ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարականը՝ դեպքի վայր ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի համազգեստով մեկնելու և հագուստին ներկայացվող պահանջները պահպանելու վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Հանձնարարականը՝
ք.Երևան, 16.04.2020թ., թիվ 71-Լ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 954-Ն որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգի 22-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.
Հանձնարարում եմ՝
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախաքննություն իրականացնող մարմինների և ստորաբաժանումների ծառայողներին՝
1) դեպքի վայր մեկնել ամենօրյա համազգեստով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 954-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրին համապատասխան.
2)աշխատավայրում, ինչպես նաև աշխատավայրից դուրս ծառայողական պարտականությունները կատարելիս, հետևողականորեն պահպանել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի օգոստոսի 20-ի թիվ 114-Լ հրամանով սահմանված հագուստին ներկայացվող պահանջները:
2. Կոմիտեի նախաքննություն իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին՝
1) հսկողություն իրականացնել սույն հանձնարարականի պահանջների կատարման նկատմամբ.
2) սույն հանձնարարականի պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում Կոմիտեի նախագահին զեկուցագրով հայտնել այդ մասին՝ Կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով նախնական ուսումնասիրություն նշանակելու համար:
3. Կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետին՝
1) վերահսկել սույն հանձնարարականի պահանջների կատարումը' պարբերաբար իրականացնելով ուսումնասիրություններ.
2) սույն հանձնարարականի պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում Կոմիտեի նախագահին զեկուցագրով հայտնել այդ մասին' Կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով նախնական ուսումնասիրություն նշանակելու համար:
4. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:
Հ.Գրիգորյան