ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 15-ի N132-Լ հրամանը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԸ
ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ք.Երևան, 15.10.2021. N 132-Լ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը.
Հրամայում եմ.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները՝ համաձայն N 1-N 14 հավելվածների:
2.Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական և աջակցող կառուցվածքային ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին:
Ա. Քյարամյան
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
2021 թվականի հոկտեմբերի 15-ի
N 132 -L հրամանի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) անձնակազմի կառավարման վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) Կոմիտեի կենտրոնական մարմնի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Վարչությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, սույն կանոնադրության և իրավական այլ ակտերի հիման վրա:
2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Վարչության նպատակներն են՝
1)մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով նպաստել Կոմիտեի նպատակների իրականացմանը.
2)Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով Վարչությանը վերապահված գործառույթների շրջանակներում Կոմիտեի մարդկային ռեսուրսների կառավարման բնականոն աշխատանքների ապահովումը:
4.Վարչության խնդիրներն են՝
1)մարդկային ռեսուրսների պատշաճ պլանավորման, համալրման, ընտրության, մասնագիտական կատարելագործման, առաջխաղացման կազմակերպումը, ինչպես նաև Վարչության գործառույթներից բխող մասնագիտական նշանակության հիմնախնդիրների բացահայտումը, վերլուծությունը, գնահատումը և դրանց ստեղծագործական ու այլընտրանքային լուծումների ապահովումը.
2)անձնական գործերի վարման գործընթացի ապահովումը.
3)Կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոնների վերլուծության, գնահատման և դասակարգման աշխատանքների իրականացումը.
4) Կոմիտեում բարեվարքության վրա հիմնված քաղաքացիական ծառայության միջավայրի ձևավորման ապահովումը.
5)Կոմիտեի ստորաբաժանումների, ինչպես նաև՝ պետական մարմինների համապատասխան ստորաբաժանումների և այլ կազմակերպությունների հետ համագործակցության, Կոմիտեին վերապահված խնդիրների և նպատակների իրականացման ապահովումը:
3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Վարչությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1)Կոմիտեի նախագահի և Կոմիտեի գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) կողմից պաշտոնի նշանակված անձանց (այսուհետ' Կոմիտեի աշխատակիցներ) անձնական տվյալների տեղեկատվական համակարգի մշակման և վարման աշխատանքների իրականացում.
2)Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների և Գլխավոր քարտուղարի՝ անձնակազմին վերաբերող անհատական իրավական ակտերի նախագծերի նախապատրաստում, ստորագրման ներկայացում, ստորագրված իրավական ակտերի հաշվառում, պահում սահմանված կարգով իրազեկում, ինչպես նաև Վարչության գործառույթներից բխող այլ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստում.
3)աշխատակիցների անձնական գործերի նախապատրաստման, վարման, հաշվառման, ընդունման-հանձնման և պահպանման աշխատանքների իրականացում, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում Կոմիտեին վերապահված աշխատանքների իրականացում, ինչպես նաև Կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի և քաղաքացիական ծառայողների գրանցամատյանի վարման աշխատանքների իրականացում.
4)Կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքների իրականացում,
5)Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների հետ համագործակցելով՝ քաղաքացիական ծառայության պաշտոնների վերլուծության, գնահատման, դասակարգման, պաշտոնների անձնագրերի կազմման և դրանցում կատարվող փոփոխությունների նախագծերի մշակման նախապատրաստական աշխատանքների իրականացում.
6)տեղեկատվական հարթակում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի և կադրերի ռեզերվի վարման աշխատանքների իրականացում.
7)Կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոնները մրցույթի արդյունքով, վարկանիշային ցուցակներից, փոխադրման, ինչպես նաև որոշակի ժամկետով՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով, տեղափոխության հետևանքով և գործուղման դեպքում համալրելու նախապատրաստական աշխատանքների իրականացում.
8)քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների թեստերում ընդգրկվող մասնագիտական գիտելիքները ստուգող առաջադրանքների կազմման և տեղեկատվական հարթակում դրանց տեղադրման աշխատանքների իրականացում.
9)աշխատակիցների ստաժի հաշվարկման աշխատանքների իրականացում, ինչպես նաև աշխատակիցների վերաբերյալ տեղեկանքների նախապատրաստման և տրամադրման, աշխատանքային գրքույկների վարման, հաշվառման աշխատանքների իրականացում.
10)Կոմիտեում փորձագետներ ներգրավելու և փորձնակներ գրանցելու հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացում.
11)Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, վերապատրաստման, ատեստավորման, քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների գնահատման և վերապատրաստման գործընթացի կազմակերպման աշխատանքների իրականացում.
12)քաղաքացիական ծառայողների կիսամյակային կատարողականների գնահատման աշխատանքների իրականացում, արդյունքների վերլուծում, ինչպես նաև աշխատակիցների և ստորաբաժանումների ղեկավարներին մեթոդական աջակցության տրամադրում.
13)ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց ուսումնառության աշխատանքների համակարգում.
14)աշխատակիցների ծառայողական վկայականների տրամադրման, հաշվառման և ոչնչացման ներկայացման աշխատանքների իրականացում.
15)արձակուրդների տրամադրման ժամանակացույցերի վարման աշխատանքների իրականացում.
16)Կոմիտեի կենտրոնական մարմնի անձնակազմի գործուղման վկայականների հաշվառման աշխատանքների իրականացում.
17)Կոմիտեի ստորաբաժանումներում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի աշխատանքների կազմակերպում.
18)Վարչության լիազորությունների շրջանակներում առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի, զեկուցագրերի, որոշումների, կարգերի նախագծերի և այլ գրությունների նախապատրաստում.
19)քաղաքացիական ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման, նվերների ընդունման արգելքի խախտման դեպքերի վիճակագրության վարման, քաղաքացիական ծառայողների բարեվարքության պլանների նախագծերի, ինչպես նաև բարեվարքության պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակման աշխատանքների իրականացում.
20)էլեկտրոնային շտեմարանում (ԷԿԷՆԳ) Կոմիտեի սոցիալական փաթեթի շահառուների անհատական տվյալների գրանցման և համապատասխան փոփոխությունների կատարման (խմբագրման) աշխատանքների իրականացում.
21)Կոմիտեի հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված ձևաթղթով ծանուցման աշխատանքների իրականացում:
22)ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանների շնորհման ժամկետների հաշվարկման, Կոմիտեի նախագահին համապատասխան իրավական ակտի նախագծի ներկայացման աշխատանքների իրականացում.
23)անձնակազմի խրախուսման, պետական պարգևների, կոչումների ներկայացնելու, Կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացում.
24)անձնակազմի անհատական քարտերի վարման, Կոմիտեի և այլ պետական հիմնարկների կողմից խրախուսված աշխատակիցների, ինչպես նաև Կոմիտեի կողմից խրախուսված այլ անձանց խրախուսանքների հաշվառման աշխատանքների իրականացում.
25)աշխատակիցների նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ անհատական իրավական ակտերի նախապատրաստման, կիրառված կարգապահական տույժերի հաշվառման, ինչպես նաև կարգապահական տույժերի գործողության ժամկետների նկատմամբ վերահսկողության աշխատանքների իրականացում.
26) խորհրդակցությունների մասնակցություն, նիստերի, հանդիպումների նախապատրաստման, անցկացման և դրանց արձանագրությունների կազմման աշխատանքների իրականացում:
4. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Վարչության գործունեությունը համակարգում է Գլխավոր քարտուղարը:
7.Վարչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Վարչության պետը: Վարչության պետն անմիջական հաշվետու է Գլխավոր քարտուղարին:
8.Վարչության գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում է Կոմիտեի նախագահը, կամ Կոմիտեի նախագահի տեղակալը, կամ Գլխավոր քարտուղարը, կամ Գլխավոր քարտուղարի տեղակալը, կամ Վարչության պետը:
9. Վարչության պետը պատասխանատու է Վարչության առջև դրված խնդիրների և Վարչությանը վերապահված գործառույթների իրականացման համար:
5. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
10. Վարչության կառուցվածքում ներառված չեն ներքին կառուցվածքային միավորներ:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
2021 թվականի հոկտեմբերի 15-ի
N 132 -L հրամանի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) արարողակարգի և կազմակերպական վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) Կոմիտեի կենտրոնական մարմնի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Վարչությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, սույն կանոնադրության և իրավական այլ ակտերի հիման վրա:
2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Վարչության նպատակներն են՝
1) Կոմիտեի պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման, Կոմիտեի ներկայացուցիչների արտասահմանյան այցերի հետ կապված աշխատանքների, ինչպես նաև օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպման ապահովումը.
