ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարականը՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ 2018 թվականի տեղեկատվությունների և վիճակագրական տվյալների ներկայացման մասին
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում քննվող կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունների և վիճակագրական տվյալների ներկայացման նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.
Հանձնարարում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ Կոմիտե) նախաքննություն իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին՝
մինչև 2019 թվականի հունվարի 18-ը լրացնել ՀՀ գլխավոր դատախազի 22.01.2018 թվականի N 1 հրամանով սահմանված մեթոդական ուղեցույցի 2-րդ և 3-րդ աղյուսակով պահանջվող տվյալները, տրամադրել ուղեցույցի 4-րդ կետով հայցվող տեղեկատվությունը՝ համաձայն կից ներկայացվող տեղեկանքի ձևաչափի, իսկ Կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնին՝ լրացնել նաև ուղեցույցի 4-րդ աղյուսակը:
2. Սույն հանձնարարականի կատարման վերահսկողությունը վերապահել Կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանին:
3. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, նախաքննություն իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին, դեպարտամենտի ղեկավարին:
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