ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
20.09.18,
13:31
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ ՔԿ նախագահի 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ 68-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Հրաման՝
ք.Երևան, 20.09.2018թ., թիվ 150-Լ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հրամայում եմ՝
1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 12-ի «Բնակարանային գողությունների գործերով նախաքննության արդյունավետության բարձրացմանը միտված միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 68-Լ հրամանը:
2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, մարմինների և ստորաբաժանումների պետերին:
Հ.Գրիգորյան