ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի ապրիլի 19-ի N39-Լ հրամանը (ինկորպորացիա՝ լրացված 21.06.2023թ. N 159-Լ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԸ
19.04.2021. N 39-Լ
Ինկորպորացիա առ 21.06.2023թ. N 159-Լ
Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ 22-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագ. փոփ. 21.06.2023. N 159-Լ)
Էլեկտրոնային տեղեկատվական համակարգերից օգտվելու միջոցով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ստորաբաժանումներում էլեկտրոնային տեղեկատվական համակարգերից օգտվելու կարգը՝ համաձայն հավելվածի: (փոփ. 21.06.2023. N 159-Լ)
2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում էլեկտրոնային եղանակով տեղեկատվական-որոնողական համակարգերից օգտվելու կարգը հաստատելու մասին» թիվ 22-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչել:
3. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժնի պետին:
Հ.Գրիգորյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
« __» «___» 2021թ.
N - Լ հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ
(վերնագ. փոփ. 21.06.2023. N 159-Լ)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ստորաբաժանումներում էլեկտրոնային տեղեկատվական համակարգերից օգտվելու հետ կապված հարաբերությունները: (փոփ. 21.06.2023. N 159-Լ)
2. Էլեկտրոնային տեղեկատվական համակարգերը ներառում են «Էկենգ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապահովվող այլ պետական մարմինների տվյալների բազաները, Կենտրոնական բանկի «Միասնական տեղեկատվական տիրույթ» համակարգը, ինչպես նաև «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի որոնողական համակարգը:
3. «Էկենգ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապահովվող այլ պետական մարմինների տվյալների բազաները Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և այդ մարմինների կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակներում այլ անձանց կողմից մշակվող և պահպանվող, որոշակի հատկանիշներով համակարգված անձնական տվյալների ամբողջություն է, որին հասանելիությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
4. Կոմիտեն «Էկենգ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապահովվող այլ պետական մարմինների տվյալների բազաներից օգտվում են այդ բազաներին միանալու մասին «Էկենգ» փակ բաժնետիրական ընկերությանը պատշաճ կերպով հայտ ներկայացնելու և կնքված պայմանագրի հիման վրա՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված տեխնիկական միացման համար սահմանված և կիրառվող անվտանգության նվազագույն պահանջները:
5. Կոմիտեի ստորաբաժանումներում օգտվում են «Էկենգ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապահովվող այլ պետական մարմինների տվյալների հետևյալ բազաներից.
1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրը,
2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի դատվածության և հետախուզման վերաբերյալ տեղեկատվական շտեմարանը,
3) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության տրանսպորտային միջոցների էլեկտրոնային ռեգիստրը,
4) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության վարորդական վկայականների էլեկտրոնային ռեգիստրը,
5) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության վարչական ակտերի էլեկտրոնային ռեգիստրը,
6) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը,
7) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային ռեգիստրը,
8) Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի էլեկտրոնային ռեգիստրը,
9) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության պետական ծառայության միանվագ նպաստների և կենսաթոշակառուների էլեկտրոնային ռեգիստրը,
10) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եկամտային հարկի տեղեկատվական համակարգը:
(փոփ. 21.06.2023. N 159-Լ)
6. Կոմիտեի ստորաբաժանումներում օգտվում են նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) «Միասնական տեղեկատվական տիրույթ» համակարգից և «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի որոնողական համակարգից: (փոփ. 21.06.2023. N 159-Լ)
7. Կենտրոնական բանկի «Միասնական տեղեկատվական տիրույթ» համակարգի միջոցով իրականացվում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորմանն առնչվող տեղեկատվության փոխանակում:
Կենտրոնական բանկի «Միասնական տեղեկատվական տիրույթ» համակարգին Կոմիտեն միանում է Կոմիտեի և Կենտրոնական բանկի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
8. «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի որոնողական համակարգից քրեական վարույթով հետաքրքրություն ներկայացնող անձի վերաբերյալ Կոմիտեում քննվող այլ քրեական գործով նրա մասնակցության մասին տեղեկատվությունը վարույթ իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ստանում է Կոմիտեի կենտրոնական մարմնի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության հատուկ հանձնարարությունների և կազմակերպական-վերլուծական վարչությունից: (փոփ. 21.06.2023. N 159-Լ)
9. Սույն կարգով սահմանված էլեկտրոնային տեղեկատվական համակարգերից Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կարող է օգտվել բացառապես ծառայողական նպատակներով:
10. Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը էլեկտրոնային տեղեկատվական համակարգերից օգտվելիս պահպանում է անձնական տվյալների գաղտնիությունը:
11. Սույն կարգի պահանջները խախտելու համար Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կրում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
II. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
12. Կոմիտեի դեպարտամենտի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժինն ապահովում է էլեկտրոնային տեղեկատվական համակարգերին տեխնիկական հասանելիությունը, ինչպես նաև տրամադրում «Էկենգ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապահովվող այլ պետական մարմինների տվյալների բազաներից օգտվողներին ծածկանուն և գաղտանաբառ:
13. «Էկենգ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապահովվող այլ պետական մարմինների տվյալների բազաները հասանելի են Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին և նրանց տեղակալներին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին: (կետը խմբ. 21.06.2023. N 159-Լ)
14. Կենտրոնական բանկի «Միասնական տեղեկատվական տիրույթ» համակարգը հասանելի է Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետին: (փոփ. 21.06.2023. N 159-Լ)
15. Կոմիտեի մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ում հասանելի չեն էլեկտրոնային տեղեկատվական համակարգերը, ըստ ծառայողական անհրաժեշտության, տեղեկատվությունը կարող են ստանալ հասանելիություն ունեցող Կոմիտեի ստորաբաժանման ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի միջոցով, ով անձամբ մուտք է գործում համապատասխան էլեկտրոնային տեղեկատվական համակարգ և փոխանցում հայցվող տեղեկատվությունը Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին: (փոփ. 21.06.2023. N 159-Լ)
III. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
16. «Էկենգ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապահովվող այլ պետական մարմինների տվյալների բազաներում.
1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրն ընդգրկում է հետևյալ տվյալները.
անուն, ազգանուն, հայրանուն, հանրային ծառայության համարանիշ, ծննդյան թիվ, անձնագրի համար, երկիր, մարզ, համայնք,
2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի դատվածության ու հետախուզման վերաբերյալ տեղեկատվական շտեմարանն ընդգրկում է հետևյալ տվյալները.
անուն, ազգանուն, հայրանուն, հանրային ծառայության համարանիշ, ծննդյան թիվ, երկիր, մարզ, համայնք, փողոց, շենք, բնակարան,
3) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության տրանսպորտային միջոցների էլեկտրոնային ռեգիստրն ընդգրկում է հետևյալ տվյալները.
անուն, ազգանուն, հայրանուն, հանրային ծառայության համարանիշ, ծննդյան թիվ, երկիր, մարզ, համայնք, փողոց, թողարկման տարեթիվը, հաշվառման համարանիշը, դեղին համարանիշը, նույնացման համարանիշը, տրանսպորտային միջոցի վկայական, թողարկման տարեթիվը, մեքենայի տեսակը, ավտոմեքենայի մոդելը, ավտոմեքենայի գույնը,
4) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության վարորդական վկայականների էլեկտրոնային ռեգիստրն ընդգրկում է հետևյալ տվյալները.
անուն, ազգանուն, հայրանուն, հանրային ծառայության համարանիշ, ծննդյան թիվ, անձնագրի համար, երկիր, մարզ, համայնք, վարորդական վկայականի համարը,
5) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության վարչական ակտերի էլեկտրոնային ռեգիստրն ընդգրկում է հետևյալ տվյալները.
անուն, ազգանուն, հայրանուն, հանրային ծառայության համարանիշ, ծննդյան թիվ, երկիր, մարզ, համայնք, փողոց, շենք, բնակարան, առկա ակտեր,
6) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրն ընդգրկում է հետևյալ տվյալները.
անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, երկիր, մարզ, համայնք, փողոց, շենք, բնակարան, քաղվածք,
7) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային ռեգիստրն ընդգրկում է հետևյալ տվյալները.
անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, երկիր, մարզ, համայնք, փողոց, շենք, բնակարան, քաղվածք,
8) Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի էլեկտրոնային ռեգիստրն ընդգրկում է հետևյալ տվյալները.
անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, երկիր, մարզ, համայնք, փողոց, շենք, բնակարան, անշարժ գույքի վերաբերյալ քաղվածք,
9) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության պետական ծառայության միանվագ նպաստների և կենսաթոշակառուների էլեկտրոնային ռեգիստրն ընդգրկում է հետևյալ տվյալները.
անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, երկիր, մարզ, համայնք, փողոց, շենք, բնակարան, քաղվածք,
10) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եկամտային հարկի տեղեկատվական համակարգն ընդգրկում է հետևյալ տվյալները.
անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, երկիր, մարզ, համայնք, փողոց, շենք, բնակարան, քաղվածք:
17. Կենտրոնական բանկի «Միասնական տեղեկատվական տիրույթ» համակարգն ընդգրկում է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի կողմից հաստատված ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերը (անուն, ազգանուն/անվանում, անձնագրային տվյալներ, անձի տեսակը՝ իրավաբանական կամ ֆիզիկական, ցանկում ներառման ամսաթիվը):
IV. «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ
18. Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից քննության ընթացքում քրեական գործով հետաքրքրություն ներկայացնող անձի վերաբերյալ Կոմիտեում քննվող այլ քրեական վարույթով նրա մասնակցության մասին տեղեկատվության ստացման նպատակով վարույթն իրականացնող Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը բանավոր դիմում է տվյալ ստորաբաժանման պետին կամ նրա տեղակալին: (փոփ. 21.06.2023. N 159-Լ)
19. Համապատասխան ստորաբաժանման պետը կամ նրա տեղակալը «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով իր անունից Կոմիտեի կենտրոնական մարմնի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության հատուկ հանձնարարությունների և կազմակերպական-վերլուծական վարչություն է ուղարկում սույն կարգի 18-րդ կետում նշված տեղեկատվություն ստանալու վերաբերյալ հարցում՝ նշելով անձի անունը, ազգանունը (առկայության դեպքում՝ հայրանունը կամ այլ տվյալներ): (փոփ. 21.06.2023. N 159-Լ)
20. Կոմիտեի կենտրոնական մարմնի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության հատուկ հանձնարարությունների և կազմակերպական-վերլուծական վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող համապատասխան անձը «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի որոնողական համակարգով իրականացնում է տվյալների որոնում և արդյունքների մասին «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով երեք աշխատանքային օրվա ընթացքում պատասխանում է հարցմանը՝ նշելով անձի «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրում տվյալների առկայության կամ բացակայության մասին:
Եթե տվյալներն առկա են «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրում, ապա հարցման պատասխանում նշվում է քրեական վարույթի համարը, անձի դատավարական կարգավիճակը և առկա այլ տվյալներ, ինչպես նաև վարույթն իրականացնող ստորաբաժանման անվանումը: (փոփ. 21.06.2023. N 159-Լ)