ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
07.04.23, 10:55

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2023թ. ապրիլի 7-ի N 100-Լ հրամանը

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


ՀՐԱՄԱՆԸ

 

07.04.2023. N 100-Լ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.1-ին հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

 

Հրամայում եմ.

 

1. Հաստատել.

1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգևատրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) «Համագործակցության համար» մեդալի նկարագիրը և ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) «Պատվավոր գործընկեր» կրծքանշանի նկարագիրը և ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության պետին:

 

 

Ա. ՔՅԱՐԱՄՅԱՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

 քննչական կոմիտեի նախագահի

                                                                                                                                    «      ___  2023թ.

N    - Լ հրամանի

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) գործունեությանն օժանդակող անձանց շնորհակալագրով, հուշանվերով և դրամական պարգևատրման, ինչպես նաև մեդալի կամ կրծքանշանի շնորհման հետ կապված հարաբերությունները:

          2. Սույն կարգի իմաստով Կոմիտեի գործունեությանն օժանդակող են համարվում Կոմիտեի առջև դրված խնդիրների լուծման, Կոմիտեի գործունեության զարգացման ապահովման, հանցագործությունների բացահայտման, քննության արդյունավետության բարձրացման, անդրազգային հանցավորության դեմ պայքարի, գիտաուսումնական, տեխնիկատեղեկատվական ոլորտում ակտիվ օժանդակություն, աջակցություն կամ համագործակցություն ցուցաբերած, ծառայություններ մատուցած կամ այլ կերպ իրենց ավանդը ներդրած անձինք:

3. Կոմիտեի գործունեությանն օժանդակելու համար կարող են պարգևատրվել.

1) Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների ղեկավարները.

2) Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների աշխատակիցները.

3)դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարները և դրանց աշխատակիցները.

4) ֆիզիկական և իրավաբանական անձինք (իրավաբանական անձանց ներկայացուցիչները).

5) Կոմիտեի վետերանները երկարամյա և արգասաբեր համագործակցության, ինչպես նաև Կոմիտեի երիտասարդ քննիչներին մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար:

4. Կոմիտեի գործունեությանն օժանդակող անձինք Կոմիտեի նախագահի կողմից կարող են պարգևատրվել «Պատվավոր գործընկեր» կրծքանշանով, «Համագործակցության համար» մեդալով, հուշանվերով, շնորհակալագրով կամ դրամական պարգևատրմամբ:

5. Կոմիտեի գործունեությանն օժանդակող անձինք  պարգևատրվում են Կոմիտեի նախագահի նախաձեռնությամբ, Կոմիտեի նախագահի տեղակալների, Կոմիտեի գլխավոր քարտուղարի, ստորաբաժանումների ղեկավարների (Կոմիտեի նախագահի ոլորտը համակարգող տեղակալի միջոցով) միջնորդությունների հիման վրա:

6. Միջնորդությունը պետք է պարունակի պարգևատրման ներկայացվող անձանց կենսագրական տվյալները և բնութագիրը՝ ներառելով Կոմիտեի գործունեությանն օժանդակելու գործում նրանց ունեցած մասնակցությունն ու ավանդը:

7. Սույն կարգով նախատեսված պարգևատրման առաջարկով Կոմիտեի նախագահին կարող են դիմել նաև ՀՀ, օտարերկրյա պետությունների պետական մարմինների ղեկավարները, դիվանագիտական ներկայացուցչություններն ու  միջազգային կազմակերպությունները:

8. Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների պաշտոնատար անձանց, կազմակերպությունների անդամներին, աշխատակիցներին պարգևատրելու համար կարող է հարցում ուղարկվել պարգևատրվող անձի վերաբերյալ տվյալներ ստանալու կամ տվյալ պետական մարմնի, կազմակերպության (այդ թվում՝ միջազգային կազմակերպության) ղեկավարի համաձայնությունը ստանալու նպատակով:

9. Միջնորդության քննարկման արդյունքում Կոմիտեի նախագահը.

