրամանի
ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ, ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ՁԵՎ
«Հավատարմության համար» մեդալի
1. «Հավատարմության համար» մեդալը (այսուհետ՝ Մեդալ) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) գերատեսչական պարգև է:
2. Մեդալով պարգևատրվում են Կոմիտեի՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 15 տարի մասնագիտական ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների, այդ թվում՝ «Անձնվիրություն և անվեհերություն» կամ «Վաստակի համար» մեդալների, արժանացած ծառայողները ծառայողական գործունեության բարձր
ցուցանիշների, Կոմիտեում ձևավորված քննչական ավանդույթներին հավատարիմ լինելու և Կոմիտեի գործունեության ապահովման մեջ զգալի ավանդ ունենալու համար:
3. Մեդալով կարող են պարգևատրվել նաև Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիական ծառայության առնվազն 15 տարվա ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների, այդ թվում՝ «Վաստակի համար» մեդալի, արժանացած ծառայողները ծառայողական գործունեության բարձր ցուցանիշների և Կոմիտեի գործունեության ապահովման գործում զգալի ավանդ ունենալու համար: (փոփ. 15.12.2021.N 174-Լ)
4. Մեդալն ունի հերթական համար:
5. Մեդալով կրկնակի պարգևատրումն անթույլատրելի է:
6. Մեդալը կրում են կրծքի աջ կողմում՝ պետական պարգևներից ներքև՝ Կոմիտեի «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալից առաջ:
7. Մեդալն իրենից ներկայացնում է 36 միլիմետր տրամագծով միակողմ պատկերով շրջան՝ վրադիր էլեմենտներով (Ձև 1): Պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից:
8. Մեդալի հիմնական գույնն է «արծաթագույնը»: (կետը խմբ. 07.06.2018թ. N66-Լ)
9. Մեդալի դիմային երեսի վրա տեղակայված է ոճավորված ռելիեֆային ութանիստ արծաթագույն աստղ: Աստղն իրենից ներկայացնում է երկու հավասարակողմ խաչերի միասնություն, որի արտագծած շրջանագծի տրամագիծը 45 միլիմետր է: Աստղի կենտրոնում առկա է 30 միլիմետր տրամագծով շրջան: Շրջանի կենտրոնում տեղակայված է Կոմիտեի ռելիեֆային խորհրդանիշը, որը եզերված է Հայաստանի Հանրապետության եռագույնը խորհրդանշող կարմիր, կապույտ, նարնջագույն էմալներով: Խորհրդանիշի վերևում գրված են «ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» բառերը, իսկ ներքևում առկա է ռելիեֆային պսակ, որի ձախ թևը դափնե ճյուղ է, իսկ աջը՝ կաղնու ճյուղ: (կետը խմբ. 07.06.2018թ. N66-Լ)
10. Մեդալի դարձերեսին՝ ներքևի հատվածում տեղակայված է մեդալի հերթական համարը:
11. Մեդալն ունի թեթև մետաղից պատրաստված հնգանիստ կախիչ՝ 39x27x39x24x24 չափերի, որը երեսպատված է 24 միլիմետր լայնություն ունեցող մետաքսե բաց մոխրագույն ժապավենով: Ժապավենը եզրագծված է ոսկեգույնով՝ 2 միլիմետր լայնությամբ: Ժապավենի նարնջագույն եզրագծերին հետևում են մուգ կապույտ գույնի զոլակները՝ 6 միլիմետր լայնությամբ: (կետը խմբ. 07.06.2018թ. N66-Լ)
12. Կախիչի դարձերեսին առկա է պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:
13. Մեդալի հետ հանձնվում է նաև վկայական (Ձև 2), որը պատրաստված է բաց մոխրագույն հաստ թղթից և փակված վիճակում ունի 100x70 միլիմետր չափերը:
14. Վկայականի գրառումների համար օգտագործվում է GHEA Grapalat տառատեսակը:
15. Վկայականի վրա «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե» և «Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն «Հավատարմության համար» մեդալի» բառերը գրվում են մգեցված տառերով՝ մուգ մոխրագույնով:
16. Վկայականի վրա տեղակայված Կոմիտեի խորհրդանիշի տրամագիծը 30 միլիմետր է:
17. Վկայականի մեջ Մեդալը պատկերվում է իր իրական չափերով, իսկ գրառումները կատարվում են սև գույնով:
18. Մեդալն ունի 120x100 միլիմետր չափերի կապույտ տուփ՝ Կոմիտեի 50 միլիմետր տրամագծով գունավոր խորհրդանիշով:
Ձև 1
Ձ Ե Վ
«Հավատարմության համար» մեդալի
Ձև 2
Ձ Ե Վ
«Հավատարմության համար» մեդալի վկայականի
Վկայականի արտաքին տեսքը՝ բացված վիճակում
|
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշը
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն «Հավատարմության համար» մեդալի
|
Վկայականի դարձերեսը՝ բացված վիճակում
«Հավատարմության համար» մեդալի պատկերը
|
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
Ա.Ա.Հ.
