ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 2017 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 176-Լ հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ք.Երևան, 02.07.2019թ., 92-Լ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 115-Լ հրամանի 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգի 77-րդ կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2017 թվականի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալների և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի կողմից վերահսկողության վերցվող փաստաթղթերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2016 թվականի հուլիսի 20-ի թիվ 5-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 176-Լ հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1) Հրամանի վերնագրի, 1-ին կետի «դեպարտամենտի ղեկավարի», իսկ 4-րդ կետի «դեպարտամենտի ղեկավարին» բառերը համապատասխանաբար փոխարինել «գլխավոր քարտուղարի» և «գլխավոր քարտուղարին» բառերով.
2) Հրամանով հաստատված հավելվածի վերնագրի, 1-ին կետի և 1-ին կետի 11-րդ ենթակետի «դեպարտամենտի ղեկավարի» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղարի» բառերով.
3) Հրամանով հաստատված հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի «վարչապետից» բառից հետո լրացնել», փոխվարչապետներից» բառով:
2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ստորաբաժանումների պետերին:
Հ.Գրիգորյան