1)  բավարարում է միջնորդությունը՝ ընտրելով պարգևատրման տեսակը, դրամական պարգևատրման դեպքում՝ չափը.

2) մերժում է միջնորդությունը:

     10. Կոմիտեի նախագահի նախաձեռնությամբ, ինչպես նաև սույն կարգով նախատեսված միջնորդության բավարարման դեպքում Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության կողմից մշակվում և Կոմիտեի նախագահի ստորագրմանն է ներկայացվում պարգևատրման հրամանի նախագիծը, իսկ շնորհակալագրով պարգևատրման դեպքում՝  նաև շնորհակալագիրը (Ձև N 1):

11. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պարգևատրումները Կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց հանձնում է Կոմիտեի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ համապատասխան պաշտոնատար անձը:

12. Կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգևատրման համար նախատեսվող ծախսերի գումարը հատկացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Կոմիտեին հատկացված բյուջետային միջոցների շրջանակներում։

 

      Ձև N 1                                                                                              

 

 Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

 քննչական կոմիտեի նախագահի

                                                                                                                                    «      ___  2023թ.

N    - Լ հրամանի

 

 

 

ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ՁԵՎ

«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ

 

1. «Համագործակցության համար» մեդալը (այսուհետ՝ Մեդալ) Հայաստանի Հանրապետության  քննչական  կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) գործունեությանն օժանդակող անձանց գերատեսչական պարգև է:

2. Մեդալն ունի հերթական համար:

3. Մեդալով նույն անձը կարող է պարգևատրվել բազմակի:

4. Մեդալն իրենից ներկայացնում է միակողմ պատկերով ութանկյուն, որի արտագծած շրջանագծի տրամագիծը 40 միլիմետր է  (Ձև 1): Պատրաստվում է պղնձի հատուկ համաձուլվածքից և ոսկեպատվում է 999 հարգի ոսկով:

5. Մեդալի հիմնական գույնը ոսկեգույնն է:

6. Ութանկյան կենտրոնում առկա է 30 միլիմետր տրամագծով շրջան: Շրջանի կենտրոնում տեղակայված է Կոմիտեի ռելիեֆային խորհրդանիշը՝ 23 միլիմետր տրամագծով, որը եզերված է Հայաստանի Հանրապետության եռագույնը խորհրդանշող կարմիր, կապույտ, նարնջագույն  էմալներով:  Խորհրդանիշի վերևում առկա «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ռելիեֆային գրառումը, իսկ ներքևում՝ ռելիեֆային պսակ, որի ձախ թևը դափնե ճյուղ է, իսկ աջը՝ կաղնու ճյուղ:

7. Մեդալի դարձերեսի վրա կենտրոնում առկա է  «ЗА СОТРУДНИЧЕСТВО FOR COOPERATION» հորիզոնական երկտող ռելիեֆային գրառումը, որի ներքևում տեղակայված է մեդալի հերթական համարը:

8. Մեդալն ունի թեթև մետաղից պատրաստված հնգանիստ կախիչ՝ 39x27x39x24x24 չափերի, որը երեսպատված է 24 միլիմետր լայնություն ունեցող մետաքսե մուգ կապույտ ժապավենով: Ժապավենի կենտրոնով անցնում է՝ 6 միլիմետր լայնությամբ ոսկեգույն զոլակ:

9. Կախիչի դարձերեսին առկա է պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:

10. Մեդալի հետ հանձնվում է նաև վկայական (Ձև 2), որը պատրաստված է բաց կապույտ գույնի հաստ թղթից և փակված վիճակում ունի 100x70 միլիմետր չափերը:

11. Վկայականի գրառումների համար օգտագործվում է GHEA Grapalat տառատեսակը:

