ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
03.01.23, 07:14

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2021թ. սեպտեմբերի 9-ի N120-Ա հրամանը (ինկորպորացիա՝ լրացված 03.01.2023թ. N4-Ա)

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


ՀՐԱՄԱՆԸ 

 

27.08.2018թ. 120-Ա
Ինկորպորացիա առ 03.01.2023թ. N4-Ա
(շարադրվել է նոր խմբագրությամբ
10.03.2020թ. N 40-Ա)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  23-Ի ԹԻՎ 779-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝

 

Հրամայում եմ՝ 

        

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի և նրա տեղակալների միջև կատարել աշխատանքի հետևյալ բաժանումը.

1) Կոմիտեի նախագահը.
ա. ղեկավարում և վերահսկում է Կոմիտեի գործունեությունը,  ղեկավարում է Կոմիտեի կոլեգիայի աշխատանքները,
բ. համակարգում է Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության, ներքին անվտանգության վարչության աշխատանքները,
գ. կազմակերպում և համակարգում է Կոմիտեի առաջին բաժնի աշխատանքները գաղտնիության ռեժիմի ապահովման ոլորտում,
դ. ղեկավարում և վերահսկում է Կոմիտեի նախագահի խորհրդականների և մամուլի քարտուղարի աշխատանքները,
ե. վերահսկում է Կոմիտեի գլխավոր քարտուղարի աշխատանքները.
(կետը խմբ. 05.11.2021. N 152-Ա)

2) Կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Վիգեն Մեսրոպյանը. (փոփ. 28.12.2020թ. N 179-Ա, 05.11.2021. N 152-Ա)
ա. համակարգում է Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության աշխատանքները,
բ. համակարգում է Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության և մարզային քննչական վարչությունների ծառայողների կողմից նախաքննության արդյունավետ կազմակերպման աշխատանքները,
գ. ղեկավարում և համակարգում է Կոմիտեի կենտրոնական փորձագիտական հանձնաժողովի, հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվության ձևակերպման ենթակա պաշտոնների անվանակարգությունը և գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը մշակելու հանձնաժողովի, Կոմիտեում մշտապես գործող փորձաքննական, ինչպես նաև հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի փաստաթղթերի ու գործերի առկայության տարեկան ստուգում անցկացնելու կենտրոնական մարմնում ստեղծված հանձնախմբի աշխատանքները.

3) Կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը.
ա. համակարգում է Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության աշխատանքները.

4) Կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Կրկյաշարյանը.
ա. համակարգում է Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության աշխատանքները,
բ. ղեկավարում և համակարգում է Կոմիտեի որակավորման հանձնաժողովի աշխատանքները.

5) Կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը.
ա. համակարգում է Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության, իրավաբանական վարչության, միջազգային հարցումների ապահովման բաժնի աշխատանքները, (լրաց. 03.01.2023. N 4-Ա)
բ. ղեկավարում և համակարգում է Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի  աշխատանքները:
(կետը խմբ. 05.11.2021. N 152-Ա)

2. Ուժը կորցրած ճանաչել Կոմիտեի նախագահի 2014 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալների միջև աշխատանքի բաժանում կատարելու մասին»  թիվ 779-Ա հրամանը:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել Կոմիտեի նախագահին։

4. Սույն հրամանն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Կոմիտեի գլխավոր քարտուղարին:

 

 

  Հ. Գրիգորյան