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «Հավատարմության համար» մեդալով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի « »_______20__թ. №___ հրամանով
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ՝ ստորագրություն և կնիք
|
Հավելված №3
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
«12» 08 2015թ. թիվ 79-L հրամանի
ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ, ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ՁԵՎ
«Անձնվիրություն և անվեհերություն» մեդալի
1. «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալը (այսուհետ՝ Մեդալ) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) գերատեսչական պարգև է:
2. Մեդալով պարգևատրվում են Կոմիտեի ծառայողները կյանքի և առողջության համար վտանգավոր իրադրությունում, համարձակ որոշումներ պահանջող արտակարգ իրավիճակներում խիզախություն, անձնվիրություն և անվեհերություն ցուցաբերելու համար:
3. Ծառայողական պարտքի կատարման ժամանակ ցուցաբերած ինքուրացության, արիության, անձնվիրության և անվեհերության համար մեդալով պարգևատրումը կարող է իրականացվել նաև հետմահու:
4. Մեդալն ունի հերթական համար:
5. Մեդալով պարգևատրումը կարող է իրականացվել բազմակի:
6. Մեդալը կրում են կրծքի աջ կողմում՝ պետական պարգևներից ներքև՝ «Վաստակի համար» մեդալից առաջ:
7. Մեդալն իրենից ներկայացնում է 40 միլիմետր երկարությամբ դեպի եզրերը լայնացող հավասարակողմ էմալապատ կապույտ խաչ, որի թևերի լայնությունը նվազագույնը 10 միլիմետր է, իսկ առավելագույնը՝ 13 միլիմետր (Ձև 1): Պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից:
8. Մեդալի հիմնական գույնն արծաթագույնն է:
9. Խաչը եզրազարդված է 1 միլիմետր լայնությամբ և 1 միլիմետր բարձրությամբ արծաթագույն շրջանակով: Խաչի կենտրոնում տեղակայված է 30 միլիմետր տրամագծով շրջան, որի տակից՝ խաչի թևերի հատման անկյունագծով աստիճանական կարգով տեղակայված են 7-ական արծաթագույն շողեր՝ 3-6 միլիմետր երկարությամբ: Շրջանի կենտրոնում տեղակայված է Կոմիտեի ռելիեֆային խորհրդանիշը՝ 23 միլիմետր տրամագծով, եզերված է Հայաստանի Հանրապետության եռագույնը խորհրդանշող կարմիր, կապույտ, նարնջագույն էմալներով: Խորհրդանիշի վերևում գրված են «ԱՆՁՆՎԻՐՈՒԹՅՈՒՆ», իսկ ներքևում՝ «ԱՆՎԵՀԵՐՈՒԹՅՈՒՆ» բառերը: (կետը խմբ. 07.06.2018թ. N 66-Լ)
10. Մեդալն ունի թեթև մետաղից պատրաստված հնգանիստ կախիչ՝ 39x27x39x24x24 չափերի, որը երեսպատված է 24 միլիմետր լայնություն ունեցող մետաքսե մուգ կապույտ ժապավենով: Ժապավենի կենտրոնով անցնում է՝ 4 միլիմետր լայնությամբ ոսկեգույն զոլակ, որի երկու կողքով՝ 3 միլիմետր լայնությամբ մոխրագույն զոլակներ: (կետը խմբ. 07.06.2018թ. N 66-Լ)
11. Կախիչի դարձերեսին առկա է պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:
12. Մեդալի հետ հանձնվում է նաև վկայական (Ձև 2), որը պատրաստված է բաց կապույտ գույնի հաստ թղթից և փակված վիճակում ունի 100x70 միլիմետր չափերը:
13. Վկայականի գրառումների համար օգտագործվում է GHEA Grapalat տառատեսակը:
14. Վկայականի վրա «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե» և «Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալի» բառերը գրվում են մգեցված տառերով՝ կապույտ գույնով:
15. Վկայականի վրա տեղակայված Կոմիտեի խորհրդանիշի տրամագիծը 30 միլիմետր է:
16. Վկայականի մեջ Մեդալը պատկերվում է իր իրական չափերով, իսկ գրառումները կատարվում են սև գույնով:
17. Մեդալն ունի 120x100 միլիմետր չափերի կապույտ տուփ՝ Կոմիտեի 50 միլիմետր տրամագծով գունավոր խորհրդանիշով:
Ձև 1
Ձ Ե Վ
«Անձնվիրություն և անվեհերություն» մեդալի
Ձև 2
Ձ Ե Վ
«Անձնվիրություն և անվեհերություն» մեդալի վկայականի
Վկայականի արտաքին տեսքը՝ բացված վիճակում
|
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշը
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալի
|
Վկայականի դարձերեսը՝ բացված վիճակում
«Անձնվիրություն և անվեհերություն» մեդալի պատկերը
|
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն №___
Ա.Ա.Հ.
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի « »_______20__թ. №___ հրամանով
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ՝ ստորագրություն և կնիք
|
Հավելված №4
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
«12» 08 2015թ. թիվ 79-L հրամանի
ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ, ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ՁԵՎ
«Վաստակի համար» մեդալի
1. «Վաստակի համար» մեդալը (այսուհետ՝ Մեդալ) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) գերատեսչական պարգև է:
2. Մեդալով պարգևատրվում են Կոմիտեի՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 10 տարի մասնագիտական ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների արժանացած ծառայողները ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու և Կոմիտեի գործունեության ապահովման մեջ զգալի ավանդ ունենալու համար:
3. Մեդալով կարող են պարգևատրվել նաև Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիական ծառայության առնվազն 10 տարվա ստաժ ունեցող և ծառայողական հաջողությունների համար պետական և (կամ) գերատեսչական պարգևների արժանացած ծառայողները ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու և Կոմիտեի գործունեության ապահովման գործում զգալի ավանդ ունենալու համար: (փոփ. 15.12.2021. N 174-Լ)
4. Մեդալով կարող են պարգևատրվել նաև՝
1) անկախ մասնագիտական ստաժի առկայությունից Կոմիտեի ծառայողները ծառայողական կամ քաղաքացիական պարտքի կատարման ժամանակ ցուցաբերած արիության և անձնուրացության, կարճ ժամկետներում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման և քննության կամ քննության ժամանակակից տեխնիկա-կրիմինալիստիկական միջոցների և մեթոդների ներդրման համար,
2) Կոմիտեի՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 20 տարի մասնագիտական ստաժ ունեցող վետերանները արգասաբեր և անբասիր երկարամյա ծառայության համար,
3) պետական այլ մարմինների աշխատակիցները հանցագործությունների բացահայտման և քննության գործում Կոմիտեի գործունեությանն աջակցելու, ինչպես նաև Կոմիտեի խնդիրների իրականացման գործում երկարամյա համագործակցության համար:
5. Մեդալն ունի հերթական համար:
6. Մեդալով պարգևատրումը կարող է իրականացվել բազմակի:
7. Մեդալը կրում են կրծքի աջ կողմում՝ պետական պարգևներից ներքև՝ Կոմիտեի «Անբասիր ծառայության» մեդալից առաջ:
8. Մեդալն իրենից ներկայացնում է միակողմ պատկերով և կորաձև նիստերով ութանկյուն, որի արտագծած շրջանագծի տրամագիծը 40 միլիմետր է: (Ձև 1): Պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից և ոսկեպատվում է 999 հարգի ոսկով:
9. Մեդալի հիմնական գույնն է ոսկեգույնը: (կետը խմբ. 07.06.2018թ. N 66-Լ)
10. Ութանկյունու կենտրոնում առկա է 30 միլիմետր տրամագծով շրջան: Շրջանի կենտրոնում տեղակայված է Կոմիտեի ռելիեֆային խորհրդանիշը՝ 23 միլիմետր տրամագծով: Խորհրդանիշը եզերված է Հայաստանի Հանրապետության եռագույնը խորհրդանշող կարմիր, կապույտ, նարնջագույն էմալներով: Խորհրդանիշի ներքևում առկա է «ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ» ռելիեֆային գրառումը: Խորհրդանշանի վերևով՝ նշված գրառման սկզբից մինչև վերջ կիսաշրջանագծով հովհարաձև տարածվում են շողեր: (կետը խմբ. 07.06.2018թ. N 66-Լ)
11. Մեդալի դարձերեսին՝ ներքևի հատվածում տեղակայված է մեդալի հերթական համարը:
12. Մեդալն ունի թեթև մետաղից պատրաստված հնգանիստ կախիչ՝ 39x27x39x24x24 չափերի, որը երեսպատված է 24 միլիմետր լայնություն ունեցող մետաքսե մուգ կապույտ ժապավենով: Ժապավենի կենտրոնով անցնում է ՝ 4 միլիմետր լայնությամբ ոսկեգույն զոլակ, իսկ ժապավենի կողքերը եզերված են 2 միլիմետր լայնությամբ մոխրագույն զոլակներով: (կետը խմբ. 07.06.2018թ. N 66-Լ)
13. Կախիչի դարձերեսին առկա է պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:
14. Մեդալի հետ հանձնվում է նաև վկայական (Ձև 2), որը պատրաստված է բաց կապույտ գույնի հաստ թղթից և փակված վիճակում ունի 100x70 միլիմետր չափերը:
15. Վկայականի գրառումների համար օգտագործվում է GHEA Grapalat տառատեսակը:
16. Վկայականի վրա «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե» և «Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն «Վաստակի համար» մեդալի» բառերը գրվում են մգեցված տառերով՝ կապույտ գույնով:
17. Վկայականի վրա տեղակայված Կոմիտեի խորհրդանիշի տրամագիծը 30 միլիմետր է:
18. Վկայականի մեջ Մեդալը պատկերվում է իր իրական չափերով, իսկ գրառումները կատարվում են սև գույնով:
19. Մեդալն ունի 120x100 միլիմետր չափերի կապույտ տուփ՝ Կոմիտեի 50 միլիմետր տրամագծով գունավոր խորհրդանիշով:
Ձև 1
Ձ Ե Վ
«Վաստակի համար» մեդալի
Ձև 2
Ձ Ե Վ
«Վաստակի համար» մեդալի վկայականի
Վկայականի արտաքին տեսքը՝ բացված վիճակում
|
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշը
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն «Վաստակի համար» մեդալի
|
Վկայականի դարձերեսը՝ բացված վիճակում
«Վաստակի համար» մեդալի պատկերը
|
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն №___
Ա.Ա.Հ. ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «Վաստակի համար» մեդալով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի « »_______20__թ. №___ հրամանով
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ՝ ստորագրություն և կնիք
|
Հավելված №5
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
«12» 08 2015թ. թիվ 79-L հրամանի
ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ, ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ՁԵՎ
«Անբասիր ծառայության համար» մեդալի
1. «Անբասիր ծառայության համար» մեդալը (այսուհետ՝ Մեդալ) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) գերատեսչական պարգև է:
2. Մեդալն ունի չորս աստիճան՝
1) առաջին աստիճանի մեդալ 15 տարվա ծառայության համար.
2) երկրորդ աստիճանի մեդալ 10 տարվա ծառայության համար.
3) երրորդ աստիճանի մեդալ 6 տարվա ծառայության համար.
4) չորրորդ աստիճանի մեդալ 3 տարվա ծառայության համար:
(1-4-րդ ենթ. խմբ. 06.12.2016թ. N 67-Լ)
3. Մեդալի բարձրագույն աստիճանն է համարվում առաջին աստիճանը: Մեդալով պարգևատրումն իրականացվում է հաջորդաբար՝ չորրորդ, երրորդ, երկրորդ և առաջին աստիճան: Մեդալի նախորդ աստիճանը չունենալու դեպքում հաջորդ աստիճանով պարգևատրումն արգելվում է:
4. Մեդալով պարգևատրվում են դատախազի, դատավորի, քննիչի, հետաքննիչի պաշտոնում սույն կարգի 2-րդ կետում նշված համապատասխան մասնագիտական ստաժ ունեցող.
1) Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք երկարամյա և անբասիր ծառայության համար,
2) դատավորները, այլ պետական մարմինների պաշտոնատար անձինք, այդ թվում՝ դատախազները, քննիչները, հետաքննիչները և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձինք հանցագործությունների բացահայտման և քննության գործում Կոմիտեի գործունեությանն աջակցելու համար: (կետը խմբ. 15.12.2021. N 174-Լ)
5. (կետն ուժը կորցր. 15.12.2021. N 174-Լ)
6. Մեդալով կարող են պարգևատրվել նաև Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների՝ սույն կարգի 2-րդ կետում նշված համապատասխան մասնագիտական ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողները երկարամյա և անբասիր ծառայության համար: (կետը խմբ. 15.12.2021. N 174-Լ)
7. Մեդալն ունի հերթական համար:
8. Նույն աստիճանի մեդալով կրկնակի պարգևատրումն անթույլատրելի է:
9. Մեդալը կրում են կրծքի աջ կողմում՝ պետական պարգևներից ներքև՝ Կոմիտեի «Լավագույն քննիչ» կրծքանշանից առաջ՝ ըստ աստիճանների հաջորդականության:
10. Մեդալն իրենից ներկայացնում է 38 միլիմետր տրամագծով երկկողմ պատկերով շրջան (Ձև 1): Պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից:
11. Մեդալը երկու կողմից եզրագծված է 1 միլիմետր լայնությամբ և 1 միլիմետր բարձրությամբ շրջանակով:
12. Մեդալի դիմային երեսը եզրազարդված է ռելիեֆային պսակով, որի ձախ թևը դափնե ճյուղ է, իսկ աջը՝ կաղնու ճյուղ: Մեդալի կենտրոնում տեղակայված է Կոմիտեի ռելիեֆային խորհրդանիշը՝ 30 միլիմետր տրամագծով, որը եզերված է Հայաստանի Հանրապետության եռագույնը խորհրդանշող կարմիր, կապույտ, նարնջագույն էմալներով:
13. «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալը ոսկեպատված է 999 հարգի ոսկով, հիմնական գույնն է «հնեցված ոսկին»: Մեդալի դարձերեսին առկա է «I ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» հորիզոնական քառատող ռելիեֆային գրառումը, որի ներքևում տեղակայված է մեդալի հերթական համարը: Մեդալն ունի թեթև մետաղից պատրաստված հնգանիստ կախիչ՝ 39x27x39x24x24 չափերի, որը երեսպատված է 24 միլիմետր լայնություն ունեցող մետաքսե մուգ կապույտ ժապավենով: Ժապավենի կենտրոնով անցնում է 2 միլիմետր լայնությամբ ոսկեգույն զոլակ, իսկ ժապավենի կողքերը եզերված են 2 միլիմետր լայնությամբ մոխրագույն զոլակներով: (կետը խմբ. 07.06.2018թ. N 66-Լ)
14. «Անբասիր ծառայության համար» երկրորդ աստիճանի մեդալը ոսկեպատված է 999 հարգի ոսկով, հիմնական գույնը ոսկեգույնն է: Մեդալի դարձերեսին առկա է «II ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» հորիզոնական քառատող ռելիեֆային գրառումը, որի ներքևում տեղակայված է մեդալի հերթական համարը: Մեդալն ունի թեթև մետաղից պատրաստված հնգանիստ կախիչ՝ 39x27x39x24x24 չափերի, որը երեսպատված է 24 միլիմետր լայնություն ունեցող մետաքսե մուգ կապույտ ժապավենով: Ժապավենի կենտրոնով միմյանց զուգահեռ՝ 2 միլիմետր հեռավորության վրա անցնում են 2 միլիմետր լայնությամբ ոսկեգույն 2 զոլակներ, իսկ ժապավենի կողքերը եզերված են 2 միլիմետր լայնությամբ մոխրագույն զոլակներով: (կետը խմբ. 07.06.2018թ. N 66-Լ)