12. Վկայականի վրա «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե» (ռուսերեն՝ Следственный комитет Республики Армения / անգլերեն՝ Investigative Committee of the Republic of Armenia)  և  «Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  «Համագործակցության համար»  մեդալի» (ռուսերեն՝ У Д О С Т О В Е Р Е Н И Е к медали «За Сотрудничество» / անգլերեն՝ C E R T I F I C A T E of the medal «For Assistance») բառերը գրվում են մգեցված տառերով՝  կապույտ գույնով:

13. Վկայականի վրա տեղակայված Կոմիտեի խորհրդանիշի տրամագիծը 30 միլիմետր է:

14. Վկայականի մեջ Մեդալը պատկերվում է իր իրական չափերով, իսկ գրառումները կատարվում են սև գույնով:

15. Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին Մեդալով պարգևատրելու դեպքում վկայականը հանձնվում է ռուսերեն կամ անգլերեն լեզվով:

16. Մեդալն ունի 120x100 միլիմետր չափերի կապույտ տուփ՝ Կոմիտեի 50 միլիմետր տրամագծով գունավոր խորհրդանիշով:

 

 

 

 Ձև 1

 

 

Ձ Ե Վ

«Համագործակցության համար»  մեդալի

 

 Ձև 2

 

 

 

Ձ Ե Վ

«Համագործակցության համար»  մեդալի վկայականի

Վկայականի արտաքին տեսքը՝ բացված վիճակում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե

 

 

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշը

 

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

«Համագործակցության համար»

մեդալի

 

 

 

 

 

 

Վկայականի դարձերեսը՝ բացված վիճակում

 

 

 

 

 

«Համագործակցության  համար» մեդալի պատկերը

 

 

 

 

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  №___

 

­­­­­­­­­­­­­­­Ա.Ա.Հ.

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

«Համագործակցության համար» մեդալով

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի

«    »_______20__թ. №___ հրամանով

 

ՀՀ քննչական կոմիտեի

նախագահ՝

                              ստորագրություն և կնիք

 

 

 

 

 

 

 

Գրառումները ռուսերեն լեզվով՝

 

У Д О С Т О В Е Р Е Н И Е  № ___

 

 

НАГРАЖДЕН(А)

Медалью «За Сотрудничество»

приказом председателя Следственного комитета Республики Армения

«    »_______20__г. №___

 

Председатель

Следственного комитета РА

 

Գրառումները անգլերեն լեզվով՝

 

C E R T I F I C A T E   № ___

 

 

AWARDED

the Medal «For Cooperation»

by Order of the Chairman of the Investigative Committee of the Republic of Armenia

 «    »_______20__ №___

 

Chairman of

RA Investigative Committee

 

 

 

 

 

                 Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

 քննչական կոմիտեի նախագահի

                                                                                                                                    «      ___  2023թ.

N    - Լ հրամանի

         

 

 

ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ՁԵՎ

«ՊԱՏՎԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ

 

1. «Պատվավոր գործընկեր» կրծքանշանը (այսուհետ՝ Կրծքանշան) Հայաստանի Հանրապետության  քննչական  կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) գործունեությանն օժանդակող անձանց գերատեսչական պարգևն է:

          2. Կրծքանշանն ունի հերթական համար:

3. Կրծքանշանով կրկնակի պարգևատրումն անթույլատրելի է:

4. Կրծքանշանն իրենից ներկայացնում է 44 x 36 միլիմետր չափերի ուռուցիկ օվալաձև սկավառակ՝ վրադիր էլեմենտներով (Ձև 1): Պատրաստվում է 925 հարգի արծաթի համաձուլվածքից և ոսկեպատվում է 999 հարգի ոսկով:

5. Կրծքանշանի հիմնական գույնը ոսկեգույնն է: 

