ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
29.09.21, 13:30

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի սեպտեմբերի 29-ի N128-Լ հրամանը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 
ՀՐԱՄԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

29.09.2021թ. N 128-Լ
 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի հունիսի 9-ի թիվ 58-Լ հրամանով հաստատված հավելվածի 20-րդ կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հրամայում եմ՝



1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ատեստավորման հարցաշարը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի նախագահին և անդամներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության պետին:

 

Ա. Քյարամյան 

 

Հավելված`
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի
2021թ. թիվ 128-Լ հրամանի
 

 

ՀԱՐՑԱՇԱՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ

                                                                                       

1.Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք.

1) Շարունակվող և տևող հանցագործությունները
2) Հանցագործությունների համակցությունը
3) Սխալը և դրա քրեաիրավական նշանակությունը
4) Քրեական պատասխանատվության հասկացությունը և հիմքը
5) Ավարտված և չավարտված հանցագործություններ
6) Հանցագործությունից կամովին հրաժարումը
7) Հանցակցության  հասկացությունը և հատկանիշները
8) Հանցակիցների տեսակները և նրանց բնութագիրը, հանցակիցների պատասխանատվությունը
9) Առնչակցությունը
10) Հանցակցի սահմանազանցումը
11) Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների ընդհանուր բնութագիրն ու տեսակները
12) Սպանության հասկացությունը և տեսակները. Հասարակ սպանության քրեաիրավական բնութագիրը
13) Երկու և ավելի  անձանց  սպանության  սուբյեկտիվ  կողմի  արտահայտումը
14)Առանձին  դաժանությամբ  սպանության որակման առանձնահատկությունները
15)Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության քրեաիրավական բնութագիրը
16) Խուլիգանական դրդումներով սպանության որակման առանձնահատկությունները
17) Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության քրեաիրավական բնութագիրը
18) Մոր կողմից նորածին երեխայի սպանության որակման առանձնահատկությունները
19) Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանության որակման առանձնահատկությունները
20) Անզգուշությամբ մահ պատճառելու քրեաիրավական բնութագիրը
21) Ինքնասպանության հասցնելու և ինքնասպանության հակելու որակման առանձնահատկությունները
22) Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (ծանր, միջին ծանրության, թեթև) քրեաիրավական բնութագիրը
23) Մարդուն առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու և պատանդ վերցնելու որակման առանձնահատկությունները
24) Մարդու թրաֆիքինգի կամ շահագործման քրեաիրավական բնութագիրը
25) Բռնաբարության և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների քրեաիրավական բնութագիրը
26) Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելու քրեաիրավական բնութագիրը
27) Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու քրեաիրավական բնութագիրը
28) Ավազակության, գողության և կողոպուտի որակման առանձնահատկությունները
29) Խարդախության քրեաիրավական բնութագիրը
30) Յուրացնելու կամ վատնելու քրեաիրավական բնութագիրը
31) Շորթումը որպես քրեորեն պատժելի արարք
32) Ապօրինի ձեռնարկատիրության և կեղծ ձեռնարկատիրության որակման առանձնահատկությունները
33) Վաշխառության որակման առանձնահատկությունները
34) Բանդիտիզմի քրեաիրավական բնութագիրը
35) Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը
36) Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու քրեաիրավական բնութագիրը
37) Համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելու (ներթափանցելու) քրեաիրավական բնութագիրը
38) Խուլիգանության քրեաիրավական բնութագիրը
39) Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու քրեաիրավական բնութագիրը
40) Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու քրեաիրավական բնութագիրը
41) Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու որակման առանձնահատկությունները
42) Կաշառք ստանալու և տալու, կաշառքի միջնորդության որակման առանձնահատկությունները
43) Ինքնիրավչության քրեաիրավական բնութագիրը
44) Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու քրեաիրավական բնութագիրը
45) Սուտ մատնության քրեաիրավական բնութագիրը
46) Հանցագործությունը պարտակելը և հանցագործության մասին չհայտնելը
47) Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում
48) Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողելու և դասալքության որակման առանձնահատկությունները
49) Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու քրեաիրավական բնութագիրը
50) Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու քրեաիրավական բնութագիրը

2. Հայաստանի Հանրապետության քրեադատավարական իրավունք.

1) Քրեական հետապնդման հասկացությունը, հիմքերը, տեսակները
2) Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները
3) Քննիչը որպես քրեական դատավարության սուբյեկտ և նրա լիազորությունները
4) Ապացույցների հասկացությունը և տեսակները
5) Որպես ապացույց չթույլատրվող նյութերը
6) Ապացուցման ենթակա հանգամանքները
7) Որոշակի ապացույցների առկայությամբ հաստատվող հանգամանքները
8) Ապացուցումը քրեական դատավարությունում
9) Ձերբակալման հասկացությունը, հիմքերը և ժամկետները
10) Խափանման միջոցների հասկացությունը և տեսակները
11) Խափանման միջոց կիրառելու հիմքերը և կարգը
12) Կալանավորումը որպես խափանման միջոց
13) Գրավը որպես խափանման միջոց
14) Ստորագրություն չհեռանալու մասին
15) Անձնական և կազմակերպության երաշխավորությունը
16) Հսկողությանը հանձնելը
17) Հրամանատարության հսկողությանը հանձնելը
18) Խափանման միջոցների բողոքարկումը, փոփոխելը և վերացնելը
19) Քաղաքացիական հայցը քրեական դատավարությունում
20) Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունը
21) Դատավարական հարկադրանքի այլ միջոցներ
22) Դատավարական ժամկետները
23) Քրեական գործի հարուցման առիթները և հիմքերը
24) Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը և դրա արդյունքում ընդունվող որոշումները
25) Քրեական գործ հարուցելու կարգը
26) Նախնական քննության ընդհանուր պայմանները
27) Նախաքննության կատարման վայրը և սկիզբը
28) Քննչական բաժնի պետի լիազորությունները
29) Նախաքննության կատարումը քննչական խմբի կողմից
30) Նախնական քննության ժամկետները
31) Նախնական քննության ավարտը
32) Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը և կարգը
33) Մեղադրանք առաջադրելու կարգը
34) Մեղադրանքի փոփոխումը և լրացումը
35) Հարցաքննության ընդհանուր պայմանները
36) Վկայի և տուժողի հարցաքննության դատավարական կարգը
37) Կասկածյալի և մեղադրյալի հարցաքննության դատավարական կարգը
38) Առերեսման դատավարական կարգը
39) Զննում, արտաշիրմում և քննում կատարելու դատավարական կարգը
40) Ճանաչման ներկայացնելու առանձնահատկությունները
41) Խուզարկություն և առգրավում կատարելու հիմքերն ու դատավարական կարգը
42) Քննչական փորձարարությունը
43) Փորձաքննությունների տեսակները` ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի
44) Քրեական գործով վարույթի կասեցումը և կասեցված վարույթի վերսկսումը
45) Քրեական գործով վարույթի կարճումը և քրեական հետապնդումը դադարեցնելը
46) Քրեական գործի նյութերին ծանոթանալու կարգը
47) Մեղադրական եզրակացությունը և դրա հավելվածները
48) Դատախազի որոշումները մեղադրական եզրակացությամբ ստացված գործով
49) Դատական վերահսկողությունը մինչդատական վարույթում
50) Մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթը

3. Կրիմինալիստիկա.

1) Քննչական պլանավորում. սկզբունքներ, նպատակ, տեսակներ
2) Քննչական վարկածներ, դրանց դասակարգումը և դրանց ստուգմանն ուղղված գործողություններ
3) Հանցագործությունների քննության կազմակերպական և ղեկավարման առանձնահատկությունները
4) Դեպքի վայրի զննության տեսակները, կատարման կարգը, մասնակիցները
5) Դեպքի վայրի զննության առանձնահատկությունները բաց տեղանքում
6) Դեպքի վայրի զննության առանձնահատկությունները դիակի առկայության դեպքում
7) Դեպքի վայրում նմուշներ վերցնելու տակտիկան
8) Լուսանկարահանումը և տեսանկարահանումը դեպքի վայրի զննության ընթացքում և դրանց ձևերը
9) Հանցագործության հետքերի տեսակները
10) Մարդու ձեռքի և ոտքի հետքերը, մատնահետքերը և կենսաբանական այլ հետքեր
11) Տրանսպորտային միջոցների հետքերը
12) Հանցագործության գործիքների հետքերը
13) Հարցաքննության պլանավորումն ու կազմակերպումը
14) Անչափահասի հարցաքննության առանձնահատկությունները
15) Կասկածյալի և մեղադրյալի հարցաքննության առանձնահատկությունները, տակտիկական հնարքները
16) Խուզարկության և առգրավման տակտիկական առանձնահատկությունները
17) Քննչական փորձարարության տակտիկական առանձնահատկությունները
18) Ճանաչման ներկայացնելու տակտիկական առանձնահատկությունները
19) Առերեսման տակտիկական առանձնահատկությունները
20) Դատաբժշկական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
21) Դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
22) Դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
23) Դատակենսաբանական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
24) Դատաձգաբանական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
25) Դատամատնադրոշմային փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
26) Դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
27) Դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
28) Դատապայթյունատեխնիկական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
29) Դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
30) Փաստաթղթերի տեխնիկական հետազոտության վերաբերյալ փորձաքննությունների նշանակելու հիմքերը և պարզաբանման ենթակա հարցերը
31) Սպանության քննության առանձնահատկությունները
32) Ինքնասպանության հասցնելու քննության առանձնահատկությունները
33) Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու  քննության առանձնահատկությունները
34) Մարդու թրաֆիքինգի կամ շահագործման քննության առանձնահատկությունները
35) Բռնաբարության և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների քննության առանձնահատկությունները
36) Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու քննության առանձնահատկությունները
37) Ավազակության և կողոպուտի քննության մեթոդիկան
38) Գողության քննության մեթոդիկան
39) Խարդախության քննության մեթոդիկան
40) Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարվող հափշտակությունների քննության մեթոդիկան
41) Շորթման քննության մեթոդիկան
42) Խուլիգանության քննության մեթոդիկան
43) Թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործերով քննության մեթոդիկան
44) Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու քննության մեթոդիկան
45) Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու քննության մեթոդիկան
46) Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու քննության մեթոդիկան
47) Կաշառք ստանալու և տալու քննության մեթոդիկան
48) Ինքնիրավչության քննության մեթոդիկան
49) Սուտ մատնության քննության մեթոդիկան
50) Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների քննության  մեթոդիկան

4. Քրեաիրավական և քրեադատավարական ոլորտի Վճռաբեկ դատարանի նախադեպային և Սահմանադրական դատարանի որոշումներ.  

1) Ա. Սարգսյանի վերաբերյալ 2009 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԵՔՐԴ/0295/01/08 Վճռաբեկ դատարանի որոշում
2) Մ. Մարգարյանի վերաբերյալ 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0081/01/11 Վճռաբեկ դատարանի որոշում
3) Ս. Անտոնյանի վերաբերյալ  2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԿԴ/0077/11/12 Վճռաբեկ դատարանի որոշում
4) Հ. Գալստյանի վերաբերյալ 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԼԴ/0051/01/14 Վճռաբեկ դատարանի որոշում
5) Ս. Թադևոսյանի և Ս. Նաջարյանի  վերաբերյալ 2015  թվականի դեկտեմբերի  18-ի թիվ ԵՇԴ/0073/07/15 Վճռաբեկ դատարանի որոշում
6) Գ. Պետրոսյանի վերաբերյալ 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0130/01/15 Վճռաբեկ դատարանի որոշում
7) Տ. Թամրազյանի վերաբերյալ 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԱԴԴ/0076/01/15 Վճռաբեկ դատարանի որոշում
8) Վ. Կարապետյանի վերաբերյալ 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵՇԴ/0120/01/15 Վճռաբեկ դատարանի որոշում
9) Ա. Մկրտչյանի և Ն.Հարությունյանի վերաբերյալ 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ  ԿԴ1/0014/01/16 Վճռաբեկ դատարանի որոշում
10) Մ. Ավետյանի վերաբերյալ 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ  ԵԿԴ/0235/01/16 Վճռաբեկ դատարանի որոշում
11) Ա. Մամաջանյանի վերաբերյալ 2017 թվականի նոյեմբերի 15-ի  թիվ ԼԴ2/0055/01/15 Վճռաբեկ դատարանի որոշում
12) Հ. Գալստյանի վերաբերյալ 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0084/01/15 Վճռաբեկ դատարանի որոշում
13) Ս. Հովսեփյանի վերաբերյալ 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԼԴ/0193/01/10 Վճռաբեկ դատարանի որոշում
14) Ա. Մելքոնյանի և Վ. Վարդանյանի վերաբերյալ 2017 թվականի հունիսի 22-ի թիվ  ԱՎԴ1/0018/01/15 Վճռաբեկ դատարանի որոշում
15) Շ. Կեշիշյանի վերաբերյալ 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԿԴ/0097/06/17 Վճռաբեկ դատարանի որոշում
16) Ա. Հակոբյանի վերաբերյալ 2018 թվականի հունվարի 12-ի թիվ ԵԿԴ/0205/06/17 Վճռաբեկ դատարանի որոշում
17) Ռ. Վանյանցի վերաբերյալ 2018 թվականի հունվարի 12-ի թիվ ԵԿԴ/0079/11/17 Վճռաբեկ դատարանի որոշում
18) Ս. Լսկավյանի վերաբերյալ 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0303/01/16 Վճռաբեկ դատարանի որոշում
19) Ռ. Չանախչյան վերաբերյալ 2018 թվականի մարտի 20-ի թիվ ՍԴ1/0033/01/16 Վճռաբեկ դատարանի որոշում
20) Լ. Զաքոյանի վերաբերյալ 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0255/11/15 որոշում
21) Կ. Հարությունյանի վերաբերյալ 2018 թվականի մարտի 20-ի թիվ ՇԴ/0130/06/17 Վճռաբեկ դատարանի որոշում
22) Հ. Պետրոսյանի վերաբերյալ 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ ՇԴ/0231/06/17 Վճռաբեկ դատարանի որոշում
23) Ս. Բաբայանի և մյուսների վերաբերյալ 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ԵԿԴ/0189/01/17 Վճռաբեկ դատարանի որոշում
24) Ա. Հակոբյանի վերաբերյալ 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ  ՍԴ2/0006/11/16 Վճռաբեկ դատարանի որոշում
25) Ս. Բերակչյանի վերաբերյալ 2018 թվականի օգոստոսի 1-ի թիվ ԵԱՔԴ/0170/01/16 Վճռաբեկ դատարանի որոշում
26) Զ. Իբրահիմյանի վերաբերյալ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0099/01/10 Վճռաբեկ դատարանի որոշում
27) «ՀԵՍՍԱՐ»  ՍՊ ընկերության վերաբերյալ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ  ԱՐԴ1/0006/11/17 Վճռաբեկ դատարանի որոշում
28) Ա. Ղուլյանի վերաբերյալ 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՏԴ2/0037/01/15 Վճռաբեկ դատարանի որոշում
29) Է. Սերոբյանի վերաբերյալ 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԱՔԴ/0753/06/17 Վճռաբեկ դատարանի որոշում
30) Ս. Սարգսյանի և Հ. Դանոյանի վերաբերյալ 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ  ԵԷԴ/0042/01/16 Վճռաբեկ դատարանի որոշում
31) Գ. Մանգասարյանի վերաբերյալ 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ՍԴ1/0070/01/17 Վճռաբեկ դատարանի որոշում
32) Ռ. Քարամյանի վերաբերյալ 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ՍԴ/0104/01/17 Վճռաբեկ դատարանի որոշում
33) Ա. Ավետյանի վերաբերյալ 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ  ԼԴ/0036/11/17 Վճռաբեկ դատարանի որոշում
34) Ն. Շիրինյանի վերաբերյալ 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ԵԴ/0120/06/18 Վճռաբեկ դատարանի որոշում
35) Ա. Ղուկասյանի վերաբերյալ 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ԵԷԴ/0063/01/17 Վճռաբեկ դատարանի որոշում
36) Ն.Խաչատրյանի վերաբերյալ 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԱՎԴ4/0028/01/16 Վճռաբեկ դատարանի որոշում
37) Ս. Հովհաննիսյանի վերաբերյալ 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ  ԵԴ/0215/01/18 Վճռաբեկ դատարանի որոշում
38) Հ. Մանուկյանի վերաբերյալ 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԵԴ/0095/06/19 Վճռաբեկ դատարանի որոշում
39) Ա. Մադաթյանի վերաբերյալ 2020 թվականի մայիսի 26-ի  թիվ  ԱՐԴ/0152/01/19 Վճռաբեկ դատարանի որոշում
40) Ա. Սուքիասյանի վերաբերյալ 2021 թվականի ապրիլի 14-ի թիվ ԵԷԴ/0054/01/15 Վճռաբեկ դատարանի որոշում
41) 2008 թվականի հոկտեմբերի 14-ի ՍԴՈ-766 Սահմանադրական դատարանի որոշում
42) 2010 թվականի մայիսի 11-ի ՍԴՈ-882 Սահմանադրական դատարանի որոշում
43) 2010 թվականի մարտի 30-ի ՍԴՈ-871 Սահմանադրական դատարանի որոշում
44) 2015 թվականի հուլիսի 28-ի ՍԴՈ-1225 Սահմանադրական դատարանի որոշում
45) 2015 թվականի հոկտեմբերի 20-ի ՍԴՈ-1234 Սահմանադրական դատարանի որոշում
46) 2016 թվականի  հունվարի 26-ի ՍԴՈ-1252 Սահմանադրական դատարանի որոշում
47) 2017 թվականի մարտի 21-ի ՍԴՈ-1358 Սահմանադրական դատարանի որոշում
48) 2017 թվականի հունիսի 13-ի ՍԴՈ-1373 Սահմանադրական դատարանի որոշում
49) 2017 թվականի մայիսի 30-ի ՍԴՈ-1372 Սահմանադրական դատարանի որոշում
50) 2017 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴՈ-1382 Սահմանադրական դատարանի որոշում