ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
05.09.18, 10:47

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2014 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 12-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 
Հրաման՝





05.09.2018., ք. Երևան, թիվ 146-Ա



Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի 15-րդ  հոդվածի 4.1-րդ  մասը և ղեկավարվելով 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով`





Հրամայում եմ՝





1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2014 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 12-Ա հրամանը:

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:

 

Հ. Գրիգորյան