ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
27.02.19, 14:00

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարականը՝ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության իրավապահ կամ դատական մարմիններ կանչվելու դեպքերում ՀՀ ՔԿ ծառայողների կողմից պարտադիր տեղեկատվություն ներկայացնելու մասին (ինկորպորացված տարբերակ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
 
 
Հանձնարարականը՝




 



ք.Երևան, 09.11.2015թ., թիվ  111-Լ
(Ինկորպորացված տարբերակ)



 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհեւո Կոմիտե) ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության հետաքննության, նախաքննության կամ այլ իրավապահ մարմիններ, դատարաններ կանչվելու դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը համակարգելու նպատակով, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 




Հանձնարարում եմ




1. Կոմիտեի ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության հետաքննական, նախաքննական կամ դատական մարմիններում քննչական և դատավարական գործողություններին ցանկացած կարգավիճակով մասնակցելու դեպքում նախապես, իսկ անհնարինության դեպքում՝ անհապաղ կամ ոչ ուշ քան եռօրյա ժամկետում իրազեկել Կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը՝ ներկայացնելով գործի էության և հանգամանքների վերաբերյալ հնարավորինս մանրամասն գրավոր տեղեկատվություն։

1.1 Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հւսրուցելու դեպքերում՝

1) անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելիս որոշման պատճենն ստանալու պահից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում տվյալ ծառայողի կողմից ներկայացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչություն.
2) որպես մեղադրյալ ներգրավելիս որոշման պատճենն ստանալու պահից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում տփալ ծառայողի կողմից ներկայացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչություն.
3) ձերբակալման, կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս տվյալ մարմնի կամ ստորաբաժանման պետի կողմից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում հաղորդում ներկայացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչություն։ (կետը լրաց. 14.06.2017. N 95-Լ)

2. Կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետին՝ Կոմիտեի ծառայողների կողմից կատարված հանցագործության հատկանիշներ պարունակող յուրաքանչյուր դեպքով նախապատրաստված նյութերով կամ հարուցված քրեական գործերով անհապաղ կամ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում զեկուցագիր ներկայացնել ինձ։

3. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին և Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին։

 



Ա. Գ. Հովսեփյան