2) Կոմիտեի տեղեկատվական աշխատանքների իրականացումը:
4. Վարչության խնդիրներն են՝
1) Կոմիտեի ներկայացուցչական արարողակարգերի ապահովումը, մասնավորապես՝ Կոմիտեի հանձնաժողովների, կոլեգիալ մարմինների նիստերի կազմակերպական բնույթի նախապատրաստական աշխատանքների, Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների, Կոմիտեի Գլխավոր քարտուղարի, ինչպես նաև այլ պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվող պետական միջոցառումների կազմակերպական աշխատանքների իրականացումը.
2) Կոմիտեի տեղեկատվական քաղաքականության մշակումը և հասարակայնության հետ կապերի կազմակերպումը, Կոմիտեի գործունեության լուսաբանման և զանգվածային լրատվության միջոցների հետ կապված աշխատանքների իրականացումը:
3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Վարչությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1)Կոմիտեի հանձնաժողովների, կոլեգիալ մարմինների նիստերի կազմակերպական բնույթի նախապատրաստական աշխատանքների կազմակերպում.
2)Կոմիտեի նախագահի, Գլխավոր քարտուղարի կողմից Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների վերաբերյալ ընդունած իրավական ակտերի հաշվառում և տարածում (էլեկտրոնային եղանակով).
3)գերատեսչական մարմիններ և օտարերկրյա գործընկերներին ուղղված ուղերձների և շնորհավորանքների նախապատրաստական աշխատանքների կազմակերպում և իրականացում.
4)Վարչության կողմից ելքագրվող և մուտքագրվող գրությունների գործընթացի իրականացում.
5)Կոմիտեում անցկացվելիք միջոցառումների (ժողովներ, քննարկումներ, նիստեր, հանդիպումներ) վերաբերյալ մասնակից անձանց՝ միջոցառմանը վերաբերող օրակարգային մանրամասները տեղեկացնելու, ինչպես նաև անցկացվելիք միջոցառման վերահսկողությանն ուղղված աշխատանքների կազմակերպում.
6)գերատեսչական հանդիպումների կազմակերպական աշխատանքների իրականացում.
7)այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների դիմավորում և այլ բնույթի կազմակերպական աշխատանքների իրականացում.
8)Վարչության կողմից կազմակերպված միջոցառումների կիսամյակային հաշվետվությունների պատրաստում.
9)Վարչության կողմից Կոմիտեի նախագահի և Գլխավոր քարտուղարի հետ հուշանվերների տեսակների համաձայնեցնում հուշանվերների հանձնման արարողակարգային գործընթացի ապահովում, ձեռքբերված հուշանվերների պահպանման, հաշվառման և այլ գործընթացների իրականացում.
10) Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կողմից նախապատրաստվող իրավական ակտերի, պայմանագրերի մշակման աշխատանքներին մասնակցություն.
11)Կոմիտեի գլխավոր քարտուղարի հանձնարարականների, շրջաբերականների և տարբեր փաստաթղթերի կազմման աշխատանքներ.
12)Կոմիտեի արարողակարգային և տեղեկատվական ոլորտներում պահանջվող փաստաթղթերի մշակում.
13)Կոմիտեի տեղեկատվական քաղաքականության իրականացման, Կոմիտեի գործունեության լուսաբանման և զանգվածային լրատվության միջոցների հետ կապված աշխատանքների ապահովում.
14)մամուլի հաղորդագրությունների, պարզաբանումների ու հայտարարությունների պատրաստում և տարածում.
15)տեղեկություն տալու կարգի մշակման և հրապարակման կազմակերպում.
16)Կոմիտեի մամուլի քարտուղարի վերահսկողության ներքո Կոմիտեի գործունեության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված նյութերի ուսումնասիրության, վերլուծության և արխիվացման աշխատանքների կազմակերպում.
17)օրվա մամուլի և հեռուստահաղորդումների լրաքաղի աշխատանքների (մոնիթորինգի) իրականացում և այդ մասին ծանուցում Կոմիտեի մամուլի քարտուղարին.
18)Կոմիտեի գործունեության պատշաճ լուսաբանումն ապահովելու նպատակով անհրաժեշտ տեղեկությունների և նյութերի ստացում, ինչպես նաև Կոմիտեի նախագահի,
Կոմիտեի նախագահի տեղակալների կողմից ընդունված ներքին իրավական ակտերի տեղադրում պաշտոնական կայքէջում.
19)տեղեկատվական դաշտում վերլուծական, վիճակագրական և այլ նյութերի համակարգված արխիվի ստեղծում, ինչպես նաև տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում՝ տեսանյութերի պատրաստում և տեղեկագրերի թողարկում.
20)ըստ անհրաժեշտության՝ քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների կողմից Կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային հասցեով և Կոմիտեի ֆեյսբուքյան էջով ստացված հարցերի, գրությունների վերահասցեագրում, գրանցամատյանի վարում և հնչեցրած ահազանգերի արձագանքում.
21)Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի ղեկավարած պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ այցերի և նրանց մասնակցությամբ Կոմիտեում անցկացվող միջազգային բնույթի պաշտոնական միջոցառումների լուսաբանման աշխատանքների կազմակերպում.
22)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հայտ ներկայացրած լրագրողների հավատարմագրման աշխատանքների իրականացման կազմակերպում.
23)իր իրավասության սահմաններում առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի, զեկուցագրերի և այլ գրությունների նախապատրաստում.
24)լուսանկարչական և տեսանկարահանման աշխատանքների իրականացում.
25)Կոմիտեի պաշտոնական կայքէջի տեղեկատվական սպասարկման և Կոմիտեի պաշտոնական կայքէջում պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությունների հրապարակման աշխատանքների իրականացում, ինչպես նաև Կոմիտեի ֆեսյբուքյան էջի կազմակերպում և վարում.
26)Կոմիտեի հայերեն կայքէջում տեղադրված հաղորդագրությունների անգլերեն թարգմանության կատարում և տեղադրում, ինչպես նաև անգլերեն էջի բովանդակային թարմացման աշխատանքների իրականացում.
27)Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժնումների և պաշտոնատար անձանց հետ համագործակցությամբ Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների, Կոմիտեի գլխավոր քարտուղարի ելույթների, ուղերձների նախապատրաստման աշխատանքների իրականացում, անհրաժեշտ տեղեկատվական նյութի հավաքագրում:
4.ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Վարչության գործունեությունը համակարգում է Գլխավոր քարտուղարը:
7. Վարչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Վարչության պետը: Վարչության պետն անմիջական հաշվետու է Գլխավոր քարտուղարին:
8. Վարչության գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում է Կոմիտեի Նախագահը, կամ Գլխավոր քարտուղարը, կամ Վարչության պետը, իսկ Կոմիտեի տեղեկատվական քաղաքականության մշակման և հասարակայնության հետ կապերի կազմակերպման և իրականացման մասով Կոմիտեի մամուլի քարտուղարը:
9. Վարչության պետը պատասխանատու է վարչության առջև դրված խնդիրների և Վարչությանը վերապահված գործառույթների իրականացման համար:
5. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
10. Վարչության կառուցվածքում ներառված չեն ներքին կառուցվածքային միավորներ:
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
2021 թվականի հոկտեմբերի 15-ի
N 132 -L հրամանի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ֆինանսական վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) Կոմիտեի կենտրոնական մարմնի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Վարչությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, սույն կանոնադրության և իրավական այլ ակտերի հիման վրա:
2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Վարչության նպատակներն են՝
1)Կոմիտեի բյուջեի կատարման ապահովումը.
2)Կոմիտեի ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը.
3)Կոմիտեի ֆինանսական հաշվետվությունների հավաստիության ապահովումը:
4. Վարչության խնդիրներն են՝
1)Կոմիտեի հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվարկների և հաշվետվությունների կազմումը.
2)Կոմիտեի պահպանման ծախսերի կատարման համար անհրաժեշտ բյուջետային միջոցների ֆինանսավորման գործընթացի կազմակերպումը և իրականացումը.
