ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
06.09.22, 11:56

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 15-ի N123-Լ հրամանը (ինկորպորացիա՝ լրացված 06.09.2022թ. N 142-Լ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


ՀՐԱՄԱՆԸ 

Ինկորպորացիա առ 06.09.2022. N 142-Լ
15.08.2022. N 123-Լ  

 
Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնում նոր նշանակված քննիչի մասնագիտական պատրաստվածության ապահովման, գործառութային պարտականությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ գործնական հմտությունների ձեռքբերման, ծառայողական կարգապահության ձևավորման նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հրամայում եմ՝



 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում մասնագիտացման ղեկավարներ նշանակելու կարգը` համաձայն հավելվածի:

2.  (կետն ուժը կորցր. 07.09.2022. N   -Լ)

3. Հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին: 

 

 Ա.ՔՅԱՐԱՄՅԱՆ

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
                                                                                                                     15. 08. 2022թ.
                       N 123 - Լ հրամանի
(Հավելվածը խմբ. 06.09.2022. N 142 -Լ) 

 

ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում մասնագիտացման ղեկավարներ նշանակելու կազմակերպման գործընթացը:

2. Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում մասնագիտացման ղեկավարում է իրականացվում նոր նշանակված Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի (այսուհետ՝ Քննիչ) նկատմամբ, բացառությամբ այն Քննիչների, ովքեր ունեն դատախազի, դատավորի, քննիչի, հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի կամ փաստաբանի առնվազն մեկ տարվա ստաժ:

3. Կոմիտեում մասնագիտացման ղեկավարումն իրականացվում է Քննիչի  մասնագիտական պատրաստվածության՝ տեսական գիտելիքների, գործնական հմտությունների ձեռքբերման ու կատարելագործման, ծառայողական կարգապահության ձևավորման, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված լիազորությունների իրականացման ընթացքում կազմակերպական-տեխնիկական հմտությունների տիրապետման նպատակով:

4. Մասնագիտացման ղեկավարումը վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով Քննիչի իրավասությանը վերապահված քրեական վարույթի շրջանակներում իրականացվող վարութային գործողություններին, բացառությամբ դրանց կապակցությամբ Քննիչին ցուցաբերվող կազմակերպական-տեխնիկական աջակցության:

5. Մասնագիտացման ղեկավար կարող են նշանակվել առնվազն երեք տարվա Քննիչի մասնագիտական աշխատանքի ստաժ ունեցող, փորձառու, առավել պատրաստված և բարձր կազմակերպական ունակություններ ունեցող քննիչի, ավագ քննիչի, հատկապես կարևոր գործերով քննիչի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ դրա անհնարինության դեպքում՝ տվյալ ստորաբաժանման պետի տեղակալը կամ ստորաբաժանման պետը:

 

2. ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Քննիչների նկատմամբ մասնագիտացման ղեկավարումն իրականացվում է վեց ամիս ժամկետով:

7. Կոմիտեի ստորաբաժանումների պետերն ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոններում նոր նշանակումների դեպքում յուրաքանչյուր անգամ համապատասխան հրամանը ստանալուց հետո եռօրյա ժամկետում  համապատասխանաբար Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն կամ Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչություն գրությամբ առաջարկություն են ներկայացնում մասնագիտացման ղեկավարի թեկնածուի վերաբերյալ՝ նշելով թեկնածուի տվյալները: Նշված վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների կողմից մասնագիտացման ղեկավարի թեկնածուի վերաբերյալ առարկություններ չլինելու դեպքում գրությունն ուղարկվում է Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն:
Կոմիտեի նախագահի համակարգման ոլորտում գտնվող ստորաբաժանումների դեպքում մասնագիտացման ղեկավարի թեկնածուի վերաբերյալ գրությունը ենթաստորաբաժանումների պետերը ուղարկում են Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն՝ համաձայնեցնելով տվյալ ստորաբաժանման պետի հետ, բացառությամբ Կոմիտեի ներքին անվտանգության վարչության:

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված գրության հիման վրա՝ Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունը եռօրյա ժամկետում նախապատրաստում է մասնագիտացման ղեկավարի նշանակման մասին հրամանի նախագիծ և ներկայացնում  Կոմիտեի նախագահի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալի  ստորագրմանը, իսկ Կոմիտեի նախագահի համակարգման ոլորտում գտնվող ստորաբաժանումների (ենթաստորաբաժանումների) դեպքում՝ Կոմիտեի նախագահի ստորագրմանը:

9. Մասնագիտացման ղեկավարի նշանակման մասին ստորագրված հրամանը ստանալուց հետո եռօրյա ժամկետում համապատասխան ստորաբաժանման պետը՝ մասնագիտացման ղեկավարի մասնակցությամբ, Քննիչի հետ անհատական զրույցի ընթացքում նրան ծանոթացնում է սույն կարգի դրույթներին:

10. Սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո հնգօրյա ժամկետում մասնագիտացման ղեկավարը համապատասխան ստորաբաժանման պետի հաստատմանն է ներկայացնում մասնագիտացման ղեկավարման արդյունքների վերաբերյալ  եզրակացություն (Ձև 1), որին ծանոթանում է Քննիչը:

11.  Սույն կարգի 10-րդ կետում նշված եզրակացությունը ստորաբաժանման պետն ուղարկում է համապատասխանաբար Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետին կամ Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետին, ովքեր այն ներկայացնում են Կոմիտեի նախագահի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալին:
Կոմիտեի նախագահի համակարգման ոլորտում գտնվող ստորաբաժանումների պետերը մասնագիտացման արդյունքների վերաբերյալ  եզրակացությունն ուղարկում են Կոմիտեի նախագահին:

12. Ստորաբաժանման պետը մասնագիտացման ղեկավարման արդյունքների վերաբերյալ  եզրակացությունն ուղարկում է Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն, որտեղ մասնագիտացման ղեկավար նշանակելու մասին հրամանի պատճենի հետ այն կցվում է Քննիչի և մասնագիտացման ղեկավարի անձնական գործերին:

13. Մասնագիտացման ղեկավարման արդյունքների վերաբերյալ  բացասական եզրակացությունը Կոմիտեի նախագահի կողմից ուղարկվում է Կոմիտեի ներքին անվտանգության վարչություն նախնական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով:

14. Մասնագիտացման ղեկավարի և Քննիչի կողմից սույն կարգով նախատեսված պարտականությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:

 

3. ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ, ՔՆՆԻՉԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ


15. Մասնագիտացման ղեկավարը՝
1) Քննիչին ծանոթացնում է Կոմիտեի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերին.
2) մեթոդական օգնությամբ և գործնական խորհրդատվությամբ նպաստում է Քննիչի մասնագիտական գիտելիքների և գործնական ունակությունների խորացմանն ու ամրապնդմանը.
3) հետևողականություն է ցուցաբերում Քննիչի կողմից Կոմիտեի ներքին կարգապահական կանոնները և Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնները պահպանելու, քաղաքացիների նկատմամբ հարգալից, բարեխիղճ վերաբերմունք դրսևորելու որակների ձևավորման ուղղությամբ.
4) հետևողականություն է ցուցաբերում Քննիչի տեսական գիտելիքների խորացման ու մասնագիտական, գործնական հմտությունների կատարելագործման ուղղությամբ.
5) սահմանում է մշտական հսկողություն ծառայողական պարտականությունների կատարման համար Քննիչի տեսական գիտելիքների, գործնական և կազմակերպական-տեխնիկական հմտությունների կատարելագործմանն ուղղված Քննիչի աշխատանքների նկատմամբ՝ ժամանակին վեր հանելով թերությունները և միջոցներ ձեռնարկելով դրանց վերացման ուղղությամբ.
6) կրում է պատասխանատվություն Քննիչի հետ տարվող աշխատանքների ընթացքի և արդյունքների համար.
7) կատարում է ստորաբաժանման պետի հանձնարարությունները սույն կարգով նախատեսված պարտականությունների կատարման մասով:

16. Մասնագիտացման ղեկավարը կարող է՝
1) Քննիչին տալ առաջադրանքներ և հանձնարարություններ սույն կարգով նախատեսված պարտականությունների կատարման մասով.
2) ներկա գտնվել առավել բարդ և պատասխանատու ծառայողական խնդիրների լուծմանն ու հանձնարարությունների կատարմանն ուղղված գործողություններին՝ սույն կարգով նախատեսված պարտականությունների կատարման մասով:

17. Քննիչը՝
1) հաստատակամորեն աշխատում է ծառայողական պարտականությունների արդյունավետ կատարման համար անհրաժեշտ տեսական գիտելիքների, մասնագիտական ու գործնական, կազմակերպական-տեխնիկական  հմտությունների ձեռքբերման ուղղությամբ.
2) մշտապես աշխատում է ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնների պահպանման և կարգապահության ամրապնդման ուղղությամբ.
3) սահմանված ժամկետներում որակով և պատշաճ կատարում է մասնագիտացման ղեկավարի կողմից տրված առաջադրանքներն ու հանձնարարությունները:

18. Քննիչը կարող է՝
1) դիմել մասնագիտացման ղեկավարին ստանալու խորհրդատվություն, աջակցություն սույն կարգով նախատեսված պարտականությունների կատարման համար.
2)  դիմել մասնագիտացման ղեկավարին Կոմիտեի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի, ծառայողական այլ փաստաթղթերի իրազեկման, մեկնաբանման հարցերով:

 

4. ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

19. Մասնագիտացման ղեկավարման կազմակերպման և իրականացման համար պատասխանատվություն է կրում համապատասխան ստորաբաժանման պետը, որն իրավասու է՝
1)   անցկացնել անհատական զրույց Քննիչի հետ՝ ծանոթացնելով մասնագիտացման ղեկավար նշանակելու մասին հրամանին.
2) տալ հանձնարարություններ մասնագիտացման ղեկավարին սույն կարգով նախատեսված իր պարտականությունների շրջանակներում, ինչպես նաև անձամբ հետևել  մասնագիտացման ղեկավարման ընթացքին.
3) ստեղծել անհրաժեշտ պայմաններ մասնագիտացման ղեկավարի պարտականությունների  արդյունավետ իրականացման համար.
4) մասնագիտացման ղեկավարի մասնակցությամբ քննարկել մասնագիտացման ղեկավարումն անցած Քննիչի մասնագիտական և գործնական պատրաստվածության վիճակը, հաստատել եզրակացությունը և այն ուղարկել Կոմիտեի նախագահին կամ Կոմիտեի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալին.
5) մասնագիտացման ղեկավարման եռամսյակի ավարտին ուսումնասիրել, վերլուծել և ամփոփել իր ղեկավարած ստորաբաժանումում Քննիչների նկատմամբ իրականացված մասնագիտացման ղեկավարման գործընթացը և միջոցներ ձեռնարկել աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու համար:

20. Կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներում մասնագիտացման ղեկավարման կազմակերպման և իրականացման նկատմամբ հսկողությունն իրականացվում է՝
1) Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ենթաստորաբաժանումների դեպքում Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի կողմից.
2) Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության ենթաստորաբաժանումների դեպքում Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետի կողմից.
3)  Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչությունների և դրանց ստորաբաժանումների դեպքում Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի կողմից.
4) Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների դեպքում զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետի կողմից:

21. Մասնագիտացման ղեկավարման կազմակերպման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Կոմիտեի նախագահի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալների, իսկ Կոմիտեի նախագահի համակարգման ոլորտում գտնվող ստորաբաժանումներ դեպքում՝ Կոմիտեի նախագահի կողմից:  

 

 

  

 

Եզրակացություն

մասնագիտացման ղեկավարման արդյունքների վերաբերյալ