ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի նախագահի և անդամի լիազորությունների դադարեցման մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Հրաման՝
27.08.2018թ. ք. Երևան Թիվ N 121-Ա
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018թ. հուլիսի 10-ի 769-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2018թ. օգոստոսի 1-ի 492-Ա հրամանը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հրամայում եմ՝
1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի նախագահ Հայկ Գրիգորյանի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի անդամ Վաղինակ Ջանազյանի լիազորությունները:
2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին:
Հ.Գրիգորյան