ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2016թ. դեկտեմբերի 28-ի N70-Լ հրամանը (ինկորպորացիա՝ լրացված 07.07.2023թ. N182-Լ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԸ
28.12.2016թ. 70-Լ
Ինկորպորացիա առ 07.07.2023թ. N 182-Լ
Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՑԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագ. փոփ. 26.01.2022թ. N 16-Լ)
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների արդյունքների լիարժեք վերլուծությունն ապահովելու, կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությանը ներկայացվող պահանջները, ներկայացնելու ժամկետները սահմանելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
(նախաբանը. փոփ. 26.01.2022թ. N 16-Լ)
Հրամայում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կիսամյակային և տարեկան աշխատանքների արդյունքները ներկայացնել զեկուցագրով: (փոփ. 26.01.2022թ. N 16-Լ)
2.Հաստատել Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների կիսամյակային և տարեկան աշխատանքների արդյունքների վերաբերյալ զեկուցագրին ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի: (փոփ. 26.01.2022թ. N 16-Լ)
3.Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների և մարզային քննչական վարչությունների ստորաբաժանումների պետերին՝ կիսամյակային և տարեկան աշխատանքների արդյունքների վերաբերյալ զեկուցագրերը համապատասխանաբար Երևան քաղաքի քննչական վարչության կամ մարզային քննչական վարչության պետին ներկայացնել մինչև հաշվետու կիսամյակին կամ տարվան հաջորդող ամսվա 15-ը: (փոփ. 07.07.2023թ. N 182-Լ)
4.Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, մարզային քննչական վարչությունների պետերին՝ Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների, մարզային քննչական վարչությունների ստորաբաժանումների կիսամյակային և տարեկան աշխատանքների արդյունքների վերաբերյալ զեկուցագրերն ամփոփել, դրանց արդյունքները ներառել համապատասխանաբար Երևան քաղաքի քննչական վարչության կամ մարզային քննչական վարչության կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ միասնական զեկուցագրում և Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետին ներկայացնել մինչև հաշվետու կիսամյակին կամ տարվան հաջորդող ամսվա 20-ը: (փոփ. 07.07.2023թ. N 182-Լ)
5.Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետին՝ Երևան քաղաքի քննչական վարչության և մարզային քննչական վարչությունների ներկայացրած կիսամյակային և տարեկան աշխատանքների արդյունքների վերաբերյալ զեկուցագրերն ամփոփել, դրանց արդյունքները ներառել Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ միասնական զեկուցագրում և Կոմիտեի նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալին ներկայացնել մինչև հաշվետու կիսամյակին կամ տարվան հաջորդող ամսվա 25-ը:
6.Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության և կայազորային քննչական բաժինների պետերին՝ կիսամյակային և տարեկան աշխատանքների արդյունքների վերաբերյալ զեկուցագրերը Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետին ներկայացնել մինչև հաշվետու կիսամյակին կամ տարվան հաջորդող ամսվա 20-ը:
7.Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետին՝ Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության և կայազորային քննչական բաժինների ներկայացրած կիսամյակային և տարեկան աշխատանքների արդյունքների վերաբերյալ զեկուցագրերն ամփոփել, դրանց արդյունքները ներառել Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության աշխատանքների արդյունքների վերաբերյալ միասնական զեկուցագրում և Կոմիտեի նախագահի տեղակալ՝ զինվորական քննչական գլխավոր վարչության պետին ներկայացնել մինչև հաշվետու կիսամյակին կամ տարվան հաջորդող ամսվա 25-ը:
8. Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության, ներքին անվտանգության վարչության, պետերին՝ կիսամյակային և տարեկան աշխատանքների արդյունքների վերաբերյալ զեկուցագրերը Կոմիտեի նախագահին ներկայացնել մինչև հաշվետու կիսամյակին կամ տարվան հաջորդող ամսվա 25–ը: (փոփ. 23.07.2020. N 137-L, փոփ. 07.07.2023թ. N 182-Լ)
9. Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության, իրավաբանական վարչության, միջազգային հարցումների ապահովման բաժնի պետերին՝ կիսամյակային և տարեկան աշխատանքների արդյունքների վերաբերյալ զեկուցագրերը Կոմիտեի նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալին ներկայացնել մինչև հաշվետու կիսամյակին կամ տարվան հաջորդող ամսվա 25–ը: (փոփ. 23.07.2020. N 137-L, 26.01.2022. N 16-Լ, լրաց. 07.07.2023թ. N 182-Լ)
10.Կոմիտեի նախագահի տեղակալներին՝ ըստ համակարգման ոլորտների՝ Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կիսամյակային և տարեկան աշխատանքների արդյունքների վերաբերյալ ամփոփիչ զեկուցագրերը Կոմիտեի նախագահին ներկայացնել մինչև հաշվետու կիսամյակին կամ տարվան հաջորդող ամսվա 28-ը: (փոփ. 26.01.2022թ. N 16-Լ)
11. Սույն հրամանն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:
Ա. Գ. Հովսեփյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
28.12.2016թ. N 70- Լ հրամանի
(հավելվածը խմբ. 07.07.2023. N 182-Լ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՑԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների կիսամյակային և տարեկան աշխատանքների արդյունքների վերաբերյալ զեկուցագրում ներկայացվող հաջորդականությամբ արտացոլվում է հետևյալ տեղեկատվությունը`
1) հաշվետու կիսամյակային կամ տարեկան վիճակագրական տվյալները (ստորաբաժանման վարույթների, ավարտված, միացված, այլ մարմին ուղարկված, ինչպես նաև անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունները կատարված և Կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 25-ի թիվ 135-Լ հանձնարարականի հիման վրա հաշվառված վարույթների քանակը, մեղադրական եզրակացությունը կամ եզրափակիչ ակտը կամ կարճման որոշումները չհաստատելու և նախաքննության վերադարձնելու դեպքերը, ինչպես նաև ստորաբաժանման աշխատանքը ներկայացնող այլ ցուցանիշներ), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատական վերլուծության արդյունքում և գործնական աշխատանքի ընթացքում հայտնաբերված հիմնախնդիրները, դրանց օբյեկտիվ և սուբյեկտիվ դրսևորումները.
2) ծանրաբեռնվածության, արտադրողականության (ըստ ընթացք տրված քրեական վարույթների և ըստ դատավարական ավարտի), հաշվետու կիսամյակ կամ տարի փոխանցված, ինչպես նաև անավարտ մնացած քրեական վարույթների աճի կամ նվազման միտումները, բացասական միտում արձանագրվելու դեպքում՝ դրանց պատճառները.
3) դատախազների կողմից տրված հանձնարարությունների և դրանց դեմ բերված առարկությունների քանակը՝ նշելով, թե առարկություններից քանիսն են բավարարվել և քանիսը՝ մերժվել.
4) քննիչների նկատմամբ դատարանի կողմից կայացված լրացուցիչ որոշումների քանակը, պատճառները և քննարկման արդյունքները.
5) այլ պետության քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննված քրեական վարույթների քանակը և ընթացքը.
6) այլ պետության քաղաքացիների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննված քրեական վարույթների քանակը և ընթացքը.
7) քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ առաջարկությունները: