ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ ՀՀ ՔԿ նախագահի 2014թ. դեկտեմբերի 27-ի թիվ 18-Լ հրամանում լրացում և փոփոխություն կատարելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Հրամանը՝
ք.Երևան, 21.02.2019թ., թիվ 25-Լ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու մասին» թիվ 18-Լ հրամանով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) 57-րդ կետում «նախագահը:» բառից հետո լրացնել «Ծրագիր-հարցաշարը բաղկացած է հարյուր հիսուն հարցից, որոնք ընդգրկում են հետևյալ բնագավառները՝
1) Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք՝ հիսուն հարց,
2) Հայաստանի Հանրապետության քրեադատավարական իրավունք՝ հիսուն հարց,
3) կրիմինալիստիկա՝ հիսուն հարց:».
2)61-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ հոդվածների և դրանց վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից, քննչական տակտիկայից և մեթոդիկայից կամ «Քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից» բառերը փոխարինել «կրիմինալիստիկայից» բառով:
Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարինև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին:
Հ. Գրիգորյան