15. «Անբասիր ծառայության համար» երրորդ աստիճանի մեդալն արծաթապատ է, հիմնական գույնն է «հնեցված արծաթը»: Մեդալի դարձերեսին առկա է «III ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» հորիզոնական քառատող ռելիեֆային գրառումը, որի ներքևում տեղակայված է մեդալի հերթական համարը: Մեդալն ունի թեթև մետաղից պատրաստված հնգանիստ կախիչ՝ 39x27x39x24x24 չափերի, որը երեսպատված է 24 միլիմետր լայնություն ունեցող մետաքսե մուարե մուգ կապույտ ժապավենով: Ժապավենի կենտրոնով միմյանց զուգահեռ՝ 2 միլիմետր հեռավորության վրա անցնում են 2 միլիմետր լայնությամբ ոսկեգույն 3 զոլակներ, իսկ ժապավենի կողքերը եզերված են 2 միլիմետր լայնությամբ մոխրագույն զոլակներով: (կետը խմբ. 07.06.2018թ. N 66-Լ)
16. «Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալն արծաթապատ է, հիմնական գույնն արծաթագույնն է: Մեդալի դարձերեսին առկա է «IV ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» հորիզոնական քառատող ռելիեֆային գրառումը, որի ներքևում տեղակայված է մեդալի հերթական համարը: Մեդալն ունի թեթև մետաղից պատրաստված հնգանիստ կախիչ՝ 39x27x39x24x24 չափերի, որը երեսպատված է 24 միլիմետր լայնություն ունեցող մետաքսե մուարե մուգ կապույտ ժապավենով: Ժապավենի կենտրոնով միմյանց զուգահեռ՝ 2 միլիմետր հեռավորության վրա անցնում են 2 միլիմետր լայնությամբ ոսկեգույն 4 զոլակներ, իսկ ժապավենի կողքերը եզերված են 2 միլիմետր լայնությամբ մոխրագույն զոլակներով: (կետը խմբ. 07.06.2018թ. N 66-Լ)
17. «Անբասիր ծառայության համար» քառաստիճան մեդալի կախիչի դարձերեսին առկա է պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:
18. Մեդալի հետ հանձնվում է նաև վկայական (Ձև 2), որը պատրաստված է բաց կապույտ գույնի հաստ թղթից և փակված վիճակում ունի 100x70 միլիմետր չափերը:
19. Վկայականի գրառումների համար օգտագործվում է GHEA Grapalat տառատեսակը:
20. Վկայականի վրա «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե» և «Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալի» բառերը գրվում են մգեցված տառերով՝ կապույտ գույնով:
21. Վկայականի վրա տեղակայված Կոմիտեի խորհրդանիշի տրամագիծը 30 միլիմետր է:
22. Վկայականի մեջ Մեդալը պատկերվում է իր իրական չափերով, իսկ գրառումները կատարվում են սև գույնով:
23. Մեդալն ունի 120x100 միլիմետր չափերի կապույտ տուփ՝ Կոմիտեի 50 միլիմետր տրամագծով գունավոր խորհրդանիշով:
Ձև 1
Ձ Ե Վ
«Անբասիր ծառայության համար» մեդալի
Առաջին աստիճան Երկրորդ աստիճան
Երրորդ աստիճան Չորրորդ աստիճան
Ձև 2
Ձ Ե Վ
«Անբասիր ծառայության համար» մեդալի վկայականի[1]
Վկայականի արտաքին տեսքը՝ բացված վիճակում
|
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշը
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալի
|
Վկայականի դարձերեսը՝ բացված վիճակում
«Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալի պատկերը
|
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն №___
Ա.Ա.Հ. ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի « »_______20__թ. №___ հրամանով
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ՝ ստորագրություն և կնիք
|
Հավելված №6
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
«12» 08 2015թ. թիվ 79-L հրամանի
(Հավելվածն ուժը կորցր. 07.04.2023. N 99-Լ)
Հավելված №7
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
«12» 08 2015թ. թիվ 79-L հրամանի
ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ, ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ՁԵՎ
«Լավագույն քննիչ» կրծքանշանի
1. «Լավագույն քննիչ» կրծքանշանը (այսուհետ՝ Կրծքանշան) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) գերատեսչական պարգև է:
2. Կրծքանշանով պարգևատրվում են Կոմիտեի՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 3 տարի մասնագիտական ստաժ ունեցող ծառայողները ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման և քննության գործում բարձր ցուցանիշների, ինչպես նաև քննության ժամանակակից տեխնիկա-կրիմինալիստիկական միջոցների և մեթոդների ներդրման համար: (խմբ. 06.12.2016թ. N 67-Լ)
3. Կրծքանշանն ունի հերթական համար:
4. Կրծքանշանով կրկնակի պարգևատրումն անթույլատրելի է:
5. Կրծքանշանը կրում են կրծքի աջ կողմում՝ պետական պարգևներից ներքև՝ Կոմիտեի պարգևներից հետո:
6. Կրծքանշանն իրենից ներկայացնում է 44x36 միլիմետր չափերի ուռուցիկ օվալաձև սկավառակ՝ վրադիր էլեմենտներով (Ձև 1): Պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից:
7. Կրծքանշանի հիմնական գույնն արծաթագույնն է:
8. Սկավառակի կենտրոնում տեղակայված է Կոմիտեի խորհրդանիշը` 23 միլիմետր տրամագծով, որը եզերված է Հայաստանի Հանրապետության եռագույնը խորհրդանշող կարմիր, կապույտ, նարնջագույն էմալներով: Կրծքանշանի ներքին օվալը պատված է կապույտ էմալով և եզերված է լայնությամբ ռելիեֆային արծաթագույն շրջանակով, որի վրա մուգ կապույտ գույնով առկա են հետևյալ գրառումները. վերևում՝ «ԼԱՎԱԳՈՒՅՆ», ներքևում՝ «ՔՆՆԻՉ»: Շրջանակի ձախ կողմի վրա տեղակայված է դափնե ճյուղ, իսկ աջ կողմի վրա՝ նույն չափերի կաղնու ճյուղ: (կետը խմբ. 07.06.2018թ. N 66-Լ)
9. Կրծքանշանը դարձերեսից համարակալված է և ունի պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:
10. Կրծքանշանի հետ հանձնվում է նաև վկայական (Ձև 2), որը պատրաստված է բաց դարչնագույն հաստ թղթից և փակված վիճակում ունի 100x70 միլիմետր չափերը:
11. Վկայականի գրառումների համար օգտագործվում է GHEA Grapalat տառատեսակը:
12. Վկայականի վրա «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե» և «Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն «Լավագույն քննիչ» կրծքանշանի» բառերը գրվում են մգեցված՝ մուգ դարչնագույնով:
13. Վկայականի վրա տեղակայված Կոմիտեի խորհրդանիշի տրամագիծը 30 միլիմետր է:
14. Վկայականի մեջ Կրծքանշանը պատկերվում է իր իրական չափերով, իսկ գրառումները կատարվում են սև գույնով:
15. Կրծքանշանն ունի 120x100 միլիմետր չափերի կապույտ տուփ՝ Կոմիտեի 50 միլիմետր տրամագծով գունավոր խորհրդանիշով:
Ձև 1
Ձ Ե Վ
«Լավագույն քննիչ» կրծքանշանի
Ձև 2
Ձ Ե Վ
«Լավագույն քննիչ» կրծքանշանի վկայականի
Վկայականի արտաքին տեսքը՝ բացված վիճակում
|
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշը
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն «Լավագույն քննիչ» կրծքանշանի
|
Վկայականի դարձերեսը՝ բացված վիճակում
«Լավագույն քննիչ» կրծքանշանի պատկերը
|
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն №___
Ա.Ա.Հ. ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «Լավագույն քննիչ» կրծքանշանով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի « »_______20__թ. №___ հրամանով
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ՝ ստորագրություն և կնիք
|
[1] «Անբասիր ծառայության համար» մյուս աստիճանների մեդալների վկայականները կազմվում են նույն սկզբունքով: