ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
06.09.22, 12:49

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2022թ. սեպտեմբերի 6-ի N144-Լ հրամանը

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
       ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ



ՀՐԱՄԱՆ

 

06.09.2022թ. N144-Լ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի ԹԻՎ 40-Լ, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 115-Լ, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ 21-Լ, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 154-Լ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի ԹԻՎ 80-Լ ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասով և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

 

Հրամայում եմ.

 

1. Ուժը կորցրած ճանաչել.
1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում դիմումների, բողոքների ընդունման և քննարկման, քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» թիվ 40-Լ հրամանը.
2) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 115-Լ հրամանը.
3) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում իրավական ակտերի նախագծերի մշակման, քննարկման և շրջանառման կարգը հաստատելու մասին» թիվ 21-Լ հրամանը.
4) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի նոյեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում վերահսկողության վերցվող փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» թիվ 154-Լ հրամանը.
5) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2022 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կնիքների, դրոշմակնիքների նկարագրերը, կիրառումը և դրանք հատկացնելու, օգտագործելու, պահպանելու, ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 80-Լ հրամանը:

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, խորհրդականներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին:                            

 

Ա. Քյարամյան