ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
14.01.22, 12:11

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2022թ. հունվարի 14-ի N7-Լ հանձնարարականը

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ 

 

ք. Երևան 14.01.2022թ. N7-Լ 

 

ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՊԱՏՇԱՃ ՋԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ՄԵՐԺԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

 

Հանձնարարում եմ.

 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների պետերին՝
կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարան ներկայացրած միջնորդությունները քննիչի կողմից ոչ պատշաճ ջանասիրություն դրսևորելու պատճառաբանությամբ մերժվելու դեպքում դատարանի որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում դրա պատճենը և ոչ պատշաճ ջանասիրություն դրսևորելու պատճառների վերաբերյալ զեկուցագիրը ներկայացնել Կոմիտեի նախագահի ոլորտը համակարգող տեղակալին և Կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետին:

2. Կոմիտեի նախագահի ոլորտը համակարգող տեղակալներին՝
սույն հանձնարարականի 1-ին կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո ուսումնասիրել առկա խնդիրները և համապատասխան միջոցներ ձեռնարկել հետագայում նմանատիպ դեպքերը կանխելու ուղղությամբ:

3. Կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետին՝
սույն հանձնարարականի 1-ին կետում նշված փաստաթղթերը ստանալուց հետո պարզել նախնական ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայությունը և արդյունքների վերաբերյալ զեկուցագիր ներկայացնել Կոմիտեի նախագահին:

4. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի ներքին անվտանգության վարչության, մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների պետերին և մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց: 




Ա. Քյարամյան