ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2022թ. մարտի 4-ի N44-Լ հանձնարարականը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ
ք.Երևան 04.03.2022թ. N44-Լ
ԱՆՁԻՆ ԱՐԳԵԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրության 36-րդ կետի 1-ին ենթակետով, 45-րդ կետով՝
Հանձնարարում եմ.
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ' Կոմիտե) մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների պետերին՝
քրեական գործով ձերբակալվածին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունր վերանալու, արգելանքի տակ պահելու առավելագույն ժամկետը լրանալու, դատախազի որոշմամբ ձերբակալվածին արգելանքից ազատելու, ձերբակալված անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի ներկայացված միջնորդությունը հետ վերցնելու դեպքերում անհապաղ այդ մասին հայտնել Կոմիտեի նախագահի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալին:
2. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին և մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների պետերին:
Ա.ՔՅԱՐԱՄՅԱՆ