ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարականը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի` 2018 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 168-Լ հանձնարարականում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
ք.Երևան, 23.08.2019թ., 129-L
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով`
Հանձնարարում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների աշխատանքները պատշաճ կազմակերպելու, նախաքննության ընթացքում թույլ տրված թերությունները հնարավոր սեղմ ժամկետում հայտնաբերելու և վերացնելու վերաբերյալ» թիվ 168-Լ հանձնարարականում (այսուհետ՝ հանձնարարական) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1) հանձնարարականի 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) սույն հանձնարարականի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված փաստաթղթերի պատճենները ներկայացնելու հետ միաժամանակ դրանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված միջնորդագրերի, միջնորդագրերի քննարկման արդյունքում ստացված գրավոր հաղորդումների վերաբերյալ ամփոփ թվային տվյալները (Ձև 1) «մալբրի» էլեկտրոնային համակարգով ուղարկել Կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժին:»:
2) հանձնարարականը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-րդ կետով.
«2.1.Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության և ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետերին՝ յուրաքանչյուր ամիս վերլուծության ենթարկել քրեական գործերով հսկող դատախազների նույնանման փաստական հանգամանքների վերաբերյալ տարբեր իրավական դիրքորոշում արտահայտող ցուցումները և արդյունքները զեկուցագրով ներկայացնել Կոմիտեի նախագահին մինչև հաջորդող ամսվա 10-ը:»:
3) հանձնարարականի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.Կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժնի պետին՝ ամփոփել սույն հանձնարարականի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով ստացված թվային տվյալները շաբաթական և ամսական կտրվածքով: Շաբաթական ամփոփ թվային տվյալները Կոմիտեի նախագահին ներկայացնել յուրաքանչյուր երեքշաբթի, իսկ ամսական ամփոփումները՝ գրավոր զեկուցագրի տեսքով՝ մինչև հաջորդող ամսվա 10-ը:»:
4) Ձև 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն N1 հավելվածի:
2. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:
Հ. Գրիգորյան
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
« » ___ 2019թ.
N - Լ հանձնարարականի
Ձև 1
հ/հ |
ընդամենը |
Առարկությունների, բողոքար-կումների քանակը կամ միջնորդագրերի քննարկման արդյունքում ստացված գրավոր հաղորդումների քանակը |
|||
Դատախազի որոշման անվանումը |
քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին որոշում |
1 |
|
||
քրեական գործի հարուցումը վերացնելու մասին որոշում |
2 |
|
|||
քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու մասին որոշում |
3 |
|
|||
քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացնելու մասին որոշում |
4 |
|
|||
քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացնելու մասին որոշում |
5 |
|
|||
քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացնելու մասին որոշում |
6 |
|
|||
մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելու մասին որոշում |
7 |
|
|||
Այլ դատախազական ակտեր |
դատախազի ցուցում
|
8 |
|
||
որից |
անձին ձերբակալելու |
9 |
|
||
անձին ձերբակալումից ազատելու
|
10 |
|
|||
մեղադրյալին կալանքից ազատելու |
11 |
|
|||
քննիչին դատավարությանը մասնակցելուց հեռացնելու մասին որոշում |
12 |
|
|||
դատախազական ներգործության այլ միջոցներ
|
13 |
|
|||
Քննիչի որոշման անվանումը |
ձերբակալումից ազատելու մասին որոշում
|
14 |
|
||
Միջնորդագիր |
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված միջնորդագիր |
15 |
|
: