ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
12.03.18, 13:32

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը` ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներին խրախուսման ներկայացնելու կարգը և խրախուսանքների հաշվառման մատյանի ձևը հաստատելու մասին

                                                                      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
                                                                       ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
                                                                                           Հրաման՝

                                                                                     

 

10.03.2015թ., ք.Երևան, Թիվ 305-Լ

.       

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներին խրախուսման ներկայացնելու կարգը և խրախուսանքների հաշվառման մատյանի ձևը հաստատելու մասին
(վերնագ լրաց. 07.06.2018. N 65-Լ)



Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8֊րդ մասը և ղեկավարվելով 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ 

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել.

1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներին խրախուսման ներկայացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) խրախուսանքների հաշվառման մատյանի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

(կետը փոփ. 07.06.2018. N 65-Լ)

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին։

 

 

Ա. Հովսեփյան    

 

 

 

Հավելված N 1

Հաստատված է

 Հայաստանի Հանրապետության

քննչական կոմիտեի նախագահի

 2015 թ. մարտի «10 » 03–ի

 թիվ 305 - Լ հրամանով

 

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳԼԽԱՎՈՐ, ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐՈՒՄ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ



1. Խրախուսումը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի (այսուհետ՝ կոմիտեի նախագահ) կողմից ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու, աշխատանքային հաջողություններ ունենալու և այլ վաստակի համար քննչական կոմիտեի ծառայողների (այսուհետ՝ ծառայող) կարգապահության խթանմանը, ծառայության դիմաց արդար հատուցմանը, աշխատանքի արդյունքների, ունակությունների և որակավորման չափանիշներով ծառայողական առաջխաղացմանը նպաստող միջոց է։

2. Ծառայողի խրախուսումը հիմնվում է օրինականության, հավասարության, անկողմնակալության, անհատականացման սկզբունքների վրա։

3. Ծառայողին խրախուսման ներկայացնելու գործընթացն ապահովվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) մարմինների և/կամ ստորաբաժանումների պետերի կողմից, ովքեր պատասխանատվություն են կրում իրենց ղեկավարած մարմիններում և/կամ ստորաբաժանումներում կարգապահության, ծառայության ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների համար։

4. Ծառայողի խրախուսումն իրականացվում է սույն կարգի 1֊ին կետի պահանջներին համապատասխան՝ հետևյալ կարգով.

1) Կոմիտեի նախագահի տեղակալները իրենց համակարգման ներքո գտնվող մարմինների և ստորաբաժանումների պետերին խրախուսման ներկայացնելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացնում կոմիտեի նախագահին.
2) Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետը իրեն ենթակա ծառայողներին խրախուսման ներկայացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացնու՛մ կոմիտեի նախագահին.
3) Կոմիտեի նախագահի համակարգման ներքո գտնվող ստորաբաժանումների պետերը իրենց ենթակա ծառայողներին խրախուսման ներկայացնելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացնում կոմիտեի նախագահին, իսկ այդ նույն ստորաբաժանումների ղեկավարների նկատմամբ կիրառվող խրախոսումը որոշում է կոմիտեի նախագահը.
4) Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումների պետերը իրենց ենթակա ծառայողներին խրախուսման ներկայացնելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացնում ոլորտը համկարգող կոմիտեի նախագահի տեղակալին, որը միջնորդությունը քննարկելուց հետո՝ ողջամիտ ժամկետում այն ներկայացնում է կոմիտեի նախագահին.
5) Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետը իրեն ենթակա ծառայողներին խրախուսման ներկայացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացնում կոմիտեի նախագահին.
6) Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարչությունների, կայազորային քննչական բաժինների պետերը իրենց ենթակա ծառայողներին խրախուսման ներկայացնելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացնում զինվորական քննչական գլխավոր վարչության պետին, որը միջնորդությունը քննարկելուց հետո՝ ողջամիտ ժամկետում այն ներկայացնում է կոմիտեի նախագահին.
7) Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետը իրեն ենթակա ծառայողներին խրախուսման ներկայացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացնում ոլորտը համակարգող կոմիտեի նախագահի տեղակալին, որը միջնորդությունը քննարկելուց հետո՝ ողջամիտ ժամկետում այն ներկայացնում է կոմիտեի նախագահին.
8) Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումների պետերը իրենց ենթակա ծառայողներին խրախուսման ներկայացնելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացնում Երևան քաղաքի քննչական վարչության պետին, որը միջնորդությունը քննարկելուց հետո՝ ողջամիտ ժամկետում այն ներկայացնում է ոլորտը համակարգող կոմիտեի նախագահի տեղակալին, որը միջնորդությունը քննարկելուց հետո՝ ողջամիտ ժամկետում այն ներկայացնում է կոմիտեի նախագահին.
9)Կոմիտեի մարզային քննչական վարչությունների բաժինների (բաժնի) պետերը (պետը) իրենց ենթակա ծառայողներին խրախուսման ներկայացնելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացնում կոմիտեի մարզային քննչական վարչությունների պետերին, որոնք միջնորդությունը քննարկելուց հետո՝ ողջամիտ ժամկետում այն ներկայացնում է ոլորտը համակարգող կոմիտեի նախագահի տեղակալին, որն էլ միջնորդությունը քննարկելուց հետո՝ ողջամիտ ժամկետում այն ներկայացնում է կոմիտեի նախագահին.

