ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
30.06.23, 08:39

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 30-ի N172-Լ հրամանը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԸ


30.06.2023թ. N172-Լ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 133-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

         Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

 

Հրամայում եմ.

 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքացիական ծառայողներին, հայեցողական պաշտոն զբաղեցնող, աշխատանքային պայմանագրով աշխատող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական պարգևատրման չափորոշիչները և կարգը հաստատելու մասին» թիվ 133-Լ հրամանը:

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, հայեցողական պաշտոն զբաղեցնող, աշխատանքային պայմանագրով աշխատող  և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց:

 

 

Ա. ՔՅԱՐԱՄՅԱՆ