Լրահոս
21.09.15, 11:49

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում

 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ`

Վ. Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության գնդապետ Վահագն Ստյոպայի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ շնորհել արդարադատության գեներալ-մայորի կոչում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ


2015թ. Սեպտեմբերի 16

Երևան 
ՆՀ- 656 -Ա