ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 18-ի N143-Լ հանձնարարականը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ
18.05.2023թ. N 143-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 7-Լ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և «այաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.
ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒՄ ԵՄ.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 14-ի «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարան ներկայացված միջնորդությունները ոչ պատշաճ ջանասիրություն ցուցաբերելու պատճառաբանությամբ մերժելու դեպքերը կանխելու մասին» թիվ 7-Լ հանձնարարականը։
2. Սույն հանձնարարականն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին և մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց։
Ա. ՔՅԱՐԱՄՅԱՆ