5.Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված քննչական խմբերում ընդգրկված ծառայողներին խրախուսման ներկայացնելու միջնորդություն է ներկայացնում քննչական խմբի ղեկավարը՝ ոլորտը համակարգող կոմիտեի նախագահի տեղակալին, որը միջնորդությունը քննարկելուց հետո՝ ողջամիտ ժամկետում այն ներկայացնում է կոմիտեի նախագահին։

6.Այլ պետական մարմինների կողմից ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսումը որոշում են տվյալ պետական մարմինները՝ կոմիտեի նախագահի համաձայնությամբ։

7.Այլ պետական մարմինների ծառայողներին Կոմիտեի նախագահը խրախուսում է տվյալ պետական մարմնի ղեկավարի համաձայնությամբ։

8. Ծառայողներին այլ պարգևատրումները շնորհվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն։

9. Միևնույն ծառայողի նկատմամբ միաժամանակ կարող է կիրառվել խրախուսման մի քանի միջոց։

10. Ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսումը ձևակերպվում է գրավոր, հաշվառվում է նրա անձնական գործում և խրախուսանքների հաշվառման մատյանում՝ այդ մասին ողջամիտ ժամկետում պատշաճ ձևով տեղեկացնելով ծառայողին։

(կետը փոփ. 07.06.2018. N 65-Լ)

11. Խրախուսման միջոցները հանձնում է՝ կոմիտեի նախագահը կամ նրա հանձնարարությամբ ոլորտը համակարգող կոմիտեի նախագահի տեղակալը։

 

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

քննչական կոմիտեի նախագահի

2015 թ. մարտի    -   N         - Լ հրամանի

(հավելվածը լրաց. 07.06.2018. N 65-Լ)

 

 

 

Մ Ա Տ Յ Ա Ն

խրախուսանքների հաշվառման



Սկսվել  է`

«

 

»

 

20     թ.

 

 

 

 

 

 

Ավարտվել  է`

«

 

»

 

20     թ.

 

 

 

 

 

 

Թերթերի  քանակը`

 

 

 

Պահպանման ժամկետը

 

 

 

 


 

 

 

 

 

 

Հաշվառ-ման հա-մարը

Դասային աստիճանը

Ազգանունը, անունը, հայրանունը

Հրամանի համարը, ամսաթիվը

Խրախուսանքի տեսակը

Պաշտոնը

1

2

3

4

5

6