ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
11.07.18, 14:30

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ ՀՀ ՔԿ ծառայողներին կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը, ՀՀ ՔԿ ծառայողների կադրերի ռեզերվի գրանցամատյանի ձևը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
                                                                                                      Հրաման՝







11.07.2018. ք. Երևան թիվ 98-Լ



Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1-ին հոդվածի 6-րդ մասը և ղեկավարվելով 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

 

                                                                                                    Հրամայում եմ՝


1.Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողներին կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը՝  համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների կադրերի ռեզերվի գրանցամատյանի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին՝ ապահովել սույն հրամանի 2-րդ կետով հաստատված գրանցամատյանի տպագրությունը:

4. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին՝ կազմակերպել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողներին կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու գործընթացը:

5.Սույն հրամանի նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին:

6. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին,  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին:

 

 

                                                                                               Հ. Գրիգորյան

 

 

  

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության
                      քննչական  կոմիտեի նախագահի

 11.07. 2018թ. N 98-Լ հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ




1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  (այսուհետ՝ Կոմիտե) ծառայողներին Կոմիտեի ծառայողների կադրերի ռեզերվում (այսուհետ՝ կադրերի ռեզերվ) գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու հետ կապված հարաբերությունները:

2. Կադրերի ռեզերվը Կոմիտեում հաստիքների կրճատման, Կոմիտեի մարմինների կամ ստորաբաժանումների լուծարման կամ վերակազմակերպման դեպքում պաշտոններից ազատված, այլ պաշտոնում չնշանակված և կադրերի ռեզերվում գրանցված՝ Կոմիտեի ծառայողների  հանրույթն է:

3. Կոմիտեի ծառայողները գրանցվում են կադրերի ռեզերվում հաստիքների կրճատման, Կոմիտեի մարմինների կամ ստորաբաժանումների լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե Կոմիտեի ծառայողին հավասարազոր պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, կամ նա գրավոր հրաժարվում է այլ հավասարազոր կամ ավելի բարձր, կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելուց:

4. Կադրերի ռեզերվում Կոմիտեի ծառայողի գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված՝ Կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալը, իսկ ծառայության ժամկետն Օրենքով սահմանված կարգով երկարաձգված լինելու դեպքում` մինչև երկարաձգված ժամկետը լրանալը:

5. Սույն կարգի 3-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում Կոմիտեի ծառայողը եռօրյա ժամկետում Կոմիտեի նախագահի հրամանի հիման վրա գրանցվում է կադրերի ռեզերվում՝ այդ հիմքն առաջանալու օրվա դրությամբ:

6. Կադրերի ռեզերվում գրանցելու մասին Կոմիտեի նախագահի հրամանի հիման վրա Կոմիտեի ծառայողի տվյալները գրանցվում են կադրերի ռեզերվի գրանցամատյանում:

7. Կոմիտեի ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելուց հետո հնգօրյա ժամկետում լրացվում է գրանցման թերթիկ (Ձև 1), որը տրամադրվում է Կոմիտեի ծառայողին:

8. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված պաշտոնները Կոմիտեի ծառայողին առաջարկվում են ըստ հերթականության:
Կոմիտեում թափուր հաստիք առաջանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակվելու համար կադրերի ռեզերվում գտնվող Կոմիտեի ծառայողն ունի առաջնահերթության իրավունք:   

9. Պաշտոնում նշանակման առաջարկի վերաբերյալ Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունը գրավոր ծանուցում է ուղարկում  Կոմիտեի ծառայողին:

10. Ծանուցում ստացած Կոմիտեի ծառայողը հնգօրյա ժամկետում գրավոր կամ բանավոր իրազեկում է Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությանն իր որոշման վերաբերյալ: Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությանը Կոմիտեի ծառայողի կողմից սահմանված ժամկետում չիրազեկելը համարվում է առաջարկից հրաժարում:

11. Կոմիտեի ծառայողին կադրերի ռեզերվից հանելու հիմքերն են`

1) անձնական  դիմումը,
2) պաշտոնի նշանակվելը,
3) Կոմիտեում պաշտոն զբաղեցնելու Օրենքով սահմանված սահմանային տարիքը լրանալը, իսկ ծառայության ժամկետն Օրենքով սահմանված կարգով երկարաձգված լինելու դեպքում` մինչև երկարաձգված ժամկետը լրանալը,
4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը,
5) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումները չպահպանելը,
6) սույն կարգի խախտմամբ կադրերի ռեզերվում գրանցվելը,
7) կադրերի ռեզերվում գտնվելու համար սահմանված առավելագույն ժամկետը լրանալը,
8) դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը,
9)  հարուցված քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելը,
10) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելը,
11) հիվանդության կամ ֆիզիկական արատի պատճառով ծառայությանը ոչ պիտանի դառնալը,
12) Օրենքի պահանջների խախտմամբ պաշտոնի նշանակված լինելը,
13) մահը:

12. Սույն կարգի 11-րդ կետով սահմանված որևէ հիմքի ի հայտ գալուց հետո՝ եռօրյա ժամկետում,  Կոմիտեի նախագահի հրամանով  Կոմիտեի ծառայողը հանվում է կադրերի ռեզերվից՝ այդ հիմքի ի հայտ գալու օրվա դրությամբ:

13. Կադրերի ռեզերվում գտնվելու ողջ ժամանակահատվածը հաշվարկվում է Կոմիտեում ծառայության ստաժի մեջ:  Եթե Կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող անձն իր դիմումի համաձայն հանվում է ռեզերվից, ապա նրա ստաժը հաշվարկվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակահատվածին համապատասխան:

14. Կոմիտեի ծառայողներին կադրերի ռեզերվում գտնվելու առաջին երկու ամիսների համար վճարվում է նրանց զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:
Կոմիտեի ծառայողի անձնական դիմումի հիման վրա երկու ամսից շուտ կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում գտնվելու փաստացի ժամանակահատվածին համապատասխան:




Ձև 1

 

ԳՐԱՆՑՄԱՆ ԹԵՐԹԻԿ N ______________________________________

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների կադրերի ռեզերվի

 

 

1.Ազգանունը, անունը, հայրանունը ______________________________________

______________________________________________________________________

2.Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը _______________________________

3.Անձնագիրը__________________________________________________________

                                         (սերիան, համարը, ում կողմից է տրվել, տրման ամսաթիվը)

4.Զբաղեցրած վերջին պաշտոնը _________________________________________

5. Դասային աստիճանը_________________________________________________

6.Կադրերի ռեզերվում գրանցման հիմքը __________________________________

7.Կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը «     »     20    թ -ից

մինչև  «    »      20    թ -ից:

 

 

Հայաստանի Հանրապետության քննչական
կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի
կառավարման  վարչության պետ՝

 

                 ______________________

                                (ստորագրությունը)

                                       

                                          Կ.Տ.

 

«     » _____ 20   թ.

                       



Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության
քննչական  կոմիտեի նախագահի 

«11» 07 2018թ. N98-Լ հրամանի

 

 

 

Գրանցամատյան

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների կադրերի ռեզերվի

 


Սկսվել է՝    «_________» _____________ 20    թ.

    Ավարտվել է՝  «_________»   ___________    20    թ. 
 
Թերթերի քանակը՝   ______________________________

Պահպանման ժամկետը՝  ______________________________




ԴԻՄԵՐԵՍ

 

Գրանցման թերթիկի

հերթական համարը,

կադրերի ռեզերվում գրանցված ծառայողի ստորագրությունը և ամսաթիվը՝ «ստացա» նշումով

Կադրերի ռեզերվից հանելու հիմքը,

հրամանի օրը, ամիսը, տարեթիվը, համարը

Ծանոթություն

(նշում՝ կադրերի ռեզերվում գրանցված ժամանակահատվա­ծում առաջարկված պաշտոնների վերաբերյալ, ինչպես նաև այլ նշումներ)

 

 

 

 

 

 

 

 

ԴԱՐՁԵՐԵՍ

հ/հ

Ազգանունը, անունը, հայրանունը

Պաշտոնը,

դասային աստիճանը

Կադրերի ռեզերվում

գրանցելու հիմքը,

հրամանի օրը, ամիսը, տարեթիվը, համարը