6. Կրծքանշանն  եզերված է ձախ կողմից` դափնու,  իսկ աջ կողմից՝ կաղնու ճյուղերով: Կրծքանշանի կենտրոնում տեղակայված է Կոմիտեի խորհրդանիշը` 23 միլիմետր տրամագծով, որը եզերված է Հայաստանի Հանրապետության եռագույնը խորհրդանշող կարմիր, կապույտ, նարնջագույն  էմալներով: Խորհրդանիշի վահանը ևս պատված է սպիտակ էմալով: Կրծքանշանի ներքևի մասում, ծածանվող ժապավենի վրա առկա է «ՊԱՏՎԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ» հորիզոնական երկտող ռելիեֆային գրությունը՝ մուգ կապույտ գույնով:

7. Կրծքանշանը դարձերեսից համարակալված է և ունի պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:

8. Կրծքանշանի հետ հանձնվում է նաև վկայական (Ձև 2), որը պատրաստված է «կրեմագույնը ոսկու հետ» գույնի հաստ թղթից և փակված վիճակում ունի 100x70 միլիմետր չափերը:

9. Վկայականի գրառումների համար օգտագործվում է GHEA Grapalat տառատեսակը:

10. Վկայականի վրա «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե» (ռուսերեն՝ Следственный комитет Республики Армения / անգլերեն՝ Investigative Committee of the Republic of Armenia) և «Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն «Պատվավոր գործընկեր կրծքանշանի» (ռուսերեն՝ У Д О С Т О В Е Р Е Н И Е к нагрудному знаку «Почетный сотрудник», անգլերեն՝ C E R T I F I C A T E of the badge «Honorable employee»)  բառերը գրվում են մգեցված տառերով՝  ոսկեգույնով:

11. Վկայականի վրա տեղակայված Կոմիտեի խորհրդանիշի տրամագիծը 30 միլիմետր է:

12. Վկայականի մեջ Կրծքանշանը պատկերվում է իր իրական չափերով, իսկ գրառումները կատարվում են սև գույնով:

13. Կոմիտեի գործունեությանն օժանդակելու համար օտարեկրյա պետությունների պետական մարմինների, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին և աշխատակիցներին պարգևատրելու դեպքում վկայականը հանձնվում է ռուսերեն կամ անգլերեն լեզվով:

14. Կրծքանշանն ունի 120x100 միլիմետր չափերի կապույտ տուփ՝ Կոմիտեի 50 միլիմետր տրամագծով գունավոր խորհրդանիշով:

 

Ձև N 1

 

 

 

 Ձ Ե Վ

«Պատվավոր գործընկեր» կրծքանշանի

 

 Ձև N 2

 

 Ձ Ե Վ

«Պատվավոր գործընկեր» կրծքանշանի վկայականի

 

 Վկայականի արտաքին տեսքը՝ բացված վիճակում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե

 

 

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշը

 

 

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

«Պատվավոր գործընկեր» կրծքանշանի

 

 

 

 

 

     Վկայականի դարձերեսը՝ բացված վիճակում

 

 

 

 

 

«Պատվավոր գործընկեր» կրծքանշանի պատկերը

 

 

 

 

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  №___

 

­­­­­­­­­­­­­­­Ա.Ա.Հ.

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

«Պատվավոր գործընկեր» կրծքանշանով

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի

«   »_______20__թ. №___ հրամանով

 

 

ՀՀ քննչական կոմիտեի

նախագահ՝

                              ստորագրություն և կնիք

 

 

 

 

Գրառումները ռուսերեն լեզվով՝

 

У Д О С Т О В Е Р Е Н И Е  № ___

 

 

НАГРАЖДЕН(А)

нагрудным знаком «Почетный сотрудник»

приказом председателя Следственного комитета Республики Армения

«    »_______20__г. №___

 

Председатель

Следственного комитета РА

 

 

Գրառումները անգլերեն լեզվով՝

 

C E R T I F I C A T E   № ___

 

 

AWARDED

the Badge «Honorable employee»

by Order of the Chairman of the Investigative Committee of the Republic of Armenia

 «    »_______20__ №___

 

 

Chairman of

RA Investigative Committee