ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
15.12.21, 07:34

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 15-ի N170-L հրամանը

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


ՀՐԱՄԱՆԸ


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N57-Լ, 58-Լ, 59-Լ և 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 128-Լ ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

15.12.2021թ. N170-L

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասով և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել.
1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով գրավոր և բանավոր քննությունների անցկացման և հարցաթերթիկի լրացման կարգը հաստատելու մասին» թիվ 57-Լ հրամանը.
2) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ատեստավորում անցկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 58-Լ հրամանը.
3) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու մասին» թիվ 59-Լ հրամանը.
4) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ատեստավորման հարցաշարը հաստատելու մասին» թիվ 128-Լ հրամանը.

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի նախագահին և անդամներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության պետին:

 

Ա. Քյարամյան