3)Կոմիտեի կազմակերպչական նշանակություն ունեցող հարցերի ֆինանսական վերլուծության աշխատանքների իրականացումը:
3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5.Վարչությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1)հաշվապահական հաշվառման վարում, վճարման փաստաթղթերի կազմում և ներկայացում.
2)հաշվետվությունների ստացում, ստուգում, ամփոփում և ներկայացում.
3)համապատասխան պետական մարմիններին հաշվետվությունների կազմում և ներկայացում.
4)բյուջետային ծախսերի գործառնական հոդվածներով ֆինանսական հաշվետվությունների կազմում.
5)Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված բյուջետային ֆինանսավորման հետ կապված սպասարկող գանձապետարանի հաշիվների սպասարկման նախահաշիվների, հայտերի և փոխանցագրերի կազմում և ֆինանսական փոխանցումների գործընթացի իրականացում.
6)ֆինանսաբյուջետային գործունեության պլանավորում՝ բյուջետային հայտերի կազմում և ներկայացում.
7)ֆինանսական գործունեության վերլուծություն և հաշվետվությունների ամփոփում, ներկայացում.
8)Կոմիտեի միջնաժամկետ ծախսային ծրագրի և առաջիկա տարվա բյուջետային հայտի մշակում և ներկայացում.
9)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց և քաղաքացիական ծառայողների սոցիալական փաթեթով նախատեսված ծառայություններից օգտվելու համար հատկացումների տրամադրում:
4. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6.Վարչության գործունեությունը համակարգում է Գլխավոր քարտուղարը:
7.Վարչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Վարչության պետը: Վարչության պետն անմիջական հաշվետու է Գլխավոր քարտուղարին:
8.Վարչության գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում է Կոմիտեի Նախագահը, կա՛մ Գլխավոր քարտուղարը, կա՛մ Վարչության պետը:
9.Վարչության պետը պատասխանատու է Վարչության առջև դրված խնդիրների և Վարչությանը վերապահված գործառույթների իրականացման համար:
5. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
10.Վարչության կառուցվածքում ներառված է ներքին կառուցվածքային մեկ միավոր՝ հաշվապահական հաշվառման բաժինը:
11. Վարչության հաշվապահական հաշվառման բաժինը Վարչության խնդիրներին և նպատակներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`
1)նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
2)իրականացնում է Կոմիտեի հաշվապահական հաշվառման գործընթացը և կազմում հաշվապահական հաշվեկշիռը` ըստ բյուջետային ծրագրերի.
3)կազմում է հաշվապահական հաշվառման գործունեությանն առնչվող ամսական, եռամսյակային, տարեկան հաշվետվությունները.
4)տնտեսական գործառույթների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով իրականացնում է ակտիվների և պարտավորությունների շարժի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքագրման, գրանցման և ընդհանրացման աշխատանքները.
5)իրականացնում է դրամական փոխանցումներ՝ Կոմիտեի ծախսերի կատարման նպատակով.
6)հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների տվյալների ճշգրտումը և արժանահավատությունն ապահովելու նպատակով՝ իրականացնում է ակտիվների և պարտավորությունների հաշվառում.
7)կազմակերպում և իրականացնում է ակտիվների ու պարտավորությունների տարեկան պարտադիր գույքագրում.
8)Կոմիտեի իրավասությանը վերապահված իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված խնդիրների ու գործառույթների ապահովման նպատակով իրականացնում է այլ աշխատանքներ.
9)Վարչության հաշվապահական հաշվառման բաժինը ղեկավարում է բաժնի պետը (գլխավոր հաշվապահը), որը քաղաքացիական ծառայող է և պաշտոնի նշանակվում ու պաշտոնից ազատվում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
10)Վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետի (գլխավոր հաշվապահի) բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի մասնագետը:
Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
2021 թվականի հոկտեմբերի 15-ի
N 132 -L հրամանի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՌԱՋԻՆ ԲԱԺՆԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) առաջին բաժինը (այսուհետ` Բաժին) Կոմիտեի կենտրոնական մարմնի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է:
2.Բաժինը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626-ԿԳ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ» հրահանգի, սույն կանոնադրության և այլ իրավական ակտերի հիման վրա:
3.Բաժինն ունի կնիք և դրոշմակնիք:
2. ԲԱԺՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
4. Բաժնի հիմնական նպատակներն ու խնդիրներն են`
1)տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորությունների իրականացումը.
2)բոլոր աստիճանների գաղտնի աշխատանքներ կատարելիս և գաղտնի փաստաթղթեր գործածելիս գաղտնիության ռեժիմի ապահովումը.
3)աշխատանքներում և փաստաթղթերում պարունակվող գաղտնի տեղեկություններին անձանց առնչվելու չհիմնավորված թույլտվության կանխումը.
4)գաղտնի տեղեկությունների արտահոսքի հնարավոր ուղիների հայտնաբերումն ու փակումը.
5)Կոմիտեի մյուս ստորաբաժանումներում գաղտնիության ապահովման նկատմամբ հսկողության իրականացումը.
6)գաղտնի գործավարության կազմակերպումը:
3. ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1)գաղտնի գործավարության իրականացում Կոմիտեի կենտրոնական մարմնում.
2)գաղտնի փաստաթղթերին առնչվելու թույլտվությունների ձևակերպում.
3)գաղտնի տեղեկությունների հրապարակման փաստերի, գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի կորստի և գաղտնիության ռեժիմի մյուս խախտումների վերաբերյալ ծառայողական քննության անցկացման մասնակցություն.
4)Կոմիտեում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության ապահովում.
5)Կոմիտեի ստորաբաժանումներում գաղտնի գործավարության կազմակերպում և վերահսկում.
6)հանձնաժողովի կազմում պաշտոնների անվանակարգության մշակում.
7)Կոմիտեի ստորաբաժանումներում գործավարության համար օգտագործվող կնիքների և դրոշմակնիքների հատկացում ու վերահսկում.
8)Կոմիտեի ծառայողներին անձնական կնիքների հատկացում և վերահսկում.
9)Կոմիտեի ծառայողների վարույթում քննվող քրեական գործերով անձնական տվյալների, հեռախոսազանգերի և ինտերնետ հաղորդակցությունների վերծանումների ստացման աշխատանքների կազմակերպում.
10)համապատասխան մարմնի հետ համագործակցությամբ քրեական գործերով գաղտնալսումների շրջանակներում անհրաժեշտ աշխատանքների համակարգում և կազմակերպում.
11)Բաժնի իրավասության սահմաններում իրավական ակտերի նախագծերի մշակում.
12)հանձնաժողովների և աշխատանքային խմբերի աշխատանքներին մասնակցություն.
13)Կոմիտեին հատկացված զենքերի պահպանության պայմանների ապահովում և խնամք.
4. ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
6. Բաժնի գործունեությունը համակարգում է Կոմիտեի գլխավոր քարտուղարը (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար):
7. Բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Բաժնի պետը: Գաղտնիության ռեժիմի ապահովման մասով Բաժնի պետը հաշվետու և անմիջական ենթակա է Կոմիտեի նախագահին, իսկ քաղաքացիական ծառայության մասով` Գլխավոր քարտուղարին:
8.Բաժնի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում է Կոմիտեի նախագահը, Գլխավոր քարտուղարը կամ Բաժնի պետը:
9. Բաժնի պետը պատասխանատու է Բաժնի առջև դրված խնդիրների և Բաժնին վերապահված գործառույթների իրականացման համար:
5. ԲԱԺՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
10. Բաժնի կառուցվածքում ներառված չեն ներքին կառուցվածքային միավորներ:
Հավելված N 5
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
2021 թվականի հոկտեմբերի 15-ի
N 132 -L հրամանի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՐԽԻՎԻ ԲԱԺՆԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) արխիվի բաժինը (այսուհետ՝ Բաժին) Կոմիտեի կենտրոնական մարմնի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Բաժինը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, սույն կանոնադրության և իրավական այլ ակտերի հիման վրա:
2. ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Բաժնի հիմնական նպատակը և խնդիրներն են՝ արխիվային գործի կազմակերպումը, վարումը, տվյալների բազայի վարումը, մինչդատական վարույթում նախաքննության մարմինների գործունեության օժանդակությունն ու աջակցությունը, վարույթը կարճված քրեական գործերի հաշվառման, պահպանման, տրամադրման ու ոչնչացման աշխատանքների համակարգումը և իրականացումը:
3. ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Բաժինն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1)արխիվ հանձնված փաստաթղթերի սահմանված կարգով ընդունման, ուսումնասիրության, հաշվառման, պահպանության, պլանավորված համալրման ու տրամադրման, օգտագործման և ոչնչացման աշխատանքների կազմակերպում և իրականացում.
