ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը`ՀՀ ՔԿ որակավորման հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Հրաման՝
26.02.2018թ. ք.Երևան Թիվ 27-Ա
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Հրամայում եմ՝
1. Նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի անդամներ երեք տարի ժամկետով հետևյալ ծառայողներին՝
Հանձնաժողովի անդամներ
Մարկոսյան Գագիկ Գարունի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
տարածքային քննչական վարչությունների գործունեության
վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ
Ադիլխանյան Ռոբերտ Արկադիի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
քրեական գործերի քննության աջակցության
վարրչության պետ
2.Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի անդամներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին:
Ա.Գ.Հովսեփյան