ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
22.02.23, 05:17

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2022թ. օգոստոսի 25-ի N135-Լ հանձնարարականը ( (ինկորպորացիա՝ լրացված 22.03.2023թ. N63-Լ)

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ 
 

25.08.2022թ. N135-Լ
Ինկորպորացիա առ 22.03.2023թ. N63-Լ


Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԸ ՀԱՅՏՆԻ ՉԼԻՆԵԼՈՒ
ԴԵՊՔԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԿԱՍԵՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հանրային քրեական հետապնդման ենթակա անձը հայտնի չլինելու դեպքերով, ինչպես նաև քրեական հետապնդման ժամկետները կասեցված քրեական վարույթների հաշվառման գործընթացը կազմակերպելու, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց անհատական ծանրաբեռնվածությունը, կատարված աշխատանքների արդյունավետությունը պարզելու  նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

 

Հանձնարարում եմ.

 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մինչդատական վարույթ իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (այսուհետ՝ քննիչ)՝

1) կատարել  անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունները հանրային քրեական հետապնդման ենթակա անձը հայտնի չլինելու դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով.

2) կազմել տեղեկանքներ հանրային քրեական հետապնդման ենթակա անձը հայտնի չլինելու դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների արդյունքներով՝
ա. ոչ մեծ ծանրության ու միջին ծանրության հանցագործությունների դեպքերով քրեական վարույթներով՝ քրեական վարույթ նախաձեռնելու պահից երկամսյա ժամկետում,
բ. ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով քրեական վարույթներով՝ քրեական վարույթ նախաձեռնելու պահից չորս ամսյա ժամկետում.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկանքները (այսուհետ՝ տեղեկանք)՝  ներկայացնել անմիջական վերադասին (ստորաբաժանման պետին կամ նրա տեղակալին ըստ համակարգման ոլորտի).

4) տեղեկանքում թույլ տրված թերությունների առկայության դեպքում՝ անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ կատարելու ուղղությամբ կատարել անմիջական վերադասի հանձնարարությունները և կազմել նոր տեղեկանք.

5) համապատասխան ստորաբաժանումներում հաշվառել հանրային քրեական հետապնդման ենթակա անձը հայտնի չլինելու դեպքերով քրեական վարույթները (տեղեկանքներով), որոնցով կատարվել են անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ՝ որպես հանրային քրեական հետապնդման ենթակա անձը չհայտնաբերված քրեական վարույթներ.

6) համապատասխան ստորաբաժանումներում հաշվառել քրեական հետապնդման ժամկետները կասեցված քրեական վարույթները:

2. Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների պետերին կամ նրանց տեղակալներին՝ իրենց անմիջական համակարգման ոլորտում գտնվող քննիչների վարույթներով.

1) հետևողականություն ցուցաբերել հանրային քրեական հետապնդման ենթակա անձը հայտնի չլինելու դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով՝ անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունների կատարման նկատմամբ.

2) ստուգել սույն հանձնարարականի 1-ին կետով նախատեսված տեղեկանքներն, ուսումնասիրելով քրեական վարույթի նյութերը,  կատարված անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունները, պարզել թույլ տրված  թերությունները.

3) թերություններ հայտնաբերելու դեպքում տեղեկանքը վերադարձնել քննիչին՝ հանձնարարելով ողջամիտ ժամկետում կատարել անհրաժեշտ գործողություններ.  

4) թերություններ չհայտնաբերելու դեպքում տեղեկանքը ներկայացնել ստորաբաժանման պետին (եթե անմիջական վերադասը հանդիսանում է տվյալ ստորաբաժանման պետի տեղակալը). 

5) թերությունները շտկելուն ուղղված՝ անմիջական վերադասի հանձնարարությունները չկատարելու դեպքում միջոցներ ձեռնարկել սահմանված կարգով քննիչի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու համար.

6) ապահովել սույն հանձնարարականով նախատեսված հանրային քրեական հետապնդման ենթակա անձը հայտնի չլինելու դեպքերով և քրեական հետապնդման ժամկետները կասեցված քրեական վարույթների հաշվառման աշխատանքները:

3. Սույն հանձնարարականի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել ստորաբաժանումների պետերին:

4. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, խորհրդականներին, Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին:
(հանձն. շարադրվել է նոր խմբագ. 23.02.2023. N 63-Լ)  

Ա. ՔՅԱՐԱՄՅԱՆ