2)ընդունված փաստաթղթերի դասակարգման, պահպանության, կարգավորման և հանձնման գործընթացների համակարգում և իրականացում.
3)արխիվում պահվող փաստաթղթերի տեղեկատու-որոնողական համակարգի (տվյալների բազա) վարում և կատարելագործում.
4)տեղեկատու-որոնողական համակարգից տվյալների բազայից պահանջվող տեղեկանքների կազմում և նախաքննության մարմինների կողմից համապատասխան ուսումնասիրություններ, հետազոտություններ և հաշվառումներ կատարելու համար անհրաժեշտ վիճակագրության, հաշվետվությունների և ցուցակների տրամադրում, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեպքերով հարուցված քրեական գործերով.
5) վարույթը կարճված և դատարան ուղարկված քրեական գործերի փաստաթղթերի լիարժեքության, քննիչի կողմից լրացվող տեղեկատվական քարտերում զետեղված տվյալների ստուգում, հայտնաբերված խախտումների արձանագրում և վերլուծություն.
6)արխիվում փաստաթղթերի ժամանակավոր օգտագործման կազմակերպում և իրականացում (տրամադրման, անհրաժեշտության դեպքում տեղում ուսումնասիրության, վերադարձման).
7)նախաքննության մարմինների և այլ գերատեսչությունների (դատարաններ, դատախազություն) պահանջով արխիվային փաստաթղթերի, քրեական գործերի և դրանց թվայնացված նյութերի տրամադրում.
8)փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորելու աշխատանքների նախապատրաստում ու կազմակերպում, մշտական, երկարաժամկետ պահպանության փաստաթղթերի, անձնակազմին վերաբերող փաստաթղթերի ցուցակների և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտերի կազմում ու սահմանված կարգով կենտրոնական փորձագիտական հանձնաժողովի հաստատմանը ներկայացում.
9)պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի ոչնչացման աշխատանքների կազմակերպում և իրականացում.
10)տարածքային ստորաբաժանումների կողմից արխիվների վարման, փաստաթղթերի պահպանության ժամկետների, ցուցակների և ակտերի նկատմամբ հսկողության իրականացում և մեթոդական օգնության տրամադրում.
11)արխիվային գործի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվությունների կազմակերպում և իրականացում.
12)փաստաթղթերի պահպանության ապահովման, հաշվառման, օգտագործման ու համալրման պայմանների բարելավման նպատակով իրավասու պաշտոնատար անձանց համապատասխան առաջարկությունների ներկայացում.
13)լիազորած պետական մարմնում և պետական արխիվում Կոմիտեի ներկայացում.
14)արխիվային գործին առնչվող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին մասնակցություն, ինչպես նաև իրավական ակտերում լրացումների և փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.
15)արխիվում կարճաժամկետ ուսումնական պրակտիկայի կազմակերպում և անցկացում.
16)Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ հանձնելու նպատակով փաստաթղթերի նախապատրաստման և սահմանված կարգով հանձնման գործընթացի ապահովում.
17)յուրաքանչյուր հինգ տարին մեկ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հաստատված «Կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի պահպանության կազմակերպման մասին» վիճակագրական հաշվետվություն 2-ԿԱ ձևի կազմում և պետական արխիվ ներկայացում.
18)յուրաքանչյուր տարի արխիվում պահվող փաստաթղթերի հաշվառում.
19)Կենտրոնական փորձագիտական հանձնաժողովի նիստերի հրավիրում և արձանագրությունների կազմում.
20)արխիվային գրքերի կազմում և վարում:
4. ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Բաժնի գործունեությունը համակարգում է Կոմիտեի գլխավոր քարտուղարը (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) և համապատասխան ոլորտը համակարգող Գլխավոր քարտուղարի տեղակալը:
6. Բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Բաժնի պետը: Բաժնի պետն անմիջական հաշվետու է Գլխավոր քարտուղարին:
7.Բաժնի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում է Գլխավոր քարտուղարը կամ Բաժնի պետը:
8. Բաժնի պետը պատասխանատու է Բաժնի առջև դրված խնդիրների և Բաժնին վերապահված գործառույթների իրականացման համար:
5. ԲԱԺՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
9. Բաժնի կառուցվածքում ներառված չեն ներքին կառուցվածքային միավորներ:
Հավելված N 6
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
2021 թվականի հոկտեմբերի 15-ի
N 132 -L հրամանի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) արտաքին կապերի և թարգմանության բաժինը (այսուհետ՝ Բաժին) Կոմիտեի կենտրոնական մարմնի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումն է:
2. Բաժինը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, սույն կանոնադրության և իրավական այլ ակտերի հիման վրա:
2. ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Բաժնի նպատակն է օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ Կոմիտեի փոխհարաբերությունների իրականացման ապահովումը:
4. Բաժնի խնդիրն է Կոմիտեի ստորաբաժանումների կողմից ստացվող և ուղարկվող փաստաթղթերի ժամանակին և պատշաճ թարգմանությունը, ինչպես նաև Կոմիտեի ստորաբաժանումների կողմից օտարերկրյա մարմինների հետ համագործակցության շրջանակներում օտար լեզվով հաղորդակցության կազմակերպումը:
3. ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Բաժինն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1)Կոմիտեի միջազգային համագործակցության և արտաքին հարաբերությունների հարցերի վերաբերյալ աջակցության ցուցաբերում.
2)օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ Կոմիտեի փոխհարաբերությունների իրականացման ապահովում.
3)միջազգային ծրագրերի մշակման և իրագործման հետ կապված աշխատանքների ապահովում.
4)միջազգային գործընկերների հետ աշխատանքային շրջանակներում օտարալեզու հաղորդակցության ապահովում.
5)օտարերկրյա պետություններում համանման մարմինների գործունեության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման, վերլուծության, առաջարկների ներկայացման և այլ աշխատանքների իրականացում.
6)Կոմիտեի իրավասության վերաբերյալ հարցերի շուրջ կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված գործառույթների իրականացման աշխատանքների համակարգում.
7)օտար լեզուներով ստացված կամ ուղարկվող՝ Կոմիտեին առնչվող, ինչպես նաև Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների, գլխավոր վարչությունների պետերի և այլ պաշտոնատար անձանց անունով ստացված փաստաթղթերի թարգմանություն.
8)միջազգային համագործակցության շրջանակներում ստացված օտարալեզու քրեական գործերի, քրեական գործերով առանձին փաստաթղթերի, միջազգային իրավական օգնության հարցումների, միջազգային իրավական հարցումների պատասխանների հայերեն թարգմանության ապահովում.
9)միջազգային համագործակցության շրջանակներում ուղարկվող քրեական գործերի, քրեական գործերով առանձին փաստաթղթերի, միջազգային իրավական օգնության հարցումների, միջազգային իրավական հարցումների պատասխանների հայերենից օտար լեզվով թարգմանության ապահովում.
10)Կոմիտեի իրավասության վերաբերյալ կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված գործառույթների իրականացման աշխատանքների համակարգում.
11)Կոմիտեի աշխատակիցների կողմից օտարերկրյա պետությունների դեսպանատներ կամ այլ հաստատություններ ներկայացնելու նպատակով՝ Կոմիտեի գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) կողմից տրամադրվող տեղեկանքների թարգմանություն անգլերեն և ռուսերեն լեզուներով.
12)Կոմիտեում անցկացվող օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցող հանդիպումների ընթացքում թարգմանությունների ապահովում.
