ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2023թ. մարտի 29-ի N 91-Լ հրամանը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԸ
29.03.2023թ. N 91-Լ
«ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ Է ՔՆՆԻՉԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հրամայում եմ.
1. Հաստատել «Դասը վարում է քննիչը» խորագրով դասընթացի առարկայական ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի:
2.Հաստատել «Դասը վարում է քննիչը» խորագրով ծրագրի դասընթացավարներին ներկայացվող պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի:
3.Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին:
4.Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, խորհրդականներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց:
Ա. Քյարամյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
__. ___ .2023թ. թիվ -Լ հրամանի
«ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ Է ՔՆՆԻՉԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում է «Դասը վարում է քննիչը» խորագրով դասընթացի առարկայական ծրագիրը և անցկացման կարգը:
2.«Դասը վարում է քննիչը» խորագրով ծրագրի շրջանակում ՀՀ Քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձը դասավանդում է ՀՀ-ում գործող հանրակրթական միջին (8-9-րդ դասարան) և ավագ (10-12 դասարան) ուսումնական հաստատություններում:
3.Մեկ առարկայական ծրագիրը պետք է համապատասխանի 1 դասաժամի տևողությանը՝ 45 րոպե:
4.ՀՀ Քննչական կոմիտեի յուրաքանչյուր ստորաբաժանում (վարչություն, բաժին) պարտավոր է ապահովել 6 առարկայական թեմայի դասավանդումը՝ 1 ուսումնական տարվա ընթացքում (յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում՝ 3 առարկայական թեմա):
5.Յուրաքանչուր ստորաբաժանման (վարչություն, բաժին) ղեկավար դասընթացի վարումը կազմակերպում է իր ստորաբաժանման սպասարկման տարածքում գտնվող ուսումնական հաստատություններում՝ վերջիններիս վարչակազմի հետ նախապես համաձայնեցնելով դասավանդման օրը, ժամը, առարկայական ծրագիրը:
6.ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար անձնակազմը, կենտրոնական մարմնի մասնագիտացված ստորաբաժանումները և Զինվորական քննչական գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումները դասընթացի վարումը կազմակերպում են իրենց նախընտրած հանրակրթական ուսումնական հաստատություններում (այդ թվում՝ ռազմական)՝ վարչակազմի հետ նախապես համաձայնեցնելով դասավանդման օրը, ժամը, առարկայական թեման և հաշվի առնելով իրենց ստորաբաժանման առանձնահատկությունները:
7. Դասընթացը վարվում է հետևյալ թեմաների շրջանակներում՝Հանցագործության հասկացությունը և տեսակները,
- Հանցագործությունը ծնող պատճառներն ու դրանց իրականացմանը նպաստող պայմանները,
- Հափշտակության հասկացությունը և տեսակները,
- Հրազենի, պայթուցիկ նյութերի և սարքերի, փամփուշտների ապօրինի շրջանառությունը, սառը զենք կրելը,
- Թմրանյութերի ապօրինի շրջանառությունը,
- Խուլիգանությունը և դրա հատկանիշները,
- Կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ,
- Առևանգում և ազատությունից ապօրինի զրկել,
- Քրեական ենթամշակույթ, հանցավոր կազմակերպությունը, հանցավոր ենթամշակույթի դեմ պայքար,
- Անչափահասին հանցանքի կատարման մեջ ներգրավելը, երեխային հակահասարակական գործողությունների մեջ ներգրավելը,
- Երեխաների թրաֆիքինգը և շահագործումը,
- Կոռուպցիոն հանցագործություններ, դրանց հասարակական վտանգավորությունը, կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի անհրաժեշտությունը և դրանում հանրային աջակցության կարևորությունը,
- Ընտանեկան բռնություն,
- Կիբեռհանցագործություններ,
- Պարտադիր զինվորական կամ զորահավաքային զորակոչից խուսափելը,
- Իրավապահ մարմինները և արդարադատություն իրականացնող մարմինները Հայաստանի -Հանրապետությունում:
8.Դասավանդումն անհրաժեշտ է կազմակերպել այնպես, որ մեկ դասաժամի ընթացքում անդրադարձ կատարվի առնվազն 2 թեմայի:
9. Սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված թեմաները չեն բացառում դասընթացավարների կողմից այլ թեմաների դասավանդումը՝ առարկայի վերնագիրը և բովանդակությունը նախապես համաձայնեցնելով հրամանի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի հետ:
10.Դասավանդման ընթացքում անհրաժեշտ է անդրադառնալ թեմային առընչվող հիմնական հարցերին, նշել գործնականում հանդիպող օրինակներ՝ հաշվի առնելով աշակերտների տարիքային առանձնահատկությունները:
11.Յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար դասընթացի ծրագրով նախատեսված թեմաների դասավանդումից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ Քննչական կոմիտեի իրավաբանական վարչությանը ներկայացնում է տեղեկատվություն դասավանդման արդյունքների վերաբերյալ (դասընթացավարի տվյալներ, զբաղեցրած պաշտոն, թեմայի անվանումը, ուսումնական հաստատության անվանումը):
12. 2022-2023թթ. ուսումնական տարվա դասավանդման աշխատանքներն անհրաժեշտ է սկսել 2023 թվականի ապրիլի 15-ից, իսկ հետագա ուսումնական տարիներին՝ 1-ին կիսամյակի համար՝ սեպտեմբերի 15-ից, իսկ 2-րդ կիսամյակի համար՝ մարտի 1-ից:
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
___. ___ .2023թ. թիվ -Լ հրամանի
«ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ Է ՔՆՆԻՉԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳՐԻ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.Սույն հավելվածով սահմանվում են «Դասը վարում է քննիչը» խորագրով դասընթացավարներին ներկայացվող պահանջները:
2.Դասավանդում կարող է իրականացնել ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր անձ, ով ունի առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ:
3.Դասընթացավարներին ընտրելիս նախապատվությունը տրվում է .
- գիտական աստիճան (կոչում) ունեցող աշխատակիցներին,
- մանկավարժական աշխատանքի ստաժ ունեցող աշխատակիցներին,
- առավել կայուն ձևավորված բանավոր խոսք և լսարանի հետ հաղորդակցվելու հմտություններ ունեցող աշխատակիցներին:
4.Դասավանդման ներկայանալիս դաընթացավարները պետք է կրեն դասական հագուստ (տղամարդիկ՝ կոստյումով և փողկապով) կամ ծառայողական համազգեստ (կիտելով, իսկ ամռանը՝ ծառայողական համազգեստի վերնաշապիկով):