ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
20.03.20, 11:00

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարականը՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելիս ՀՀ քաղաքացու անձնագիրը վերցնելու և անհրաժեշտ տեղեկատվությունը ՀՀ ոստիկանությանը տրամադրելու վերաբերյալ (ինկորպորացիա)

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 
 
 
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ՝




 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի
հանձնարարական N 91-Լ, 01.10.2015թ.
Ինկորպորացաիա առ 20.03.2020թ. N 43-L    

 

Նկատի ունենալով  Հայաստանի Հանրապետության  քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելիս կասկածյալի կամ մեղադրյալի կողմից առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության այլ տեղանք մեկնելը կամ բնակության վայրը փոխելը կանխելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ  հոդվածի 2-րդ մասի  3-րդ կետով`

Հանձնարարում եմ`

1.Հայաստանի Հանրապետության քրեական   դատավարության  օրենսգրքի  144-րդ հոդվածով նախատեսված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելու մասին որոշումը կասկածյալին կամ մեղադրյալին հայտարարելուց հետո  «Հայաստանի Հանրապետության քաղաքացու  անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի  N821  որոշման 19-րդ կետի 1-ին մասի համաձայն՝ ժամանակավորապես վերցնել կասկածյալի կամ մեղադրյալի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և այդ մասին անմիջապես «MULBERRY» էլեկտրոնային համակարգով գրավոր տեղեկացնել  Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը: (փոփ. 20.03.2020թ. N 43-Լ)

2. Սույն հանձնարարականի 1-ին կետով նախատեսված որոշումը հայտարարելուց հետո մեկ ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված տեղեկատվությունը «MULBERRY» էլեկտրոնային համակարգով տրամադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրելու համար: (խմբ. 20.03.2020թ. N 43-Լ)

3. Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելուց հետո անմիջապես  վերադարձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու  անձնագիրը և այդ մասին անհրաժեշտ տեղեկատվությունը մեկ ժամվա ընթացքում «MULBERRY» էլեկտրոնային համակարգով ուղարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: (փոփ. 20.03.2020թ. N 43-Լ)

4.Հանձնարարականի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:

 

 

                                                                                             Ա.Գ.Հովսեփյան