13)Կոմիտեի ստորաբաժանումների անունից օտարերկրյա գործընկերներին ուղղվող գրությունների նախագծերի նախապատրաստում:
4. ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Բաժնի գործունեությունը համակարգում է Կոմիտեի գլխավոր քարտուղարը (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) և համապատասխան ոլորտը համակարգող Գլխավոր քարտուղարի տեղակալը:
7. Բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Բաժնի պետը: Բաժնի պետն անմիջական հաշվետու է Գլխավոր քարտուղարին:
8.Բաժնի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում է Գլխավոր քարտուղարը կամ Բաժնի պետը:
9. Բաժնի պետը պատասխանատու է Բաժնի առջև դրված խնդիրների և Բաժնին վերապահված գործառույթների իրականացման համար:
10. Բաժնի աշխատակից թարգմանիչները պատասխանատու են իրենց կողմից կատարված թարգմանությունների լրիվության և ճշտության համար:
5. ԲԱԺՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
11. Բաժնի կառուցվածքում ներառված չեն ներքին կառուցվածքային միավորներ:
Հավելված N 7
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
2021 թվականի հոկտեմբերի 15-ի
N 132 -L հրամանի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) գնումների բաժինը (այսուհետ՝ Բաժին) Կոմիտեի կենտրոնական մարմնի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Բաժինը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, սույն կանոնադրության և իրավական այլ ակտերի հիման վրա:
2. ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Բաժնի հիմնական նպատակն ու խնդիրն է Կոմիտեին անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռք բերման նպատակով իրականացվող գնումների գործընթացի կազմակերպումը և համակարգումը:
3. ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Բաժինն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1)գնման գործընթացի կազմակերպում.
2)պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ գնումների շրջանակում եզրակացության տրամադրում, գնման հայտերի կազմման համապատասխանության գնահատում, գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի համապատասխանության ապահովում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պայմաններին.
3)գնման ընթացակարգի արդյունքում պայմանագրերի կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանը ներկայացում.
4)Կոմիտեի ամենամյա բյուջեի նախագծի կազմման աշխատանքների մասնակցություն և Կոմիտեի գնումների պլանի վարում.
5)գնումների համակարգողի և գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունների և պարտականությունների իրականացնում.
6)«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հայտարարությունների, հրավերների էլեկտրոնային եղանակով հրապարակում «gnumner», «Armpes», «Eauction», «ppcm» էլեկտրոնային համակարգերում.
7)գնումների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմում և ներկայացում լիազոր մարմին.
8)գնման գործընթացի կազմակերպման նպատակով համապատասխան իրավասու մարմինների հետ համագործակցություն.
9)ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից՝ քրեական գործով փորձագետ ներգրավելու մասին որոշման հիման վրա, նշանակված փորձագետների (իրավաբանական և ֆիզիկական անձանց) հետ անհրաժեշտության դեպքում պայմանագրերի կնքում.
10)կատարված թարգմանությունների, փորձաքննությունների և մասնագիտական ստուգման արդյունքում կազմված հանձնման-ընդունման արձանագրությունների (ֆիզիկական անձի դեպքում) և հաշիվ վավերագրերի «PPCM» համակարգ մուտքագրում՝ դրական եզրակացություն ստանալու նպատակով.
11)քրեական գործերով իրականացված փորձաքննությունների, թարգմանությունների վճարման արդյունքում ստացված հաշիվ ապրանքագրերի տվյալների մուտքագրում բազա:
4. ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Բաժնի գործունեությունը համակարգում է Կոմիտեի գլխավոր քարտուղարը (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) և համապատասխան ոլորտը համակարգող Գլխավոր քարտուղարի տեղակալը:
6. Բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Բաժնի պետը: Բաժնի պետն անմիջական հաշվետու է Գլխավոր քարտուղարին:
7.Բաժնի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում է Գլխավոր քարտուղարը կամ Բաժնի պետը:
8. Բաժնի պետը պատասխանատու է Բաժնի առջև դրված խնդիրների և Բաժնին վերապահված գործառույթների իրականացման համար:
5. ԲԱԺՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
9.Բաժնի կառուցվածքում ներառված չեն ներքին կառուցվածքային միավորներ:
Հավելված N 8
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
2021 թվականի հոկտեմբերի 15-ի
N 132 -L հրամանի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) համակարգչային և տեխնիկական ապահովման բաժինը (այսուհետ՝ Բաժին) Կոմիտեի կենտրոնական մարմնի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է:
2.Բաժինը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, Կոմիտեի կանոնադրության, սույն կանոնադրության և իրավական այլ ակտերի հիման վրա:
2. ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3.Բաժնի նպատակն է Կոմիտեի համակարգչային տեխնիկայի և կապի անխափան աշխատանքի ապահովումն ու գործառույթներից բխող աշխատանքների կազմակերպումը:
4.Բաժնի խնդիրներն են՝ կապի, ինտերնետային կապի կազմակերպման և սպասարկման ապահովումը, հսկողության և սպասարկման աշխատանքների իրականացումը, էլեկտրոնային տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքների աջակցությունը:
3. ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Բաժինն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1)Կոմիտեի համակարգչային տեխնիկական միջոցների անխափան աշխատանքի ապահովում.
2)ինտերնետային կապի կազմակերպման և սպասարկման ապահովում.
3)Կոմիտեի ներքին համակարգչային կապի վերահսկողության և սպասարկման աշխատանքների իրականացում.
4)համակարգչային և ցանցային տեխնիկայի ծրագրային ապահովման իրականացում.
5)համակարգչային համակարգերի ստեղծման տեխնիկական առաջադրանքների նախապատրաստում.
6)Կոմիտեում աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար նախատեսված համակարգչային ծրագրերի նախագծում, վերջնական մշակում և սպասարկում.
7)Կոմիտեի աշխատակիցների համակարգիչների, սարքային բաղադրիչների և ծրագրային գործիքների, գործավար համակարգերի տեղակայման իրականացում ու կարգաբերում.
8)Կոմիտեի աշխատակիցներին համակարգչային նոր ծրագրերի շահագործման աջակցություն.
9)համակարգչային և ցանցային տեխնիկայի ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացնում.
10)սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների վերահսկողություն և հաշվառում.
11)Կոմիտեում էլեկտրոնային տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքների աջակցություն.
12)Կոմիտեի հեռախոսակապի, կապի այլ միջոցների անխափան աշխատանքի ապահովում.
13)Կոմիտեի «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի տեխնիկական սպասարկման ապահովում.
14)Կոմիտեի անձնակազմին ծառայողական էլեկտրոնային հասցեների տրամադրում և սպասարկում:
4 .ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Բաժնի գործունեությունը համակարգում է Կոմիտեի գլխավոր քարտուղարը (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) և համապատասխան ոլորտը համակարգող Գլխավոր քարտուղարի տեղակալը:
7. Բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Բաժնի պետը: Բաժնի պետն անմիջական հաշվետու է Գլխավոր քարտուղարին:
8. Բաժնի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում է Գլխավոր քարտուղարը կամ Բաժնի պետը:
9. Բաժնի պետը պատասխանատու է Բաժնի առջև դրված խնդիրների և Բաժնին վերապահված գործառույթների իրականացման համար:
5. ԲԱԺՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
10. Բաժնի կառուցվածքում ներառված չեն ներքին կառուցվածքային միավորներ:
Հավելված N 9
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
2021 թվականի հոկտեմբերի 15-ի
N 132 -L հրամանի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նյութատեխնիկական ապահովման բաժինը (այսուհետ՝ Բաժին) Կոմիտեի կենտրոնական մարմնի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Բաժինը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, սույն կանոնադրության և իրավական այլ ակտերի հիման վրա:
2. ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Բաժնի նպատակներն են՝ Կոմիտեի աշխատակիցներին համապատասխան աշխատանքային և շենքային պայմաններով, գույքով, նյութական այլ արժեքներով ապահովումը, ինչպես նաև դրանց պահպանությունը և շահագործման իրականացումը:
4. Բաժնի խնդիրներն են՝
1)Կոմիտեի հաշվեկշռում հաշվառված գույքի անխափան շահագործման և պահպանման ապահովումը.
2)Կոմիտեի ծառայողական ավտոմեքենաների և այլ տրանսպորտային միջոցների անխափան շահագործման ապահովումը.
3)Կոմիտեի գործունեության համար անհրաժեշտ նյութատեխնիկական պահանջարկի ձևավորման ինչպես նաև ձեռք բերման աշխատանքների իրականացումը:
3. ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Բաժինն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1)Կոմիտեի կարիքների համար գնումների անվանացանկի կազմման, դրանում փոփոխությունների և լրացումների իրականացման աշխատանքների ապահովում.
2)Կոմիտեի կարիքների համար գնման հայտերի նախագծման և սահմանված կարգով Կոմիտեի գլխավոր քարտուղարին ներկայացման ապահովում.
3)Կոմիտեի կարիքների համար նյութական արժեքների հանձնման-ընդունման և պահեստավորման, ինչպես նաև դրանց արդյունավետ և նպատակային բաշխման աշխատանքների իրականացման ապահովում.
4)Կոմիտեի կենտրոնական պահեստի մուտքի-ելքի փաստաթղթաշրջանառության վարման և սահմանված կարգով Կոմիտեի ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչության հետ տվյալների համադրման ապահովում.
5)Կոմիտեի կարիքների համար կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողություն.
6)ստորագրված հանձնման-ընդունման ակտերի Կոմիտեի ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչության փոխանցման ապահովում.
7)Կոմիտեի գնումների պատասխանատու ստորաբաժանումների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված գնման հայտերի վերլուծում և Կոմիտեի գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) հանձնարարությամբ ընթացքավորում.
8)Կոմիտեի նյութական արժեքների տարեկան գույքագրման, ինչպես նաև ոչ պիտանի գույքի դուրսգրման աշխատանքների իրականացում.
9)Կոմիտեի անձնակազմին աշխատանքային անհրաժեշտ գույքով և պայմաններով ապահովում.
10)Կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման, տարեկան պետական տեխնիկական զննման ստուգատեսի և ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության աշխատանքների ապահովում.
11)Ավտոտրանսպորտային միջոցների վառելիքի տրամադրում և սահմանված կարգին համապատասխան հսկողության իրականացում.
12)Կոմիտեին ամրակցված վարչական շենքերի, ընդհանուր օգտագործման տարածքների, աշխատասենյակների սանիտարական մաքրության, հարակից կանաչ տարածքների խնամքի, Կոմիտեին ամրացված կամ օգտագործման հանձնված գույքի պահպանման կազմակերպում և հսկողության իրականացում.
13)Կոմիտեի կոմունալ ծառայությունների մատուցման, ինչպես նաև հակահրդեհային ծառայությունների նկատմամբ հսկողության իրականացում.
14)Կոմիտեի կողմից շահագործվող շենք-շինությունների տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, ինչպես նաև դրանց վերանորոգման անհրաժեշտության վերաբերյալ Գլխավոր քարտուղարին առաջարկությունների ներկայացում.
15)Կոմիտեի ընթացիկ շինարարական և վերանորոգման աշխատանքների իրականացման կազմակերպում և հսկողության իրականացում.
16)Կոմիտեի կարիքների համար պատճենահանման, սքանավորման աշխատանքների կազմակերպման ապահովում.
7)նոր և օգտագործված գույքի մասով Կոմիտեի պահեստային տնտեսության վարում.
18)Կոմիտեի կարիքների համար պահանջվող և գնման ենթակա ապրանքների և (կամ) ծառայությունների տեխնիկական բնութագրերի կազմում շահագրգիռ ստորաբաժանումների հետ համատեղ:
4. ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Բաժնի գործունեությունը համակարգում է Գլխավոր քարտուղարը և համապատասխան ոլորտը համակարգող Գլխավոր քարտուղարի տեղակալը:
7. Բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Բաժնի պետը: Բաժնի պետն անմիջական հաշվետու է Գլխավոր քարտուղարին:
8. Բաժնի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում է Գլխավոր քարտուղարը կամ Բաժնի պետը:
9. Բաժնի պետը պատասխանատու է Բաժնի առջև դրված խնդիրների և Բաժնին վերապահված գործառույթների իրականացման համար:
5. ԲԱԺՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
10. Բաժնի կառուցվածքում ներառված չեն ներքին կառուցվածքային միավորներ:
Հավելված N 10
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
2021 թվականի հոկտեմբերի 15-ի
N 132 -L հրամանի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) փաստաթղթաշրջանառության բաժինը (այսուհետ՝ Բաժին) Կոմիտեի կենտրոնական մարմնի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Բաժինը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, սույն կանոնադրության և իրավական այլ ակտերի հիման վրա:
2. ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Բաժնի հիմնական նպատակն է Կոմիտեի փաստաթղթաշրջանառության իրականացումը և ապահովումը:
4.Բաժնի խնդիրն է Կոմիտեի փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և Կոմիտեում գործավարության միասնական կարգի կիրառումը:
3. ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Բաժինն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1)Կոմիտեի փաստաթղթաշրջանառության, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպում և ապահովում, գործավարության միասնական կարգի կիրառում և դրա պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.
2)Կոմիտեին ուղղված (մտից) և Կոմիտեից առաքվող (ելից) փաստաթղթերի ընդունման, ստուգման, դասակարգման, հաշվառման, ձևակերպման և առաքման աշխատանքների իրականացում.
3)Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների և Գլխավոր քարտուղարի իրավական ակտերի, փաստաթղթերի, քրեական գործերի առաքման կազմակերպում.
4)Կոմիտեում հաշվառված, հսկողության վերցված փաստաթղթերի և դիմում-բողոքների կատարման ընթացքի ու բովանդակության վերաբերյալ ամփոփ հաշվետվության նախապատրաստում.
5)Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներին մեթոդական և գործնական օգնության ցուցաբերում, աշխատանքի կազմակերպում և ընթացիկ գործավարության իրականացման նկատմամբ վերահսկողություն.
6)էլեկտրոնային և ոչ էլեկտրոնային փաստաթղթերի ստացման և առաքման աշխատանքների ապահովում.
7)Կոմիտեի նախագահին, Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներին, Գլխավոր քարտուղարին հասցեագրված ամենօրյա պաշտոնական փոստի տրամադրում էլեկտրոնային եղանակով, իսկ քրեական գործերը և նյութերը՝ թղթային եղանակով:
4. ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Բաժնի գործունեությունը համակարգում է Կոմիտեի գլխավոր քարտուղարը (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) և համապատասխան ոլորտը համակարգող Գլխավոր քարտուղարի տեղակալը:
7. Բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Բաժնի պետը: Բաժնի պետն անմիջական հաշվետու է Գլխավոր քարտուղարին:
8.Բաժնի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում է Գլխավոր քարտուղարը կամ Բաժնի պետը:
9. Բաժնի պետը պատասխանատու է Բաժնի առջև դրված խնդիրների և Բաժնին վերապահված գործառույթների իրականացման համար:
5. ԲԱԺՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
10. Բաժնի կառուցվածքում ներառված չեն ներքին կառուցվածքային միավորներ:
Հավելված N 11
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
2021 թվականի հոկտեմբերի 15-ի
N 132 -L հրամանի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԲԱԺՆԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) քաղաքացիների ընդունելության կազմակերպման և անցագրային բաժինը (այսուհետ՝ Բաժին) Կոմիտեի կենտրոնական մարմնի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Բաժինը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, Կոմիտեի կանոնադրության, սույն կանոնադրության և իրավական այլ ակտերի հիման վրա:
2. ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Բաժնի հիմնական նպատակներն են՝
1)Կոմիտեի վարչական մասնաշենք մուտք գործելու համար կոդավորված էլեկտրոնային անցաքարտերի և մուտքի անցագրերի տրամադրումը.
2)Կոմիտեի գործառույթներին վերաբերվող մասով, տարբեր խնդիրներով դիմող քաղաքացիների ընդունելության կազմակերպումը:
4. Բաժնի խնդիրներն են՝
1)Կոմիտեի անցագրային ռեժիմի կազմակերպումը և իրականացումը.
2)Կոմիտեի պաշտոնատար անձանց հետ ընդունելության կազմակերպումը, քաղաքացիների ընդունելությունների վերաբերյալ տվյալների գրանցումը և հաշվառումը.
3)Բաժնի պաշտոնական էլեկտրոնային հասցեին հասցեագրված առցանց դիմումների ընդունումը, հաշվառումը և ընդհանուր բաժին փոխանցումը:
3. ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Բաժինն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1)Կոմիտեի անցագրային ռեժիմի կազմակերպում և իրականացում.
2)Կոմիտե մուտք գործած այցելուների հաշվառում, անցագրերի և էլեկտրոնային անցաքարտերի տրամադրում.
