ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի օգոստոսի 27-ի 120-Ա հրամանը (ինկորպորացիա՝ լրացված 10.01.2023թ. N 12-Ա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԸ
27.08.2018թ. 120-Ա
Ինկորպորացիա առ 10.01.2023. N 12-Ա
(շարադրվել է նոր խմբագրությամբ
10.03.2020թ. N 40-Ա)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 779-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի և նրա տեղակալների միջև կատարել աշխատանքի հետևյալ բաժանումը.
1) Կոմիտեի նախագահը.
ա. ղեկավարում և վերահսկում է Կոմիտեի գործունեությունը, ղեկավարում է Կոմիտեի կոլեգիայի աշխատանքները,
բ. համակարգում է Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության, ներքին անվտանգության վարչության աշխատանքները,
գ. կազմակերպում և համակարգում է Կոմիտեի առաջին բաժնի աշխատանքները գաղտնիության ռեժիմի ապահովման ոլորտում,
դ. ղեկավարում և վերահսկում է Կոմիտեի նախագահի խորհրդականների և մամուլի քարտուղարի աշխատանքները,
ե. վերահսկում է Կոմիտեի գլխավոր քարտուղարի աշխատանքները.
(կետը խմբ. 05.11.2021. N 152-Ա)
2) Կոմիտեի նախագահի տեղակալ Վիգեն Մեսրոպյանը. (փոփ. 28.12.2020թ. N 179-Ա, 05.11.2021. N 152-Ա, 10.01.2023. N 12-Ա)
ա. համակարգում է Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության աշխատանքները,
բ. համակարգում է Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության և մարզային քննչական վարչությունների ծառայողների կողմից նախաքննության արդյունավետ կազմակերպման աշխատանքները,
գ. ղեկավարում և համակարգում է Կոմիտեի կենտրոնական փորձագիտական հանձնաժողովի, հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվության ձևակերպման ենթակա պաշտոնների անվանակարգությունը և գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը մշակելու հանձնաժողովի, Կոմիտեում մշտապես գործող փորձաքննական, ինչպես նաև հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի փաստաթղթերի ու գործերի առկայության տարեկան ստուգում անցկացնելու կենտրոնական մարմնում ստեղծված հանձնախմբի աշխատանքները.
3) Կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը.
ա. համակարգում է Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության աշխատանքները.
4) Կոմիտեի նախագահի տեղակալ Արման Ասլանյանը. (փոփ. 10.01.2023. N 12- Ա)
ա. համակարգում է Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության աշխատանքները,
բ. ղեկավարում և համակարգում է Կոմիտեի որակավորման հանձնաժողովի աշխատանքները.
5) Կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը.
ա. համակարգում է Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության, իրավաբանական վարչության, միջազգային հարցումների ապահովման բաժնի աշխատանքները, (լրաց. 03.01.2023. N 4-Ա)
բ. ղեկավարում և համակարգում է Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի աշխատանքները:
(կետը խմբ. 05.11.2021. N 152-Ա)
2. Ուժը կորցրած ճանաչել Կոմիտեի նախագահի 2014 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալների միջև աշխատանքի բաժանում կատարելու մասին թիվ 779-Ա հրամանը:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել Կոմիտեի նախագահին։
4. Սույն հրամանն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Կոմիտեի գլխավոր քարտուղարին:
Հ. Գրիգորյան