ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 28-ի N171-Լ հանձնարարականը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ
28.06.2023թ.N 171-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 12/2-13-15 ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասով և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.
Հանձնարարում եմ.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի ապրիլի 7-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետությունից մեկնելու վերաբերյալ իրազեկելու մասին» թիվ 12/2-13-15 հանձնարարականը:
2. Սույն հանձնարարականն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, խորհրդականներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին և մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց:
Ա. ՔՅԱՐԱՄՅԱՆ