3)այցելուների վերաբերյալ համապատասխան գրանցամատյանի կազմման և վարման աշխատանքների իրականացում.
4)ոչ պաշտոնական փաստաթղթերի առձեռն ներկայացման դեպքում՝ ընդհանուր բաժնի կողմից տրված ստացագրերի լրացում.
5)Կոմիտեի կենտրոնական մարմնի վարչական շենքի ներսում և բակային տարածքում ամենօրյա դիտարկման իրականացնում.
6)Կոմիտեի կենտրոնական մարմնի վարչական շենքում անձնակազմի մուտքի և ելքի մասին տվյալների ուսումնասիրում և իրավասու պաշտոնատար անձանց տեղեկատվության տրամադրում.
7)Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության, մարզային քննչական վարչությունների և դրանց ստորաբաժանումներում տեղադրված պտտադռների և տեսաձայնագրիչների միջոցով անձնակազմի նաև անձնակազմի մուտքի և ելքի մասին տվյալների ամենօրյա դիտարկում, գրանցամատյանի ստուգման և արձանագրման իրականացնում.
8)ոստիկանության պահպանության գնդի աշխատակիցների հետ համատեղ Կոմիտեի կենտրոնական մարմնի վարչական շենքի անվտանգության ռեժիմի ուսումնասիրում.
9)քաղաքացիների ընդունելության կազմակերպում և իրականացում.
10)քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների վերլուծում և գնահատում՝ անհրաժեշտության դեպքում այլ մարմիններ դիմելու իրենց իրավունքի պարզաբանում.
11)Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների և Կոմիտեի գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) կողմից ընդունելության օրեր և ժամեր սահմանելու դեպքում, նշված պաշտոնատար անձանց հետ քաղաքացիների հանդիպման կազմակերպում՝ ներկա գտնվելով ընդունելությանը.
12)ըստ անհրաժեշտության՝ Կոմիտեի այլ պաշտոնատար անձանց հետ քաղաքացիների ընդունելության կազմակերպում.
13)դիմումների ընթացքի իրազեկման պահանջի դեպքում, Կոմիտեին վերաբերվող մասով դիմումների ընթացքի վերաբերյալ հսկողության իրականացում և դիմումատուներին տեղեկացում.
14)քաղաքացիների ընդունելությունների, բարձրացրած հարցերի ու բողոքների բովանդակության համառոտ գրանցում.
15)շաբաթական (դիմում-բողոքների մասով), կիսամյակային և տարեկան հաշվետվությունների կազմում և դրանց ներկայացում.
16)ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառում և հաղորդումների ընթացքի լուծում.
17)Կոմիտեի գործառույթներին չառնչվող հարցերով դիմած քաղաքացիներին՝ առաջադրված հարցի լուծման համար իրավասու այլ մարմիններ դիմելու հնարավորության մասին պարզաբանում.
18)Բաժնի պաշտոնական էլեկտրոնային հասցեին հասցեագրված առցանց դիմումների ընդունում, հաշվառում և էլեկտրոնային եղանակով ընդհանուր բաժին փոխանցում.
19)հեռախոսազանգով դիմած քաղաքացիների բարձրացրած խնդիրների վերլուծում, գնահատում և համապատասխան տեղեկատվության տրամադրում՝ ըստ անհրաժեշտության այլ մարմիններ դիմելու իրենց իրավունքների պարզաբանում:
4. ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6.Բաժնի գործունեությունը համակարգում է Կոմիտեի գլխավոր քարտուղարը (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) և համապատասխան ոլորտը համակարգող Գլխավոր քարտուղարի տեղակալը:
7. Բաժնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Բաժնի պետը: Բաժնի պետն անմիջական հաշվետու է Գլխավոր քարտուղարին:
8.Բաժնի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում է Գլխավոր քարտուղարը կամ Բաժնի պետը:
9. Բաժնի պետը պատասխանատու է Բաժնի առջև դրված խնդիրների և Բաժնին վերապահված գործառույթների իրականացման համար:
5. ԲԱԺՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
10. Բաժնի կառուցվածքում ներառված չեն ներքին կառուցվածքային միավորներ:
Հավելված N 12
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
2021 թվականի հոկտեմբերի 15-ի
N 132 -L հրամանի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) զինվորական քննչական գլխավոր վարչության, Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչության և Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային երկրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ կայազորային քննչական բաժինների աջակցող մասնագիտական բաժինները (այսուհետ՝ միասին Բաժիններ) Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության աջակցող մասնագիտական բաժիններ են:
2. Բաժինները գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, սույն կանոնադրության և իրավական այլ ակտերի հիման վրա:
2. ԲԱԺԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Բաժինների հիմնական նպատակն է Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների (այսուհետ՝ միասին գլխավոր վարչության ստորաբաժանումներ) գործառույթների իրականացմանը նպաստելը և աջակցելը:
4. Բաժինների խնդիրն է գլխավոր վարչության ստորաբաժանումներում փաստաթղթային սպասարկումը, փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և գործավարության միասնական կարգի դրա պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը:
3. ԲԱԺԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Բաժիններն իրենց նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում են հետևյալ գործառույթները՝
1) Գլխավոր վարչության ստորաբաժանումներ (մտից) և Գլխավոր վարչության ստորաբաժանումներից առաքվող (ելից) փաստաթղթերի ընդունման, ստուգման, գրանցման, առաքման, ըստ ենթակայության դասակարգման, հաշվառման, ձևակերպման և պատճենահանման աշխատանքների իրականացնում.
2)Գլխավոր վարչություն ստորաբաժանումներ ստացվող փաստաթղթերի, նյութերի, քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման և դրանք Կոմիտեի արխիվի բաժին հանձնման աշխատանքների իրականացնում.
3)ուղարկվող քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման և ելքագրման աշխատանքների իրականացում.
4)Գլխավոր վարչության ստորաբաժանումներում հաշվառված, հսկողության վերցված փաստաթղթերի, միջնորդությունների, դիմում-բողոքների, գրությունների կատարման ընթացքի ու բովանդակության վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների նախապատրաստում.
5)Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալի, Կոմիտեի գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) հրամանների, հանձնարարականների ընդունման, գրանցման, հաշվառման և իրազեկման աշխատանքների իրականացում.
6)Գլխավոր վարչության ստորաբաժանումներում հաշվառվող և վարվող մատյանների, կարգագրերի և անվանակարգի կազմման աշխատանքների իրականացում.
7)«Mulberry» էլեկտրոնային համակարգով փաստաթղթաշրջանառության ապահովում.
8)Գլխավոր վարչության ստորաբաժանումներում փաստաթղթային սպասարկման կազմակերպման ապահովում, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետության, գործավարության կարգի կիրառման և դրա պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն.
9)Գլխավոր վարչության ստորաբաժանումներում հարուցված, կարճված, կասեցված, մերժված, դատարան ուղարկված և դատարանի կողմից ետ վերադարձված քրեական գործերի հաշվառման, ընդունման-հանձնման և դրանք արխիվի բաժին ուղարկման աշխատանքների իրականացնում.
10)հանցագործությունների վերաբերյալ դիմումների, հաղորդումների և ահազանգերի հաշվառում.
11)քրեական գործերով բջջային օպերատորների հետ անձնական տվյալների, հեռախոսազանգերի վերծանումների էլեկտրոնային ֆայլերի ստացման, տպագրման, մուտքագրման, ներբեռնված ֆայլերի էլեկտրոնային արխիվացում.
12)զեկուցագրերի, վիճակագրական հաշվետվությունների և տեղեկանքների կազմման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
13)քրեական գործերի թվայնացման իրականացում.
14)Գլխավոր վարչության ստորաբաժանումներում արխիվի վարման, ակտավորման և Կոմիտեի արխիվ հանձնման աշխատանքների իրականացում.
15)Գլխավոր վարչության ստորաբաժանումներում անձնակազմի գործուղման հրամանների ու վկայականների, արձակուրդի զեկուցագրերի, հրամանների և այլ փաստաթղթերի նախապատրաստում.
16)էլեկտրոնային փոստի համակարգով (ԷՓՀ) պաշտպանված համակարգչային կապի աշխատանքների բաժանորդային կետի շահագործում.
17)տարբեր բնույթի փաստաթղթերի ու գործերի առկայության վերաբերյալ հաշվետվության կազմում:
4. ԲԱԺԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Բաժինների գործունեությունը համակարգում է Գլխավոր վարչության ստորաբաժանումների պետերը:
7. Բաժինների անմիջական ղեկավարումն իրականացնում են Բաժինների պետերը:
8. Բաժինների պետերն անմիջական հաշվետու են Գլխավոր վարչության ստորաբաժանումների պետերին, Գլխավոր քարտուղարին և Գլխավոր վարչությանն աջակցող մասնագիտական բաժնի պետին:
9. Բաժինների պետերը պատասխանատու են Աջակցող մասնագիտական բաժինների առջև դրված խնդիրների և վերապահված գործառույթների իրականացման համար:
5. ԲԱԺԻՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
10. Բաժինների կառուցվածքում ներքին կառուցվածքային միավորներ ընդգրկված չեն:
Հավելված N 13
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
2021 թվականի հոկտեմբերի 15-ի
N 132 -L հրամանի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔՆՆՉԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության (այսուհետ՝ Վարչություն) և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնի, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի,Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի (այսուհետ՝ Քննչական բաժիններ) աջակցող մասնագիտական բաժինները (այսուհետ՝ միասին Բաժիններ) Վարչության և Քննչական բաժնի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ են:
2. Բաժինները գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, սույն կանոնադրության և իրավական այլ ակտերի հիման վրա:
2. ԲԱԺԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3.Բաժինների հիմնական նպատակն է Վարչության, Քննչական բաժինների գործառույթների իրականացմանը նպաստելը և աջակցելը:
4.Բաժինների խնդիրն է Վարչության, Քննչական բաժինների փաստաթղթային սպասարկումը, փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը, ինչպես նաև Վարչության, Քննչական բաժինների գործավարության միասնական կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացումը:
3. ԲԱԺԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Բաժիններն իրենց նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում են հետևյալ գործառույթները՝
1)Վարչությունում, Քննչական բաժիններում ստացվող փաստաթղթերի, նյութերի, գրանցման, հաշվառման, աշխատանքների իրականացնում.
2)Վարչությունում, Քննչական բաժիններում հարուցված, կասեցված, կարճված, դատարան ուղարկված քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման և Կոմիտեի արխիվի բաժին հանձնման աշխատանքների իրականացում.
3)քրեական գործերի թվայնացման աշխատանքների իրականացում.
4)քրեական գործերով բջջային օպերատորների հետ անձնական տվյալների, հեռախոսազանգերի վերծանումների էլեկտրոնային ֆայլերի ստացման, տպագրման, մուտքագրման, ներբեռնված ֆայլերի էլեկտրոնային արխիվացման իրականացնում.
5)Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների, Գլխավոր քարտուղարի և Վարչության պետի հրամանների, ցուցումների, հանձնարարականների ընդունման, գրանցման, հաշվառման և ծանուցման աշխատանքների իրականացնում.
6)Վարչությունում, Քննչական բաժիններում արխիվի վարման աշխատանքների իրականացնում.
7)Վարչությունում, Քննչական բաժիններում հաշվառվող և վարվող մատյանների, իրավական ակտերի վերաբերյալ կարգագրերի և անվանակարգի կազմման աշխատանքների իրականացնում:
8)Վարչությունում, Քննչական բաժիններում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրականացման աշխատանքների, գործավարության միասնական կարգի կիրառման և դրա պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.
9)Վարչությանն ու Քննչական բաժիններին ուղղված (մտից) և Վարչությունից ու Քննչական բաժիններից առաքվող (ելից) փաստաթղթերի ընդունման, ստուգման, առաքման, ըստ ենթակայության դասակարգման, հաշվառման, ձևակերպման և պատճենահանման աշխատանքներ իրականացում.
10)քաղաքացիների ընդունելության աշխատանքների կազմակերպում.
11) դիմում-բողոքների ընդունման, ստուգման, գրանցման և ըստ հասցեատերերի հանձնման աշխատանքների իրականացում.
4. ԲԱԺԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Բաժինների գործունեությունը համակարգում է Վարչության պետը և Քննչական բաժինների պետերը:
7. Բաժինների անմիջական ղեկավարումն իրականացնում են Աջակցող մասնագիտական բաժինների պետերը:
8. Բաժինների պետերն անմիջական հաշվետու են Վարչության պետին, Քննչական բաժինների պետերին, ինչպես նաև հաշվետու են Գլխավոր քարտուղարին:
9. Բաժինների պետերը պատասխանատու են համապատասխան բաժինների առջև դրված խնդիրների և վերապահված գործառույթների իրականացման համար:
5. ԲԱԺԻՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
10.Բաժինների կառուցվածքում ներքին կառուցվածքային միավորներ ընդգրկված չեն:
Հավելված N 14
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
2021 թվականի հոկտեմբերի 15-ի
N 132 -L հրամանի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզային քննչական վարչությունների (այսուհետ՝ Վարչությունների) աջակցող մասնագիտական բաժինները (այսուհետ՝ Բաժիններ) Վարչությունների և դրանց ստորաբաժանումների աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ են:
2. Բաժինները գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, Կոմիտեի կանոնադրության, սույն կանոնադրության և իրավական այլ ակտերի հիման վրա:
2. ԲԱԺԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Բաժինների հիմնական նպատակն է Վարչությունների և դրանց ստորաբաժանումների գործառույթների իրականացմանը նպաստելը և աջակցելը:
4. Բաժինների խնդիրն է Վարչության և Ստորաբաժանումների փաստաթղթային սպասարկումը, փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը, ինչպես նաև Վարչությունների և դրանց ստորաբաժանումների գործավարության միասնական կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացումը:
3. ԲԱԺԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Բաժիններն իրենց նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում են հետևյալ գործառույթները՝
1)Վարչություններում և դրանց ստորաբաժանումներում ստացվող փաստաթղթերի, նյութերի, քրեական գործերի ընդունման, դասակարգման, հաշվառման, պատճենահանման աշխատանքների իրականացնում.
2)Վարչություններում և դրանց ստորաբաժանումներում հարուցված, կասեցված, կարճված, դատարան ուղարկված քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման և Կոմիտեի արխիվի բաժին հանձնման աշխատանքների իրականացում.
3)քրեական գործերի թվայնացման աշխատանքների իրականացում.
4)քրեական գործերով բջջային օպերատորների հետ անձնական տվյալների, հեռախոսազանգերի վերծանումների էլեկտրոնային ֆայլերի ստացման, տպագրման, մուտքագրման, ներբեռնված ֆայլերի էլեկտրոնային արխիվացման իրականացնում.
5)Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների, Գլխավոր քարտուղարի և Վարչության պետի հրամանների, ցուցումների, հանձնարարականների ընդունման, գրանցման, հաշվառման և ծանուցման աշխատանքների իրականացնում.
6) Վարչություններում և դրանց ստորաբաժանումներում արխիվի վարման աշխատանքների իրականացնում.
7)Վարչություններում և դրանց ստորաբաժանումներում հաշվառվող և վարվող մատյանների, իրավական ակտերի վերաբերյալ կարգագրերի և անվանակարգի կազմման աշխատանքների իրականացնում.
8)Վարչություններում և դրանց ստորաբաժանումներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրականացման աշխատանքների, գործավարության միասնական կարգի կիրառման և դրա պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.
9)քաղաքացիների ընդունելության աշխատանքների կազմակերպում.
10)դիմում-բողոքների ընդունման, ստուգման, գրանցման և ըստ հասցեատերերի հանձնման աշխատանքների իրականացում:
4. ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Բաժինների գործունեությունը համակարգում են Վարչությունների պետերը:
7. Բաժինների անմիջական ղեկավարումն իրականացնում են Բաժինների պետերը:
8. Բաժինների պետերն անմիջական հաշվետու են Վարչության պետին, Քննչական բաժինների պետերին, ինչպես նաև հաշվետու են Գլխավոր քարտուղարին:
10. Բաժինների պետերը պատասխանատու են Աջակցող մասնագիտական բաժինների առջև դրված խնդիրների և վերապահված գործառույթների իրականացման համար:
5. ԲԱԺԻՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
11.Բաժինների կառուցվածքում ներքին կառուցվածքային միավորներ ընդգրկված չեն: