ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
31.08.22, 05:54

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2022թ. օգոստոսի 31-ի N139-Լ հանձնարարականը

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
       ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ



 ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ

 

31.08.2022թ. N 139-Լ

 

ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄՆԻՆ ԻՐԱԶԵԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրության 10-րդ կետի 1-ին ենթակետով.

 

Հանձնարարում եմ.

 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝
1) քրեական վարույթի ընթացքում առերևույթ վարչական իրավախախտման (այսուհետ՝ զանցանք) հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, երբ առկա են վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքեր, այդ մասին սեղմ ժամկետում գրությամբ իրազեկել վարչական տույժ նշանակելու իրավասություն ունեցող մարմնին՝ զանցանքի կապակցությամբ վարչական վարույթ իրականացնելու նպատակով.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում իրավասու մարմնին իրազեկելիս՝ կից ուղարկել առերևույթ զանցանքի դեպքը հավաստող նյութերը, իսկ քրեական վարույթ չնախաձեռնելու կամ քրեական վարույթը կարճելու դեպքերում՝ քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ հսկող դատախազին տեղեկացնելու վերաբերյալ գրության (այդ թվում՝ առերևույթ հանցանքի մասին  հաղորդման, զանցանքի հատկանիշների առկայության մասին հավաստող առկա այլ փաստաթղթերի պատճենները) կամ քրեական վարույթը կարճելու մասին որոշման պատճենը:

2. Սույն հանձնարարականն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, խորհրդականներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին և մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց:                                                       

                                                                                                            

Ա. Քյարամյան